«Փոքր Վիեննա», «Ծաղկաքաղաք» պատվանունների արժանացած Տիմիշոարան համարվում է Բանատ երկրամասի ոչ պաշտոնական մայրաքաղաքը։ Նրա մետրոպոլիսային տարածքում ապրում է շուրջ կես միլիոն մարդ, որոնցից ավելի քան 30 հազարը ուսանողներ են՝ եկած հիսունից ավելի երկրներից։
Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբնական կամ ներկայիս տարբերակը վերցված է Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) ազատ թույլատրագրով թողարկված Հայկական սովետական հանրագիտարանից (հ․ 12, էջ 9)։