Տուվալուն (մինչև 1975 - Էլիս կղզիներ) խաղաղօվկիանոսային պետություն է Պոլինեզիայում։ Հյուսիսում և հյուսիս-արևելքում սահմանակցում է Կիրիբատիի տարածքային ջրերի հետ, արևելքում՝ Տոկելաուի տարածքային ջրերի հետ, հարավ-արևելքում՝ Սամոայի ու Ուոլի և Ֆուտունա կղզիների հետ, հարավում՝ Ֆիջիի, հարավ-արևմուտքում և արևմուտքում՝ Սողոմոնյան կղզիների ջրերի հետ։ Ջրափնյա գծի երկրարությունը հասնում է 21 կիլոմետրի։ Տուվալուն գտնվում է Տուվալու կղզեխմբի 5 օղակղզու և 4 կղզիների վրա։ Ցամաքի ընդհանուր մակերեսը 26 կմ² է։ Երկրի բնակչությունը ըստ 2008 թվականի գնահատման 12 177 մարդ է։ Մայրաքաղաքը Ֆունաֆուտին է։