Վասիլե Ալեքսանդրի

Վասիլե Ալեքսանդրի
ռումիներեն՝ Vasile Alecsandri
Ծնվել էհուլիսի 21 (օգոստոսի 2), 1821
ԾննդավայրԲակեու, Մոլդովական իշխանություն
Վախճանվել էօգոստոսի 22 (սեպտեմբերի 3), 1890 (69 տարեկան)
Վախճանի վայրMircești, Յասի շրջան, Ռումինիա
Գրական անունV. Mircesco
Մասնագիտությունբանաստեղծ, գրող, քաղաքական գործիչ, դրամատուրգ, բանահավաք և դիվանագետ
Լեզուռումիներեն և ֆրանսերեն
Քաղաքացիություն Մոլդովական իշխանություն,  Վալախիայի և Մոլդովայի միացյալ իշխանություն և  Ռումինիայի թագավորություն
ԱնդամակցությունՌումինական ակադեմիա
Изображение автографа
 Vasile Alecsandri Վիքիպահեստում

Ալեքսանդրի Վասիլե (ռումիներեն՝ Vasile Alecsandri, հուլիսի 21 (օգոստոսի 2), 1821, Բակեու, Մոլդովական իշխանություն - օգոստոսի 22 (սեպտեմբերի 3), 1890, Mircești, Յասի շրջան, Ռումինիա), մոլդավյան և ռումինացի գրող, թատերագիր, բանահավաք, հրապարակախոս, Յասսիի թատրոնի հիմնադիր։

Կենսագրություն

Ծնվել է հուլիսի 21-ին, Բակեուում։ Հավաքել է ժողովրդական երգեր և բալլադներ, նրանց ազդեցությամբ գրել «Դոյնաներ» (1843-1853) բանաստեղծությունների շարքը; Ալեքսանդրի թատրոնը համարել է ժողովրդին դեմոկրատական ոգով դաստիարակելու դպրոց։

Ստեղծագործություններ

Գրել է «Սադագուրցի Յորգուն» (1844), «Յասսը կառնավալի ժամանակ», «Կիրիցան գավառում» (1852) կատակերգությունները։ «Մեր մարտիկները» բանաստեղծությունների գիրքը նվիրված է թուրքական լծի դեմ ռումին ժողովրդի պայքարին (1877-1878)։ Հայտնի են նաև Ալեքսանդրիի պատմական դրամաները, հատկապես՝ «Դեսպոտ իշխանը» (ներկայացվել է 1879 թվականին հրատարակվել է 1880 թվականին), «Բլանդուզիայի աղբյուրը» և «Օվիդիուս»-ը։

Ալեքսանդրը կապեր է ունեցել հայերի հետ, որպես «Ժունիմեա» գրական ընկերության անդամ ընկերակցել հայազգի մտավորականներին։ Մահացել է օգոստոսի 22-ին, Միրչեշտում։

Ծանոթագրություններ

Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբնական կամ ներկայիս տարբերակը վերցված է Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) ազատ թույլատրագրով թողարկված Հայկական սովետական հանրագիտարանից  (հ․ 1, էջ 156