- Անվան այլ կիրառումների համար տե՛ս՝ Տիրասպոլ (այլ կիրառումներ)
Տիրասպոլ (ռուսերեն և ուկրաիներեն՝ Тирасполь), չճանաչված պետություն Մերձդնեստրի մայրաքաղաքը և երկրորդ ամենամեծ քաղաքը։ Քաղաքը գտնվում է Դնեստր գետի արևելյան ափին։ Քաղաքը հիմնադրվել է 1792 թվականին՝ Ալեքսանդր Սուվորովի ջանքերով։ Քաղաքի օրը նշվում է ամեն Հոկտեմբերի 14-ին։ Բնակչությունը՝ 133 807 մարդ (2014)։
Անվանում
Տիրասպոլ անվանումը բաղկացած է տիրաս և պլիս բառերից։ Տիրաս հին հունարենով նշանակում է Դնեստր, իսկ պոլիս՝ քաղաք։
Հիմնադրվել է որպես ամրոց, 1792-ին, Ստարայա Սուկլեյա մոլդավ․ հնագույն բնակավայրի տեղում։ 1795-ին ամրոցին կից բնակավայրը կոչվել է Տիրասպոլ (հուն, Τύρας – Դնեստր և πόλις – քաղաք) և հայտարարվել քաղաք։ 1806-ից եղել է գավառային կենտրոն, 1929–40-ին՝ Մոլդավ․ ԻՍՍՀ մայրաքաղաքը։ 1970-ին պարգևատրվել է Աշխատանքային կարմիր դրոշի շքանշանով։
Ծանոթագրություններ
Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբնական կամ ներկայիս տարբերակը վերցված է Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) ազատ թույլատրագրով թողարկված Հայկական սովետական հանրագիտարանից (հ․ 12, էջ 17)։
|