- Անվան այլ կիրառումների համար տե՛ս՝ Տիրոլ (այլ կիրառումներ)
Տիրոլ (գերմ.՝ Tirol), Ավստրիայի 9 նահանգներից մեկը։ Գտնվում է երկրի արևմտյան մասում։ Նահանգակենտրոնը Ինսբրուք քաղաքն է։ Տարածքը 12 648 կմ² է, իսկ բնակչությունը՝ 687000 մարդ (2003 թվականի տվյալներով, 5-րդը Ավստրիայում)։ Սահմանակից է Կարինտիային, Զալցբուրգին և Ֆորարլբերգին, ինչպես նաև պետական սահմաններ ունի Իտալիայի (հարավում), Շվեյցարիայի (արևմուտքում) և Գերմանիայի հետ (հյուսիսում)։ Նահանգը բաժանված է երկու մասի՝ Հյուսիսային Տիրոլ և Արևելյան Տիրոլ։ Նահանգի հիմնական լեզուն գերմաներենն է։ Բնակչության 90%-ից ավելին կաթոլիկներ են։
Ծանոթագրություններ
Արտաքին հղումներ