Ստրյոմգոդսետ (ֆուտբոլային ակումբ)

'
Երկիր  Նորվեգիա
Տան դաշտ
Մրցակցի դաշտ

«Ստրոմգոդսետ» Ֆուտբոլային ակումբ, Նորվեգիայի ֆուտբոլային ակումբ՝ Դրամեն քաղաքից, որ խաղում է Նորվեգիայի ֆուտբոլի առաջնությունում։ Տնային հանդիպումներն անցկացնում է «Մարենլիստ» մարզադաշտում, որը տեղավորում է 7500 հանդիսատես։

Պատմություն

Ակումբը հիմնադրվել է 1907թ. փետրվարի 10-ին։ Ֆուտբոլային ակումբի թիմը երկար ժամանակ չէր կարողանում նշանակալից դեր խաղալ նորվեգական ֆուտբոլում։ 1960-ական թթ. կարճ ժամանակահատվածում իր ուղին հարթեց 4-րդ կարգից 1-ին կարգ։ 1966թ. հաղթեց 2-րդ կարգի խմբում և առաջինը դուրս եկավ Նորվեգիայի գլխավոր Ֆուտբոլի լիգա։ 1-ին կարգի մրցաշրջանում անցկացրեց իր նախնական խաղերը և նախավերջին փուլում պարտվեց (4-2) գլխավոր հակառակորդ «Ստեյնխերոմ»-ին։

Արդեն երկու տարի անց ակումբը դարձավ երրորդը Նորվեգիայի առաջնությունում եւ հաղթեց ազգային գավաթը, երբ եզրափակչում նա հաղթեց Ֆրեդրիկստադին՝ երկու խաղերի ընդհանուր 7-5 հաշվով։ Այդ հաջողությունը թույլ է տվել ակումբին նորամուտը նշել եվրոպական ասպարեզում։ Ստրեմսգոդսետը ֆրանսիական "Նանտի" հետ տնային խաղ անցկացնելով պարտվեց 0:5 հաշվով, իսկ պատասխան խաղում կարողացավ հաղթանակի հասնել 3:2 հաշվով։ Նույն թվականին ակումբը նվաճեց իր առաջին չեմպիոնական տիտղոսը շնորհիվ տնային հաղթանակի (1:0)"Շեյդի" դեմ խաղում և "Համկամի" պարտության (0:3), որ կրել էր " Ռուսենբորգից", որոնք խաղում էին նույն օրը։ Մեկ շաբաթ անց երկրորդ անգամ է դարձել Նորվեգիայի գավաթակիր՝ մրցաշարի եզրափակչում 4:2 հաշվով առավելության հասնելով "Լյունի" նկատմամբ։  1973 թվականին նա երրորդ անգամ հասավ հաջողության, վճռական խաղում հաղթելով "Ռուսենբորգին"՝ 1:0 հաշվով։ Այնուհետև 1970-ականների առաջին կեսից "Ստրեմսգոդսետը" պարբերաբար մասնակցեց Եվրոպայի առաջնություններին։ ՈՒԵՖԱ-ի գավաթի /1974-1975/  խաղարկությանը նա նա ջաղջախվեց անգլիական "Լիվերպուլ"-ի կողմից՝ 0:11 հաշվով։ 1976 թվականի Նորվեգիայի առաջնության եզրափակչում երեք անընդմեջ պարտություն կրեց և նահանջեց Երկրորդ կարգ։

 Նորվեգիայի լիգա վերադառնալ կարողացավ միայն 1990թ։ Մեկ տարի անց նա կրկին հաղթեց ազգային գավաթը՝ եզրափակչում հաղթելով "Ռուսենբորգին" 3:2 հաշվով, սակայն առաջնությունում զբաղեցրեց վերջին տեղը ու դուրս մնաց լիգայից։ 1993 թվականին "Ստրեմսգոդսետը" վստահ անցկացնելով անցումային մրցաշարը, նվաճեց իր տեղը առաջնությունում, իսկ Նորվեգիայի Գավաթի խաղարկությանը հասել է եզրափակիչ, որտեղ պարտվեց 0:2 հաշվով։ 1994-ի առաջնությունում, թիմը 10 անընդմեջ պարտություն կրեց և մեկնեց Առաջին դիվիզիոն, սակայն միայն մեկ տարի անց կարողացավ վերադառնալ նորվեգական ֆուտբոլի բարձրագույն լիգա։ 1997 թվականին զբաղեցրեց երրորդ տեղը առաջնությունում, իսկ որոշ ժամանակ նույնիսկ առաջնորդելով,ազգային գավաթի խաղարկությունում կրկին հասավ եզրափակիչ, որտեղ պարտվեց "Վոլերենգին" 0:2 հաշվով. "ՈՒԵՖԱ-ի Գավաթի խաղարկությանը 1998/99 նորվեգական ակումբը կարողացավ առաջին անգամ եվրոգավաթներում հաղթահարել իր մրցակիցներին։

2000-ական թթ. հայտնվեց Առաջին դիվիզիոնում։ 2006թ. նա հաղթեց այն և և վերադարձավ Նորվեգիայի լիգա։ 2008թ. թիմի գլխավոր մարզից դարձավ Ռոնի Դեյլան, որի հետ ակումբը գրանցեց իր գլխավոր հաջողությունները իր պատմության ընթացքում։ 2010թ. ակումբը 5-րդ անգամ հաղթեց Ազգային գավաթը՝ եզրափակչում հաղթելով «Ֆոլլո»-յին 2:0 հաշվով։ 2012թ առաջնության ողջ ընթացքում պայքարելով «Մոլդեի» և «Ռուսենբորգի» հետ՝ զբաղեցրեց 2-րդ հորիզոնականը։ Մեկ տարի անց ակումբի և «Ռուսենբորգի» միջև հակամարտությունը շարունակվեց, և կարողացավ պատմության ընթացքում երկրորդ անգամ հասնել Չեմպիոնի կոչման։

2014թ. փետրվարի 23-ին ջաղջախվել է մոսկովյան Լոկոմոտիվի հետ ընկերական խաղում15:0 հաշվով։

2015թ. ակումբը Նորվեգիայի առաջնությունում զբաղեցրեց 2-չդ հորիզոնականը։ 

Ձեռքբերումներ

  • Ներվեգիայի Պրեմիեր լիգա
    • Չեմպիոն (2): 1970, 2013
    • Փոխչեմպիոն (1): 2012
    • Բրոնզե մեդալակիր (3): 1969, 1972, 1997
  • Նորվեգիայի գավաթ 
    • Գավաթակիր (5): 1969, 1970, 1973, 1991, 2010;
    • Ֆինալիստ (3): 1993, 1997, 2018

Մարզադաշտ

"Ստրեմսգոդսետը" իր տնային խաղերը անցկացնում է Մարենլիստ մարզադաշտում, տնային հանդիպումների անցկացման համար ծառայում է 1967 թ։ Մարզադաշտը վերակառուցվել է մի քանի անգամ։ Վերջին անգամ դա տեղի է ունեցել 2014 թվականին։

Ընթացիկ առաջնություններում մարզադաշտը ընդունում է 8 935 հանդիսատես։ Հաճախելիության ռեկորդը մարզադաշտում սահմանվել է 1969 թ. մայիսի 22-ին, երբ պարտվել է "Ռուսենբորգին"/ հանդիսատեսի թիվը կազմել է 16 687։

Ծանոթագրություններ

Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Ստրյոմգոդսետ (ֆուտբոլային ակումբ)» հոդվածին։