Վացլավ Կլաուս

Վացլավ Կլաուս
Նախորդող Վացլավ Հավել
Հաջորդող Միլոշ Զեման
 
Կուսակցություն՝ Քաղաքացիական դեմոկրատական կուսակցություն և Քաղաքացիական ֆորում
Կրթություն՝ Բարձրագույն տնտեսական դպրոց Պրահայում (1963) և Կոռնելի համալսարան
Գիտական աստիճան՝ պրոֆեսոր, ճարտարագետ, գիտությունների թեկնածու և Պատվավոր դոկտոր
Մասնագիտություն՝ քաղաքական գործիչ, տնտեսագետ և ուսուցիչ
Դավանանք Czechoslovak Hussite Church?
Ծննդյան օր հունիսի 19, 1941(1941-06-19) (82 տարեկան)
Ծննդավայր Պրահա, Բոհեմիայի և Մորավիայի պրոտեկտորատ
Քաղաքացիություն  Չեխիա
Հայր Václav Klaus?
Մայր Marie Klausová?
Ամուսին Լիվիա Կլաուսովա
Զավակներ Վացլավ Կլաուս և Jan Klaus?
 
Կայք՝ klaus.cz
 
Ինքնագիր Изображение автографа
 
Պարգևներ

Վացլավ Կլաուս (չեխ․՝ Václav Klaus, հունիսի 19, 1941(1941-06-19), Պրահա, Բոհեմիայի և Մորավիայի պրոտեկտորատ), չեխ տնտեսագետ և քաղաքական գործիչ, Չեխիայի Հանրապետության երկրորդ նախագահը (2003-2013), Մոսկվայի պետական համալսարանի պատվավոր պրոֆեսոր։ Եղել է նաև Չեխոսլովակիայի երկրորդ և վերջին վարչապետը 1992 թվականի հուլիսից մինչև Չեխոսլովակիայի կազմալուծումը՝ 1993 թվականի հունվարը և անկախ Չեխիայի Հանրապետության առաջին վարչապետը (1993-1998)։

Կլաուսը Չեխիայի ամենամեծ աջակենտրոն կուսակցության՝ Քաղաքացիական դեմոկրատական կուսակցության համահիմնադիրներից է։ Նրա նախագահությունը ուղեկցվել է բազում տարաձայնություններով մի շարք խնդիրների նկատմամբ ունեցած տեսակետների պատճառով՝ սկսած գլոբալ տաքացման նկատմամբ սնահավատությունից մինչև եվրոսնոտիապաշտություն և կառավարման վերջին ամիսներին մեծածավալ համաներումների պատճառով։

Կենսագրություն

Վաղ տարիներ

Կլաուսը ծնվել է 1941 թվականի հունիսի 19-ին Պրահայում Բոհեմիայի և Մորավիայի պրոտեկտորատի ժամանակ և մինչև 1948 թվականը մեծացել Պրահայի Վինոգրադի համայնքում։ Իր խոսքերով մինչև 4 տարեկանը Կլաուսը 1945 թվականի մայիսին մասնակցել է Պրահայի ապստամբության ժամանակ բարիկադների կառուցմանը։

Կլաուսը սովորել է միջազգային առևտրի տնտեսագիտության ոլորտում և 1963 թվականին ավարտել Պրահայի տնտեսագիտական համալսարանը։ Որոշ ժամանակ սովորել է նաև Իտալիայի համալսարաններում (1966) և ԱՄՆ-ի Կոռնելի համալսարանում (1969)։ Այնուհետև սովորել է Չեխոսլովակիայի գիտությունների ակադեմիայի պետական տնտեսագիտական ինստիտուտի ասպիրանտուրայում, որը 1970 թվականին կիսատ է թողել։

Այնուամենայնիվ նա շուտով աշխատանքի է անցնում Չեխոսլովակիայի պետական բանկում, որտեղ 1971-1986 թվականներին զբաղեցնում է տարբեր պաշտոններ։ Կլաուսն այլ երկրներ այցելելու առանձնահատուկ թույլտվություն ուներ՝ կարող էր այցելել հիմնականում սոցիալիստական երկրներ։ Սա կարող էր փոքր առավելություն լինել այդ ժամանակ։ 1887 թվականին Վացլավը միացավ Չեխոսլովակիայի գիտությունների ակադեմիայի Վիճակագրության ինստիտուտին։

Ծանոթագրություններ

  1. ČT24 — 2020.
  2. 2,0 2,1 2,2 2,3 2,4 Չեխիայի ազգային գրադարանի կատալոգ
  3. 3,0 3,1 Կերպարվեստի արխիվ — 2003.
  4. 4,0 4,1 4,2 4,3 4,4 Evidence zájmových osob StB
  5. 5,0 5,1 5,2 Կերպարվեստի արխիվ — 2003.
  6. «Curriculum Vitae of Vaclav Klaus». Office of the President of the Republic. 2003 թ․ մարտի 5. Արխիվացված է օրիգինալից 2008 թ․ հունիսի 24-ին. Վերցված է 2008 թ․ հուլիսի 10-ին.
  7. Klaus, Václav (2006 թ․ մայիսի 6). «The Threats to Liberty in the 21st century». Foundation for Economic Education. Արխիվացված է օրիգինալից 2008 թ․ հունիսի 27-ին. Վերցված է 2008 թ․ փետրվարի 11-ին.
  8. Richter, Jan (2013 թ․ մարտի 7). «A decade with President Václav Klaus». Radio Prague.
  9. «Klaus vzpomínal na Pražské povstání: Jako čtyřletý jsem stavěl barikády». lidovky.cz (Czech). 2010 թ․ մայիսի 5. Վերցված է 2014 թ․ հոկտեմբերի 24-ին.{{cite web}}: CS1 սպաս․ չճանաչված լեզու (link)
  10. «Vaclav Klaus – a wrong man for all reasons». Business News Europe. 2009 թ․ հունվարի 21. Վերցված է 2014 թ․ հոկտեմբերի 24-ին.

Արտաքին հղումներ