Քաղաք | ||
---|---|---|
Վոլոս | ||
հուն․՝ Βόλος | ||
Երկիր | Հունաստան | |
Պերիֆերիա | Թեսալիա | |
Նոմ | Մագնեսիա (տարածաշրջանային միավոր) | |
Մակերես | 27,678 կմ² | |
ԲԾՄ | 7±1 մետր | |
Խոսվող լեզուներ | հունարեն | |
Բնակչություն | 144 420 մարդ (2011) | |
Խտություն | 370 մարդ/կմ² | |
Ժամային գոտի | UTC+2, ամառը UTC+3 | |
Հեռախոսային կոդ | +30 2421 | |
Փոստային դասիչ | 38x | |
Ավտոմոբիլային կոդ | BB, BO | |
Պաշտոնական կայք | volos-city.gr | |
| ||
Վոլոս (հուն․՝ Βόλος), քաղաք Հունաստանի մայրցամաքային հատվածի կենտրոնում՝ Աթենքից 326 կմ դեպի հյուսիս։ Քաղաքը տեղակայված է Թեսալիայում՝ Սալոնիկից 215 կմ դեպի հարավ և Լարիսա քաղաքից 60 կմ դեպի հարավ-արևելք՝ կենտավրոսների լեռան՝ Պելիոնի ստորոտին։ Բնակչությունը կազմում է 144 420 մարդ (2011)։
Վոլոս քաղաքը Մագնիսի նոմի վարչական կենտրոնն է։
Քաղաքը հիմնադրվել է XIX դարում որպես նավահանգիստ Թեսալիայում արտադրված ապրանքներն արտահանելու համար։ 1821-1829 թվականներին հույների ազատագրական պատերազմի սկզբում՝ 1821 թվականի մայիսին, Պելիոնի բոլոր գյուղերն ապստամբեցին ու տեղի ռազմական հրամանատար Կոնստանտինոս Բասդեկիսի գլխավորությամբ պաշարեցին Վոլոսի բերդը։
1828 թվականի ապրիլին ապստամբած Հունաստանի նավատորմը Վոլոսի մոտ տեղի ունեցած երկօրյա ճակատամարտի ընթացքում խորտակեց 7 և գրավեց 4 թուրքական նավեր, սակայն միջազգային պայմանագրերի համաձայն Թեսալիան մնաց վերակազմավորված հունական պետության սահմաններից դուրս։
Թեսալիան ու Վոլոսը Հունաստանին միացան միայն 1881 թվականին։
Քաղաքի ծայրամասում տեղի են ունենում Իոլկոսի հնագույն քաղաքի պեղումները։ Այնտեղից, ըստ հունական առասպելաբանության, Յասոնն ու մյուս արգոնավորդները սկսել են իրենց արշավը դեպի Կոլխիդա։ Վոլոսից մոտ 8 կմ հեռավորության վրա տեղի են ունենում ևս երկու հնագույն քաղաքների՝ Դիմինիի ու Սոսկլոյի պեղումները։
Վոլոսում գործում է թատրոն, որն ունի սիմֆոնիկ նվագախումբ, համալսարան։ Քաղաքի տեսարժան վայրերից է առափնյա փողոցը, որը մասամբ ազատվել է մեքենաների երթևեկությունից և դարձել հետիոտնային։ Այստեղ գործում է նաև Վոլոսի հնագիտական թանգարանը, որ գտնվում է Athanasaki փողոց, տուն № 1 հասցեում։ Այս թանգարանը Հունաստանի 10 լավագույն թանգարաններից մեկն է։ Քաղաքում գործում է նաև Ժողովրդական արվեստի Կիցոս Մարկիսի անվան կենտրոնը, որ գտնվում է Kitsos Markis փողոց, տուն № 38 հասցեում։
Քաղաքում տեղակայված է Հունաստանի նավատորմի 32-րդ բրիգադը, որ Հունաստանի զինված ուժերի էլիտար ստորաբաժանումներից մեկն է։
Վոլոս կարելի է հասնել ավտոբուսով կամ գնացքով։ Կայարանը գտնվում է Pl.Riga Fereou-ից դեպի արևմուտք։ Այստեղից ավտոբուսներ են մեկնում դեպի Աթենք, Լարիսա ու Սալոնիկ։ Ավտոկայանը գտնվում է երկաթուղային կայարանից ոչ հեռու՝ Grigoriou Lambraki-ում։ Այստեղից ավտոբուսներ են մեկնում դեպի Աթենք, Լարիսա ու Սալոնիկ և Թեսալիայի ոչ մեծ քաղաքներ ու Վոլոսի արվարձաններ։ Վոլոսից նավեր են մեկնում դեպի մոտակա կղզիներ՝ Սկոպելոս, Սկիատոս և այլն։
Քաղաքը Հունաստանի սուպերլիգայի առաջնությանը ներկայանում է «Նիկի Վոլոս» ակումբով, ինչպես նաև «Օլիմպիակոս» ակումբով, որ երկրի ֆուտբոլային լիգայում երկրորդն է իր նշանակությամբ։
Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Վոլոս» հոդվածին։ |
|