Տուրմալին | |
---|---|
Ընդհանուր | |
Կատեգորիա | Սիլիկատներ |
Բանաձև (կրկնվող միավորը) | (Ca,K,Na,▢)(Al,Fe,Li,Mg,Mn)3(Al,Cr, Fe,V)6 (BO3)3(Si,Al,B)6O18(OH,F)4 |
Նույնականացում | |
Գույն | Ամենասովորականը սևն է, բայց կարող է անգույնից մինչև շագանակագույն,կարմիր նարնջագույն, դեղին կանաչ,կապույտ, մանուշակագույն, վարդագույն գունավորումներ ունենալ, նաև երկգույն, եռագույն, հազվադեպ՝ էլեկտրական կապույտ, նեոնային կանաչ |
Շերտի գույն | սպիտակ |
Բյուրեղի հատկություն | Զուգահեռ, երկարաձգված, ասեղնաձև պրիզմաներ, երբեմն լուսարձակող, հոծ կամ ցրված հանգույցներով (գրանիտի մեջ) |
Բյուրեղային համակարգ | Տրիգոնային |
Թերթականություն | Անորոշ |
Բեկում | Անհարթ, քիչ կոնխոիդալ, դյուրաբեկ |
Դիմադրողականություն | Դյուրաբեկ |
Մոոսի կարծրություն | 7–7.5 |
Փայլ | Ապակենման, երբեմն խեժանման |
Շերտեր | Սպիտակ |
Թափանցիկություն | Կիսաթապանցիկից մինչև անթափանց |
Ձգողականություն | 3.06 (+.20 -.06) |
Խտություն | 2.82–3.32 |
Օպտիկական հատկություններ | Կրկնակի ռիֆրակցիա, միառանցք, բացասական |
Բեկման ցուցանիշ | nω=1.635–1.675 nε=1.610–1.650 |
Երկճառագայթաբեկում | 0.018 −0.040 սովորաբար մոտավորապես 0.020 մուգ գույնի քարերում այն կարող է հասնել 0.040 |
Պլեոքրոիզմ | |
Դիսպերսիա | 0.017 |
Ուլտրամանուշակագույն ճառագայթում | Վարդագույն քարերը իներտ են կարմիրի շատ կարճ և մանուշակագույնի կարճ ու երկար ալիքների նկատմամբ |
Կլանման սպեկտր | Խիստ նեղ շերտեր 498նմ, կապույտ և կանաչ քարերում կարմիր գույնի համարյա ամբողջական կլանում մինչև 640նմ, կարմիր և վարդագույն քարերը ցուցաբերում են կլանման 458-451նմ սահմանները |
Ենթակատեգորիա | cyclosilicates? |
Տուրմալին, (սինհալերեն՝ turmali « սարդիոն»), միներալ, օղակաձև կառուցվածքով ալյումաբորասիլիկատ։ Ընդհանուր քիմիական կազմը՝ NaR3Al6։ Եթե R=Fe2+, կոչվում է շեռլ, R = Mg՝ դրավիտ, R = (Li, Al)՝ էլբայիտ և այլն։ Առավել տարածված է շեռլ–դրավիտ անընդհատ շարքը։ Սովորաբար խառնուրդների ձևով պարունակում է K, Fe3+, Cr, Ti, V, Rb։ Տուրմալինի կազմը արտացոլում է նրա առաջացման պայմանները։ Բյուրեղագիտական համակարգը տրիգոնային է։ Առաջացնում է սյունաձև, պրիզմայաձև, ասեղնաձև բյուրեղներ, ձողաձև ճառագայթավոր, թերթավոր, հատիկավոր ագրեգատներ։ Գույնը՝ անգույն, կանաչ, գորշ, վարդագույն, սև, բազմագույն։ Փայլը՝ ապակու։ Կարծրությունը՝ 7, խտությունը՝ 3000 – 3250 կգ/մ3։ Տուրմալինը լայնորեն տարածված է գրանիտներում, գրանոդիորիտներում։ Վարդագույն և բազմագույն տարբերակները երկրորդ կարգի թանկարժեք քարեր են։ Մինչև 14-րդ դարը տուրմալինի կարմիր տարատեսակներն հայտնի էին «լալ» անունով։
Տուրմալինի բյուրեղները սովորաբար պրիզմայաձև են, երկարաձգված, երբեմն համարյա մինչև ասեղնաձև, լայնակի կտրվածքում՝ քիչ թե շատ կլորացված եռանկյունի, քիչ չեն մի քանի պրիզմաների համակցությունները, որոնք զուգահեռ են բյուրեղի գլխավոր առանցքին՝ երկայնակի հստակ նրբագծերով։
Երկբեկման ցուցիչը՝ 0,014-0,044: Դիսպերսիան՝ 0,017: Սովարաբար լինում է ուժեղ կամ հստակ արտահայտված պլեոքրոմիզմ։ Կարմիր տուրմալինը՝ մուգ կարմիրից մինչև դեղին կամ բաց դեղին, դարչնագույնը՝ մուգ դարչնագույնից մինչև գորշ, կանաչը՝ մուգ կանաչից բաց կանաչ, կապույտը՝ մուգ կապույտից մինչև երկնագույն։
Սպեկտրում կլանված ճառագայթների երկարությունները նանոմետրերով. կարմիր տուրմալին— 555, 537, 525, 461, 456, 451, 428, կանաչ տուրմալին — 497, 461, 415: Լյումինեսցենցիան սովորաբար թույլ է, անգույն տուրմալինի մոտ կանաչակապտավուն է, կարմիրի մոտ՝ վարդամանուշակագույն։ Վարդագույնի, կանաչի ու կապույտի մոտ լյումինեսցենցիան բացակայում է։ Տուրմալինների գույները կախված են նրանց քիմիական բաղադրությունից։ Որոշ բյուրեղներ ունեն զանազան գույներով ներկված տեղամասեր։ Այդպիսի բյուրեղներին անվանում են «պոլիքրոմ» բյուրեղներ։
Հանդիպում են կարմիր միջուկով տուրմալինի հանքատեսակներ՝ եզրապատված կանաչ, բաց կանաչ, մուգ կանաչ գոտիներով (Բրազիլիա), կանաչ միջուկով ու կարմիր արտաքին գոտևորումով (ՀԱՀ)։ Տուրմալինային «կատվի աչքը» լինում է տարբեր գույների։
Տուրմալինի բյուրեղներն օժտված են պիրո և պիեզոէլեկտրական հատկանիշներով։ Տաքացնելիս, շփումից ու ճնշում գործադրելիս նրանք լիցքավորվում են, ընդ որում մի ծայրը լիցքավորվում է դրականապես, իսկ մյուսը՝ բացասականապես։
Առաջին անգամ տուրմալինի բյուրեղների վրա է հայտնաբերվել լույսի բևեռացման երևույթը։
Տարբեր գունավորումների պատճառով առաջին հայացքից տուրմալինը կարելի է շփոթել շատ այլ միներալների հետ, դրանցից են ամեթիստը, անդալուզիտը, վեզուվիանը, քրիզոլիտը, ծխագույն քվարցը, զմրուխտը, պրազիոլիտը, ռուբինը, քրիզոբերիլը, ցիրկոնը, ցիտրինը, կանաչ շպինելը և այլն։
Ծագումը՝ էնդոգեն, բարձրջերմաստիճանային, պեգմատիտային մետամորֆիկ, հիդրոթերմալ, մետասոմատիկ։ Տուրմալինի շատ տարատեսակներ կապված են թթվային բնույթի հրաբխային հանքատեսակների հետ։ Այստեղ տուրմալինը գոյանում է ինտրուզիայի սառեցման վերջին էտապում։ հանդիպում են նաև պնևմատոլիտային հիդրոթերմալ հանքատեսակներում, դաշտային սփաթ քվարցային հանքերակներում կասիտերիտի, վոլֆրամիտի, բերիլի, տոպազի հետ միասին։
Հանդիպում է գրեյզենների մեջ (էլբայիտ), բարձրջերմաստիճանային հիդրոթերմալ սուլֆիդքվարցային հանքերակներում և լեռնային ապարների հարերակային փոփոխությունների գոտիներում։ Փոքր քանակներով հանդիպում է կոնտակտային փոխակերպված ապարներում՝ թթվային գրանիտների, սկառնի, դաշտաքարի հետ կապված։
Այս միներալը կայուն է ֆիզիկական հողմահարման, վերանստվածքավորման նկատմամբ, որի հետևանքով կուտակվում է քվարցային նստվածքների փխրուն հանքաշերտերում, հեմատիտի, կորունդի, ցիրկոնի, շպինելների հետ համակցված։
Տուրմալինի հանքավայրերը լայնորեն տարածված են և բազմաթիվ։ Հայտնի հանքավայրերը գտնվում են Շրի Լանկայում, Մադագասկարում, Չինաստանում, Մոզամբիկում (պոլիքրոմ և կարմիր տուրմալին), Բրազիլիայում (Մինաս Ժերայս, Բահիա), Մյանմայում, Անգոլայում, Ավստրալիայում, Հնդկաստանում, ՀԱՀ, Կանադայում (Օնտարիո նահանգ), ԱՄՆ (Կալիֆոռնիա, Մեն, Կոլորադո նահանգներ), Իտալիայում (Էլբա կղզի), Շվեյցարիայում, Տաջիկստանում (Կանիբադամ, Կուչկակ լեռներ), Ռուսաստանում (ՈՒրալ, Անդրբայկալ)։ ՈՒրալում տուրմալինի հիմնական հանքավայրերը տեղակայված էին ԼԻպովկա, Մուրզինկա, Սարապուլկա, Շայտանկա, Յուժանկովո գյուղերի շրջաններում։ Ներկայումս այդ հանքերը սպառվել են և դրանցում տուրմալինը չափազանց հազվադեպ է լինում։ Ամենալավ տուրմալինը հանքարդյունահանում են Անդրբայկալում (Մալխանյան հանքավայրում), Կոլայի թերակղզում (վարդագույն և կանաչ տուրմալին), Կարելիայում (շեռլ)։
Ակնագործական տուրմալին կա նաև Ավղանստանում (Նուրիստան), Դարաե Պիչ, Կանոկան, Ջաբո, Չորմակս, Կանտիվա, Մանդանեշա, Ցոցում, Մուալեվի, Պապրու հանքավայրերում։
Ոսկերչական քարերի որակի գնահատումը հաշվի է առնում բյուրեղի անթերիությունը և պայծառ, հագեցած գույնը։ Ոսկերչական շուկայում ավելի շատ պահանջված են 2 կարատից ավելի մեծ, երեսակված քարերը։
Անվանումը | Անլերեն անվանումը | Բանաձևը | Գույնը |
---|---|---|---|
Բյուրգերիտ | Buergerite | NaFe3+3Al6Si6O18(BO3)3O3F | դարչնագույն, մուգ դարչնագույն |
Քրոմդրավիտ | Chromdravite | NaMg3Cr6Si6O18(BO3)3(OH)4 | Մուգ զմրուխտականաչից մինչև սևականաչ |
Դրավիտ | Dravite | NaMg3Al6Si6O18(BO3)3(OH)4 | դարչնադեղնագույն |
Էլբայիտ | Elbaite | Na(Li1.5,Al1.5)Al6Si6O18(BO3)3(OH)4 | Մուգ կանաչ (վերդելիտ)
մուգ կապույտ (ինդիգոլիտ) մուգ կարմիր, վարդագույն (ռուբելիտ) սպիտակ, անգույն (աքրոիտ) |
Ֆերուվիտ | Feruvite | CaFe2+3(MgAl5)Si6O18(BO3)3(OH)4 | |
Ֆոիտիտ | Foitite | (Fe2+2Al)Al6Si6O18(BO3)3(OH)4 | |
Լիդիկոատիտ | Liddicoatite | Ca(Li2Al)Al6Si6O18(BO3)3(OH)3F | |
Մագնեզիոֆոիտիտ | Magnesiofoitite | (Mg2Al)Al6Si6O18(BO3)3(OH)4 | |
Օլենիտ | Olenite | NaAl3Al6Si6O18(BO3)3O3OH | |
Պովոնդրիտ | Povondraite | NaFe3+3(Fe3+4Mg2)Si6O18(BO3)3(OH)3O | |
Ռոսմանիտ | Rossmanite | (LiAl2)Al6Si6O18(BO3)3(OH)4 | |
Շեռլ | Schorl | NaFe2+3Al6Si6O18(BO3)3(OH)4 | սև |
ՈՒվիտ | Uvite | CaMg3(MgAl5)Si6O18(BO3)3(OH)3F | |
Վանադիումդրավիտ | Vanadiumdravite | NaMg3V6Si6O18(BO3)3(OH)4 |
{{cite book}}
: CS1 սպաս․ location missing publisher (link)Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Տուրմալին» հոդվածին։ |
|