|
Տեղեկությունը այս հոդվածում կամ նրա որոշ բաժիններում հնացել է: Դուք կարող եք օգնել նախագծին՝ թարմացնելով այն և դրանից հետո հեռացնել կաղապարը: |
Ցինհայ, նահանգ Չինաստանի հյուսիս-արևմուտքում։ Տարածությունը 720 հազար կմ2 է, բնակչությունը՝ ▼5 923 957 մարդ (2020)։ Վարչական կենտրոնը՝ Սինին։ Ռելիեֆում գերակշռում են լեռներն ու սարահարթերը։ Ցայդամի իջվածքը հյուսիսից սահմանափակված է Նանշանի և Ալթընտաղի, հարավից՝ Կունլունի լեռներով։ Կլիման խիստ ցամաքային է, խստաշունչ ձմեռով և զով ամառով։ Տարեկան տեղումները 300-500 մմ են։ Ցինհայում են Յանցզի, Հուանհե, Մեկոնգ գետերի վերին հոսանքները։ Շատ կան լճեր (ամենախոշորը՝ Կուկունոր)։ Տարածված են լեռնային տափաստանները և կիսաանապատները։ Ցինհայը Չինաստանի տնտեսապես թույլ յուրացված ագրարային նահանգներից է։
Ծանոթագրություններ
Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբնական կամ ներկայիս տարբերակը վերցված է Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) ազատ թույլատրագրով թողարկված Հայկական սովետական հանրագիտարանից։
|
| |
---|
| Բառարաններ և հանրագիտարաններ | |
---|
| |
|