Փարիզի Աստվածամոր տաճարը ֆր.՝ Notre-Dame de Paris | |
---|---|
Ենթավերնագիր | 1482 |
Հեղինակ | Վիկտոր Հյուգո |
Տեսակ | գրական ստեղծագործություն |
Ժանր | պատմական գեղարվեստական գրականություն, գոթական գրականություն և ռոմանտիզմ |
Թեմա | մշակութային ժառանգություն, Բարքեր և Գոթական ճարտարապետություն |
Բնօրինակ լեզու | ֆրանսերեն |
Կերպար(ներ) | Կլոպեն Տրուիեֆու, Էսմերալդա, Ֆլյոր դե Լիս, Կլոդ Ֆրոլլո, Ֆեբ դե Շատոպեր, Կվազիմոդո, Pierre Gringoire?, Sister Gudule?, Jehan Frollo?, Լյուդովիկոս XI և Djali? |
Նկարագրում է | The Hunchback of Notre Dame universe? |
Էջեր | 940 512 |
Նկարազարդող | Լյուկ-Օլիվյե Մերսոն |
Երկիր | Ֆրանսիա |
Հրատարակիչ | Azernashr? |
Հրատարակման տարեթիվ | 1831 |
Թարգմանիչ հայերեն | Վահե Միքայելյան |
Հրատարակում հայերեն | 1953 թ. |
Վիքիքաղվածք | Փարիզի Աստվածամոր տաճարը |
Notre-Dame de Paris (Victor Hugo) Վիքիպահեստում |
Փարիզի Աստվածամոր տաճարը (ֆր.՝ Notre-Dame de Paris), Վիկտոր Հյուգոյի առաջին պատմական վեպն է։ Առաջին անգամ տպագրվել է 1831 թ.-ի մարտին, իսկ հայերեն թարգմանվել է 1953 (Վ․ Միքայելյան) և 2012 թվականներին։
Վեպը գրելու աշխատանքներն սկսվել են 1828 թ.-ին։ Հնարավոր է նմանատիպ վեպ գրելու միտքը եղել է դեռ 1823-ից, երբ լույս է տեսել Վալտեր Սքոթի «Քվենտին Դորվարդ» վեպը, որում պատկերված էր XV դարի Ֆրանսիան։ Այդ վեպի վերաբերյալ, երիտասարդ Հյուգոն «Ֆրանսիական մուզա» ամսագրի հուլիսյան համարում տպագրված իր հոդվածում ոչ միայն պարզաբանեց փառաբանված անգլիացի գրողի վեպը, այլ նաև շարադրեց իր հայացքները պատմական վեպի վերաբերյալ։
Վեպը գրելիս Հյուգոն օգտագործել է հետևյալ աղբյուրները՝
1812 թ.-ի նոյեմբերի 15-ին Հյուգոն պայմանագիր է կնքել հրատարակիչ Գոսլենի հետ, ըստ որի նա պարտավորվում էր 1829 թվ.-ի ապրիլի 15-ին ներկայացնել «Փարիզի Աստվածամոր տաճարի» ձեռագիրը։ Առաջին սցենարում բացակայում էր Փեբ դե Շատոպերը, վեպի կենտրոնական շղթայում Կլոդ Փրոլլի և Կվազիմոդոյի զգացմունքներն են Էսմերալդայի հանդեպ։ Էսմերալդային մեղադրում են միայն կախարդության մեջ (այլ ոչ Փեբի սպանության), և նրան սիրահարված բանաստեղծ Գրենգուրին հաջողվում է ժամանակավորապես հետաձգել ողբերգական ավարտը։ «Էռնանի» վեպի տպագրությունից որոշ ժամանակ անց Գոսլենը Հյուգոյից պահանջում է պայմանագրի կատարումը։
1830 թ.-ի հունիսի 5-ին կնքված նոր պայմանագիրը պարտավորեցում էր վեպն ավարտել մինչև դեկտեմբերի 1-ը։ Վեպի առաջին տողերը գրվել են հուլիսի 25-ին, ընդամենը երկու օր անց հեղափոխության պոռթկումը դադարեցրեց վեպի վրա տարվող աշխատանքները։ Հյուգոն ստիպված էր լքել Ժան Գուժոնա փողոցում գտնվող իր տունը, որը կռիվներին մոտ էր գտնվում։ Հապճեպ տեղափոխման ժամանակ նա կորցրել է նախապատրաստական նշումներով տետրը, և այդ ժամանակ հրատարակիչը տվել է վերջին հետաձգումը մինչև 1831 թ.-ի փետրվարի 1-ը։ Ադել Հյուգոն թողել է մեզ գունագեղ պատմությունը, աշնան և ձմեռային ամիսների ընթացքում գրողի ինտենսիվ աշխատանքների մասին։ «Այժմ հետաձգման վրա հույս դնել չէր կարելի, անհրաժեշտ էր հասցնել ժամանակին։ Նա գնեց թանաքով մի շիշ և մոխրագույն բրդից մեծ սվիտեր և «մտավ» վեպ, ինչպես բանտ։ Նա տխուր էր։ Այսուհետև նա լքում էր իր գրասենյակը միայն ուտելու և քնելու համար։ Նրա միակ զվարճությունը ընկերների հետ մեկ ժամանոց զրույցն էր, ովքեր գալիս էին նրան այցելության, երբեմն Հյուգոն նրանց կարդում էր իր այդ օրվա գրվածները։ Առաջին երկու գլխից հետո տխրությունն անհետացավ, նա ամբողջովին ստեղծագործության իշխանության մեջ էր, չէր զգում ո՛չ հոգնածություն, ո՛չ ձմեռային ցուրտը՝ դեկտեմբերին նա աշխատում էր պատուհանները բաց։ Հունվարի 14-ին գիրքը ավարտված էր։ Թանաքով լի մի շիշը, որը Հյուգոն գնել էր աշխատանքը սկսելու առաջին օրը, դատարկված էր, նա հասել էր վերջին տողին և վերջին կաթիլին, անգամ մտածում էր գիրքը վերանվանել և վերնագրել «Ինչ է պարունակում մի շիշ թանաքը»»։ Վեպը լույս է տեսել 1831 թվ.-ի մարտի 16-ին և մինչ տարվա վերջ տեսել ևս յոթ հրատարակչություններ, ապա հեղինակային իրավունքները փոխանցվել է հրատարակչին, որը 1832 թվ.-ին թողարկել է ութերորդ հրատարակչությունը, ավելացրած ևս երեք գլուխներով, չմտած Գոսլենի հարապարակածի մեջ (6 գլխի 4 գիրքը «Ժողովրդի ատելություն») և երկու գլուխ ձևավորող 5 գլուխը «Ահա սա կսպանի դրան»։
== 《Փարիզի Աստվածամոր Տաճարը》վեպի սյուժեն ==
«Վիկտոր Հյուգոն հին տաճարի կողքին կառուցեց բանաստեղծական մի նոր տաճար, նույնպիսի պինդ ու ամուր հիմքով և նունպիսի բարձր աշտարակներով։» Միշլե
«Այս վեպը իսկական իլիական է, նա արդեն դասական է դարձել»։ Թեոֆիլ Գոթյե
Առաջին անգամ վեպը էկրանավորվել է 1905 թվականին։ Ամենահայտնի էկրանավորումը 1956 թվականինն է։
Հյուգոն վեպը գրել է, նպատակ ունենալով, Փարիզի գոթական տաճարը, որպես գլխավոր հերոս ներկայացնելը։ Այն ժամանակ տաճարը։
Վիքիքաղվածքն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Փարիզի Աստվածամոր տաճարը (վեպ)» հոդվածին։ |
Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Փարիզի Աստվածամոր տաճարը (վեպ)» հոդվածին։ |
|