Վիքիպեդիայի արգելափակումը Վենեսուելայում սկսել է 2019 թվականի հունվարի 11-ին Վենեսուելայում գրաքննության նպատակով, պետական «CANTV» ընկերության կողմից, որը երկրում հեռահաղորդակցման ծառայությունների հիմնական մատակարարը և DNS օպերատորն է։ Համաձայն «CANTV»-ի օգտատերերի քանակի, արգելափակման որոշումը Վենեսուելայում ազդել է մոտ 1,5 մլն մարդու վրա։ Իր հայտարարության մեջ «Վիքիմեդիա Վենեսուելա» ոչ առևտրային կազմակերպությունն ասել է․
Արգելափակումը պայմանավորված է Նիկոլաս Մադուրո, Խուան Գուայդո և «Վենեսուելայի նախագահ» հոդվածների իսպաներեն տարբերակներում խմբագրական պատերազմներով։ Կոնֆլիկտի պատճառը հոդվածներում միմյանց հակասող խմբագրումներն էին, որոնք կատարում էին Վիքիպեդիայի ինչպես գրանցված, այնպես էլ անանուն մասնակիցները։
2019 թվականի հունվարի 12-ին համացանցային դիտորդ NetBlocks հարթակը հավաքել է Վենեսուելայում Վիքիպեդիայի բոլոր լեզվային տարբերակների արգելափակման տեխնիկական ապացույցները։ Սահմանափակումներն արվել են CANTV-ի կողմից, որը երկրի հեռահաղորդակցության խոշորագույն պրովայդերն է։ NetBlocks-ը բացահայտեց ցանցի աշխատանքի լրջագույն խախտումներ, որոնք ազդում են հեռահաղորդակցության ենթակառուցվածքների վրա։ Դրանք համընկնում էին այլ սահմանափակումների հետ, որոնք էլ ազդում էին վերջին 24 ժամում վենեսուելացիների կողմից վիքինախագծեր հասանելիություն ունենալու վրա։ Ենթադրվում է, որ նպատակն Ազգային ժողովի նախագահ Խուան Գուայդոյի հոդվածի գրաքննության փորձերն էին, որում նա նշված էր որպես «Բոլիվարյան Վենեսուելայի 51-րդ նախագահ»։ Հավաքված տեղեկությունները նաև ցույց են տալիս մի քանի կայքեր, որոնք վերջերս գրաքննվել են, իսկ դա նշանակում է, որ քաղաքական անկայությունը կարող է լինել համացանցում վերահսկղության ուժեղացման հիմնական պատճառը։