Վինիսիուս Ժունիոր (պորտ. ՝ Vinícius Júnior , հուլիսի 12 , 2000 (2000-07-12 ) , Սան Գոնսալու , Ռիո դե Ժանեյրո , Բրազիլիա ), բրազիլացի պրոֆեսիոնալ ֆուտբոլիստ։ Ներկայումս հանդես է գալիս Ռեալ Մադրիդի և Բրազիլիայի ազգային հավաքականի կազմում։ Խաղում է ձախ վինգերի դիրքում ։
Ակումբային կարիերա
Ֆլամենգո
Վինիսիուսը Ֆլամենգոյի ակադեմիայի սան է ։ Իր դեբյուտը ակումբի առաջին թիմի կազմում նշել է 2017 թվականի մայիսի 13-ին՝ Ատլետիկո Մինեյրոյի դեմ խաղում ։ 2 օր անց նա կնքեց իր առաջին պրոֆեսիոնալ պայմանագիրը Ֆլամենգոյի հետ՝ նախատեսված մինչև 2022 թվականը՝ սահմանելով 45 միլիոն եվրո հրաժարագին ։
Իր առաջին գոլը պրոֆեսիոնալ կարիերայում Վինիսիուսը խփեց 2017 թվականի օգոստոսի 10-ին՝ Պալեստինոյի դեմ Հարավամերիկյան գավաթի խաղում ։ Այս խաղում նա փոխարինման մտավ հանդիպման 72-րդ րոպեին և գոլի հեղինակ դարձավ 30 վայրկյան անց ։ Օգոստոսի 19-ին բրազիլացին խփեց իր առաջին գոլը Սերիա A -ում՝ Ատլետիկո Գոյանիենսեի դեմ խաղում՝ այս խաղում դուբլ ձևակերպելով ։ 2018 թվականի մարտի 14-ին Վինիսիուսը իր դեբյուտը նշեց Լիբերտադորեսի գավաթում ՝ Էմելեկի դեմ խաղում ։ Այս խաղում նա դարձավ դուբլի հեղինակ՝ օգնելով իր թիմին հաղթել 2-1 հաշվով ։ Ֆլամենգոյի կազմում Վինիսիուսը անցկացրեց 69 հանդիպում՝ դառնալով 14 գոլի հեղինակ ։
Ռեալ Մադրիդ
2017 թվականի մայիսի 23-ին Ռեալ Մադրիդը պայմանագիր կնքեց Վինիսուսի հետ, որը ուժի մեջ մտավ 2018 թվականի հուլիսի 12-ին, երբ Վինիսիուսը դարձավ 18 տարեկան ։ Ակումբը նրա համար վճարեց 46 միլիոն եվրո ՝ պաշտոնապես որպես Ռեալի ֆուտբոլիստ ներկայացնելով 2018 թվականի հուլիսի 20-ին ։
Իր դեբյուտը Ռեալ Մադրիդի կազմում Վինիսիուսը նշեց սեպտեմբերի 29-ին՝ փոխարինելով Կարիմ Բենզեմային Ատլետիկո Մադրիդի դեմ խաղում և դառնալով 21-րդ դարում ծնված առաջին ֆուտբոլիստը, ով խաղադաշտ է դուրս եկել Ռեալի մարզաշապիկով ։ Հոկտեմբերի 31-ին նա 2 գոլային փոխանցում տվեց Իսպանիայի գավաթի Մելիլյայի դեմ խաղում ։ Իր առաջին գոլը Լա Լիգայում խփեց նոյեմբերի 3-ին՝ Ռեալ Վալյադոլիդի դեմ խաղում ։ Առաջին հանդիպումը եվրոպական առաջնություններում անցկացրեց նոյեմբերի 7-ին՝ փոխարինելով Կարիմ Բենզեմային Չեմպիոնների Լիգայի խմբային փուլի Վիկտորիա Պլզենի դեմ խաղում և այս խաղում դառնալով գոլային փոխանցման հեղինակ ։
2018 թվականի դեկտեմբերի 6-ին Վինիսիուսը գոլ խփեց Իսպանիայի գավաթի Մելիլյայի դեմ պատասխան խաղում՝ այս խաղում տալով նաև գոլային փոխանցում ։ 2019 թվականի հունվարի 9-ին նա գոլի և գոլային փոխանցման հեղինակ դարձավ Իսպանիայի գավաթի Լեգանեսի դեմ խաղում ։ Հունվարի 24-ին Վինիսիուսը 2 գոլային փոխանցում տվեց Իսպանիայի գավաթի քառորդ եզրափակչի Ժիրոնայի դեմ խաղում ։ Փետրվարի 3-ին բրազիլացին գոլ խփեց Ալավեսի դեմ խաղում՝ օգնելով Ռեալ Մադրիդին հաղթել 3-0 հաշվով ։ 2018-19 մրցաշրջանում Վինիսիուսը անցկացրեց 31 հանդիպում՝ դառնալով 3 գոլի և 12 գոլային փոխանցման հեղինակ ։
Միջազգային կարիերա
Վինիսիուսը ներկայացրել է Բրազիլիան տարբեր տարիքային երիտասարդական հավաքականներում ։ 2017 թվականի մարտին նա մինչև 17 տարեկանների հավաքականի կազմում մասնակցեց Հարավային Ամերիկայի առաջնությանը։ Վինիսիուսը օգնեց Բրազիլիային հաղթել առաջնությունը ՝ դառնալով 7 գոլի հեղինակ և ճանաչվելով առաջնության լավագույն ֆուտբոլիստ ։
Բրազիլիայի ազգային հավաքական Վինիսիուսը առաջին անգամ հրավիրվեց 2019 թվականի փետրվարի 28-ին՝ Պանամայի և Չեխիայի դեմ խաղերի համար , սակայն ստացավ վնասվածք և նրա փոխարեն հավաքական հրավիրվեց Դավիթ Ներեսը ։ Մայիսի 17-ին նա դուրս մնաց Բրազիլիայի ՝ Կոպա Ամերիկայի համար վերջնական կազմից ։
Կարիերայի վիճակագրություն
Ակումբային վիճակագրություն
2019 թվականի օգոստոսի 22-ի դրությամբ
Ակումբ
Մրցաշրջան
Առաջնություն
Գավաթ
Մայրցամաքային
Այլ
Ընդհանուր
Դիվիզիոն
Խաղեր
Գոլեր
Խաղեր
Գոլեր
Խաղեր
Գոլեր
Խաղեր
Գոլեր
Խաղեր
Գոլեր
Ֆլամենգո
2017
Սերիա A
25
3
4
0
7
1
1
0
37
4
2018
12
4
2
0
5
2
13
4
32
10
Ընդհանուր
37
7
6
0
12
3
14
4
69
14
Ռեալ Մադրիդ Կաստիլիա
2018–19
Սեգունդա Դիվիզիոն B
5
4
—
5
4
Ռեալ Մադրիդ
2018–19
Լա Լիգա
18
2
8
2
4
0
1
0
31
4
2019–20
1
0
0
0
0
0
0
0
1
0
Ընդհանուր
19
2
8
2
4
0
1
0
32
4
Կարիերայի ընդհանուր
61
13
14
2
16
3
15
4
106
22
Նվաճումներ
Ակումբային
Ռեալ Մադրիդ
Միջազգային
Բրազիլիա Մ15
Հարավային Ամերիկայի Մ15 առաջնություն․ 2015
Բրազիլիա Մ17
Հարավային Ամերիկայի Մ17 առաջնություն․ 2017
Անհատական
Հարավային Ամերիկայի Մ17 առաջնության լավագույն ֆուտբոլիստ․ 2017
Հարավային Ամերիկայի Մ17 առաջնության լավագույն ռմբարկու․ 2017
Ծանոթագրություններ
↑ 1,0 1,1 Transfermarkt.com (բազմ․) — 2000.
↑ 2,0 2,1 Արգենտինական ֆուտբոլի տվյալների շտեմարան (իսպ.)
↑ «Brazil - Vinícius Júnior - Profile with news, career statistics and history - Soccerway» . us.soccerway.com (անգլերեն). Վերցված է 2018 թ․ մարտի 16-ին .
↑ «Vinícius Junior: The latest Real Madrid teenage sensation» . SportsClub (ամերիկյան անգլերեն). Վերցված է 2019 թ․ օգոստոսի 22-ին .
↑ «Clube de Regatas do Flamengo - Clube Atlético Mineiro, May 13, 2017 - Campeonato Brasileiro Série A - Match sheet» (անգլերեն). Վերցված է 2018 թ․ մարտի 16-ին .
↑ «Flamengo vs. Atlético-MG - Football Match Summary - May 13, 2017 - ESPN» . ESPN.com . Վերցված է 2018 թ․ մարտի 16-ին .
↑ «Vinicius Jr signs new Flamengo deal ahead of Real Madrid switch - MARCA in English» . MARCA in English (անգլերեն). Վերցված է 2018 թ․ մարտի 16-ին .
↑ «Clube de Regatas do Flamengo - CD Palestino, Aug 10, 2017 - Copa Sudamericana - Match sheet» (անգլերեն). Վերցված է 2018 թ․ մարտի 16-ին .
↑ «Flamengo 5-0 Palestino (COPA SUDAMERICANA) Highlights» (անգլերեն). Արխիվացված է օրիգինալից 2017 թ․ սեպտեմբերի 19-ին. Վերցված է 2018 թ․ մարտի 16-ին .
↑ «Clube de Regatas do Flamengo - Atlético Goianiense, Aug 20, 2017 - Campeonato Brasileiro Série A - Match sheet» (անգլերեն). Վերցված է 2018 թ․ մարտի 16-ին .
↑ «Com show de Vinicius Jr., Flamengo bate Atlético-GO e reencontra vitória - Futebol - UOL Esporte» . UOL Esporte (բրազիլական պորտուգալերեն). Վերցված է 2018 թ․ մարտի 16-ին .(չաշխատող հղում)
↑ «CS Emelec - Clube de Regatas do Flamengo, Mar 15, 2018 - Copa Libertadores - Match sheet» . www.transfermarkt.co.uk (անգլերեն). Վերցված է 2019 թ․ օգոստոսի 22-ին .
↑ «Vinicius electrifying in Copa debut» . ESPN.com . Վերցված է 2018 թ․ մարտի 16-ին .
↑ «Watch: Real Madrid-bound Vinicius Jr dazzles with a double on Copa Libertadores debut» . FourFourTwo (անգլերեն). 2018 թ․ մարտի 15. Վերցված է 2018 թ․ մարտի 16-ին .
↑ Andrew Smyth (2018 թ․ հուլիսի 20). «Vinicius Junior completes Real Madrid move: "It is the greatest opportunity that a player can have" » . Ronaldo.com (ամերիկյան անգլերեն). Արխիվացված է օրիգինալից 2022 թ․ մայիսի 6-ին. Վերցված է 2019 թ․ օգոստոսի 22-ին .
↑ Flanagan, Aaron (2018 թ․ սեպտեմբերի 6). «Vinicius Junior could be told to leave Real Madrid» . irishmirror . Վերցված է 2019 թ․ օգոստոսի 22-ին .
↑ «Official Announcement: Vinicius Junior | Real Madrid CF» . Real Madrid C.F. - Web Oficial (անգլերեն). Վերցված է 2018 թ․ մարտի 16-ին .
↑ Sport, Telegraph (2017 թ․ մայիսի 23). «Real Madrid to sign Brazilian 16-year-old Vinicius Junior for reported £38m fee» . The Telegraph (բրիտանական անգլերեն). ISSN 0307-1235 . Վերցված է 2018 թ․ մարտի 16-ին .
↑ sport, Guardian (2017 թ․ մայիսի 23). «Real Madrid sign 16-year-old Vinícius Júnior from Flamengo for £39.6m» . the Guardian (անգլերեն). Վերցված է 2018 թ․ հուլիսի 25-ին .
↑ «Real Madrid sign Vinicius Junior from Flamengo for reported £38m fee» . Sky Sports (անգլերեն). Վերցված է 2018 թ․ հուլիսի 25-ին .
↑ «Vinicius Jr. presentation at the Santiago Bernabéu | Real Madrid CF» . Real Madrid C.F. - Web Oficial (անգլերեն). Վերցված է 2018 թ․ հուլիսի 25-ին .
↑ AS, Diario (2018 թ․ հուլիսի 20). «Vinicius unveiled by Real Madrid: "My style is similar to Neymar" » . AS.com (անգլերեն). Արխիվացված է օրիգինալից 2020 թ․ օգոստոսի 15-ին. Վերցված է 2018 թ․ հուլիսի 25-ին .
↑ «Real Madrid - Atlético Madrid, Sep 29, 2018 - LaLiga - Match sheet» . www.transfermarkt.com (անգլերեն). Վերցված է 2019 թ․ օգոստոսի 22-ին .
↑ «LaLiga Santander - Real Madrid vs Atletico Madrid: Fabulous Madrid derby has everything but goals» . MARCA in English (անգլերեն). 2018 թ․ սեպտեմբերի 29. Վերցված է 2019 թ․ օգոստոսի 22-ին .
↑ «Vinicius Junior makes Real Madrid history in derby cameo | Goal.com» . www.goal.com . Վերցված է 2019 թ․ օգոստոսի 22-ին .
↑ Meda, Tomás Pavel Ibarra (2018 թ․ սեպտեմբերի 30). «Vinicius finally made his debut for Real Madrid» . Ronaldo.com (ամերիկյան անգլերեն). Արխիվացված է օրիգինալից 2022 թ․ մայիսի 6-ին. Վերցված է 2019 թ․ օգոստոսի 22-ին .
↑ «UD Melilla - Real Madrid, Oct 31, 2018 - Copa del Rey - Match sheet» . www.transfermarkt.com (անգլերեն). Վերցված է 2019 թ․ օգոստոսի 22-ին .
↑ «Real Madrid: Vinicius reignites Real» . MARCA in English (անգլերեն). 2018 թ․ հոկտեմբերի 31. Վերցված է 2019 թ․ օգոստոսի 22-ին .
↑ «Real Madrid - Real Valladolid CF, Nov 3, 2018 - LaLiga - Match sheet» . www.transfermarkt.co.uk (անգլերեն). Վերցված է 2019 թ․ օգոստոսի 22-ին .
↑ «LaLiga Santander - Real Madrid 2 - 0 Valladolid: Vinicius changes Real's luck» . MARCA in English (անգլերեն). 2018 թ․ նոյեմբերի 3. Վերցված է 2019 թ․ օգոստոսի 22-ին .
↑ «FC Viktoria Plzen - Real Madrid, Nov 7, 2018 - UEFA Champions League - Match sheet» . www.transfermarkt.com (անգլերեն). Վերցված է 2019 թ․ օգոստոսի 22-ին .
↑ «Champions League - Viktoria Plzen vs Real Madrid: Vinicius aspires to get another opportunity» . MARCA in English (անգլերեն). 2018 թ․ նոյեմբերի 7. Վերցված է 2019 թ․ օգոստոսի 22-ին .
↑ «Real Madrid - UD Melilla, Dec 6, 2018 - Copa del Rey - Match sheet» . www.transfermarkt.com (անգլերեն). Վերցված է 2019 թ․ օգոստոսի 22-ին .
↑ «Football news - Vinicius Jr scores on first home start as Madrid smash six in Copa del Rey» . Eurosport . 2018 թ․ դեկտեմբերի 6. Վերցված է 2019 թ․ օգոստոսի 22-ին .
↑ «Real Madrid - CD Leganés, Jan 9, 2019 - Copa del Rey - Match sheet» . www.transfermarkt.com (անգլերեն). Վերցված է 2019 թ․ օգոստոսի 22-ին .
↑ «Vinicius has shown Brahim the blueprint for making it at Real Madrid» . MARCA in English (անգլերեն). 2019 թ․ հունվարի 9. Վերցված է 2019 թ․ օգոստոսի 22-ին .
↑ «Real Madrid - Girona FC, Jan 24, 2019 - Copa del Rey - Match sheet» . www.transfermarkt.com (անգլերեն). Վերցված է 2019 թ․ օգոստոսի 22-ին .
↑ «Real Madrid grab lead against Girona in Copa del Rey quarterfinal first leg» . ESPN.com (անգլերեն). Վերցված է 2019 թ․ օգոստոսի 22-ին .
↑ «Real Madrid - Deportivo Alavés, Feb 3, 2019 - LaLiga - Match sheet» . www.transfermarkt.com (անգլերեն). Վերցված է 2019 թ․ օգոստոսի 22-ին .
↑ «Real Madrid 3-0 Alaves: Vinicius Junior inspires home side to victory» (բրիտանական անգլերեն). 2019 թ․ փետրվարի 3. Վերցված է 2019 թ․ օգոստոսի 22-ին .
↑ «Vinicius Junior | Football Stats | Real Madrid | Season 2018/2019 | Soccer Base» . www.soccerbase.com . Վերցված է 2019 թ․ օգոստոսի 22-ին .
↑ «Who is Vinicius Junior? Real Madrid's new Brazilian wonderkid | Goal.com» . www.goal.com . Վերցված է 2019 թ․ օգոստոսի 22-ին .
↑ 43,0 43,1 FIFA.com (1900 թ․ հունվարի 1). «Brazil head up South American quartet» . FIFA.com (բրիտանական անգլերեն). Արխիվացված է օրիգինալից 2018 թ․ ապրիլի 12-ին. Վերցված է 2018 թ․ հուլիսի 24-ին .
↑ 44,0 44,1 «Vinicius y un protagonismo estratégico | CONMEBOL» . www.conmebol.com (իսպաներեն). Վերցված է 2018 թ․ մարտի 16-ին .
↑ «Brazil squad news: Real Madrid sensation Vinicius Junior earns first call-up | Goal.com» . www.goal.com . Վերցված է 2019 թ․ օգոստոսի 22-ին .
↑ «Brazil call up Vinicius for the first time» . MARCA in English (անգլերեն). 2019 թ․ փետրվարի 28. Վերցված է 2019 թ․ օգոստոսի 22-ին .
↑ Navarrete, Lucas (2019 թ․ փետրվարի 28). «Vinicius included in Brazil's list to face Panama and Czech Republic» . Managing Madrid . Վերցված է 2019 թ․ օգոստոսի 22-ին .
↑ «Brazil news: Ajax star David Neres selected as Brazil replacement for Real Madrid attacker Vinicius Junior | Goal.com» . www.goal.com . Վերցված է 2019 թ․ օգոստոսի 22-ին .
↑ «Brazil replace injured Vinicius with uncapped Ajax star Neres» . FOX Sports Asia (ամերիկյան անգլերեն). 2019 թ․ մարտի 9. Վերցված է 2019 թ․ օգոստոսի 22-ին .(չաշխատող հղում)
↑ Downie, Andrew (2019 թ․ մարտի 9). «Brazil bring in Ajax winger Neres for injured Vinicius Jnr» . The Star Online (անգլերեն). Վերցված է 2019 թ․ օգոստոսի 22-ին .
↑ «Vinicius Jr. not in Brazil's Copa America squad» . ESPN.com (անգլերեն). 2019 թ․ մայիսի 17. Վերցված է 2019 թ․ օգոստոսի 22-ին .
↑ «Vinicius out of Brazil squad for Copa America» . MARCA in English (անգլերեն). 2019 թ․ մայիսի 17. Վերցված է 2019 թ․ օգոստոսի 22-ին .
↑ «Vinicius not in Brazil's Copa América squad» . AS.com (անգլերեն). 2019 թ․ մայիսի 17. Արխիվացված է օրիգինալից 2019 թ․ հունիսի 2-ին. Վերցված է 2019 թ․ օգոստոսի 22-ին .
↑ «Vinicius Júnior» . worldfootball.net (բրիտանական անգլերեն). Վերցված է 2018 թ․ հուլիսի 25-ին .
↑ «Real Madrid win Club World Cup: Blancos create history and surpass Barcelona with victory over Al Ain | Goal.com» . www.goal.com . Վերցված է 2019 թ․ օգոստոսի 22-ին .
↑ «South American U-15 Championship 2015 (Colombia)» . www.rsssf.com . Վերցված է 2019 թ․ օգոստոսի 22-ին .
↑ «Seleção da Copinha tem Vinícius Júnior e 4 do Timão; Pedrinho é o melhor jogador | Blog Na Base da Bola» . globoesporte.com (բրազիլական պորտուգալերեն). Վերցված է 2019 թ․ օգոստոսի 22-ին .
Արտաքին հղումներ