Վենդա (լեզու)

Վենդա (լեզու)
Տեսակբնական լեզու և կենդանի լեզու
ԵնթադասSouthern Bantu?
Երկրներ ՀԱՀ և  Զիմբաբվե
Խոսողների քանակ1 064 000 մարդ
Վերահսկող կազմակերպությունՀամահարավաֆրիկյան լեզուների խորհուրդ
Գրերի համակարգլատինական այբուբեն
IETFve
ԳՕՍՏ 7.75–97вед 134
ISO 639-1ve
ISO 639-2ven
ISO 639-3ven
 Venda language Վիքիպահեստում

Վենդա (չիվենդա), վենդա ժողովրդի լեզուն, ՀԱՀ պաշտոնական լեզուներից մեկը։ Տարածված է Հարավաֆրիկյան Հանրապետության հյուսիս- արևելքում, առավելապես Լիմպոպո գավառի հյուսիսում, ինչպես նաև Զիմբաբվեի հարավում (ՀԱՀ-ի հետ սահմանին)։ Այս լեզվով խոսողների ընդհանուր թիվը կազմում է 1,152 միլիոն մարդ, որից ՀԱՀ-ում` 1,022 միլիոն (2001 թվականի մարդահամար), Զիմբաբվեում, 130 հազար մարդ։ Վենդան համարվում է բանտուստան Վենդայի պաշտոնական լեզուն։ Ներկայումս այն համարվում է Լիմպոպո գավառի Վխեմբե շրջանի բնակչության մեծամասնության լեզուն։

Դասակարգում

Վենդան բանտու լեզուներից մեկն է։ Ըստ Մալկոմ Գարսիի (1948 թ., 1967-1971 թթ.) դասակարգման և 1978 թվականն Ի. Բաստենի ճշգրտման` այն վերաբերվում է S գոտու, վենդա խմբին (S.20) և ունի S.21 պայմանական ինդեքսը։ Ամենամեծ բարբառներն են`պհանին, տավհացինդին, իլաֆուրին, մբեձին, մանդան, գուվհուն, լեմբետուն։

Բնութագիր

Կառուցվածքը տիպիկ բանտուական է, կցական արհեստական թեքվածության տարրերով։ Հնչյունաբանական առանձնահատկություններից է հարուստ բաղաձայնական համակարգը, որին բնորոշ է կրկնակի հնչյունաբանական արտաբերման առկայությունը։ Ամբողջությամբ ներկայացված է անվանական (համահնչյունական) դասակարգման համակարգը (17 դաս և 2 ենթադաս)։

Գրելաձև

Գրերը ստեղծվել են 19-րդ դարի վերջերին լատինական տառագրական հիմքի վրա։ C, J և Q տառերը օգտագործվում են միայն օտարալեզու փոխառություններում։

Վենդա այբուբեն
A a B b (C c) D d Ḓ ḓ E e F f
G g H h I i (J j) K k L l Ḽ ḽ
M m N n Ṋ ṋ Ṅ ṅ O o P p (Q q)
R r S s T t Ṱ ṱ U u V v W w
X x Y y Z z

Հնչյունաբանություն

letter(s) value(s) in IPA notes
a ,
b
bv
bw or Varies by dialect
d
dz
dzh Similar to English "j"
dzw
e ,
f
fh
g
h , Pronounced before e.
hw
i
k
kh
khw
l
m , M is syllabic , when the following syllable begins with m.
n , N is syllabic when the following syllable begins with n.
ng
ny
nz
ṅw
o ,
p
ph
pf
pfh
r
s
sh
sw
t
th
ts
tsh
tsw
ty
ṱh
u
v
vh
w
x Similar to the ch in Scottish loch.
xw
y
z
zh
zw

Վիկիպեդիան վենդա լեզվով

Գոյություն ունի Վիքիպեդիա վենդա լեզվով բաժին («Վիկիպեդիա վենդա լեզվով»), որտեղ առաջին սրբագրումները կատարվել են 2004 թվականին։ 2018 թվականի օգոստոսի 29-ի դրությամբ բաժինը պարունակում է 266 հոդված (էջերի ընդհանուր քանակը կազմում է 1631), այնտեղ գրանցված են 4466 մասնակիցներ, որոնցից ոչ մեկը ադմինիստրատորի կարգավիճակ չունի, վերջին 30 օրվա ընթացքում որոշակի գործողություններ են կատարել 11 մասնակիցներ, բաժնի գոյության ընթացքում կատարված սրբագրումների թիվը կազմում է 16 813։

Գրականություն

  • Ziervogel D. A Handbook of the Venda language. Pretoria, 1961
  • Poulos G. A Linguistic Analysis of Venda Pretoria, 1990.

Ծանոթագրություններ

Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Վենդա (լեզու)» հոդվածին։