Փրինս Ռոջերս Նելսոն (հունիսի 7, 1958(1958-06-07), Մինեապոլիս, Մինեսոտա, ԱՄՆ - ապրիլի 21, 2016(2016-04-21), Chanhassen), ամերիկացի երաժիշտ, երգիչ, վիրտուոզ կիթառահար (33-րդ հորիզոնական Rolling Stone ամսագրի ցանկում), երգերի հեղինակ, երգահան, պրոդյուսեր, դերասան, ռեժիսոր։ Երկար ժամանակ հանդես է եկել «Փրինս» կեղծանվան տակ, բայց օգտագործել է նաև այլ կեղծանուններ։
Երիտասարդ տարիքում սիրում էր Ջեյմս Բրաունի, Սլայ Սթոունի, Ջորջ Քլինթոնի և Ջիմի Հենդրիքսի ձայնագրություններով։ 1977 թվականին մտել է 94 East խմբի կազմի մեջ։ Փրինսի ձայնագրած դեմոն լսել է տեղի բիզնեսմեն Օուեն Հասնին և օգնել նրան պայմանագիր կնքել Warner Bros. Records լեյբլի հետ։ 1978 թվականին թողարկվել է Փրինսի For You դեբյուտային ալբոմը, որի բոլոր երգերը նա ինքնուրույն է արտադրել, գրել և կատարել։
Փրինսի վաղ աշխատանքները հեղափոխական էին ռիթմ ընդ բլյուզի համար։ Նրանից հետո ռիթմ ընդ բլյուզի բաժանումը երկու ուղղությունների վրա՝ լիրիկ սոուլի և պարային փանքի, կորցրել է արդիականությունը։ Նրա յուրաքանչյուր կոմպոզիցիան իրենից ներկայացնում է այդ ուղղությունների օրիգինալ սինտեզ։
Այդ գծերը արտահայտվել են արտիստի երկրորդ «Prince» ալբոմում, որը ներառում էր իր «I Wanna Be Your Lover» առաջին հիթը։ Dirty Mind ալբոմը մեծ աղմուկ է առաջացրել իր պրովոկացիոն տեքստերի պատճառով։ Շշուկներ են սկսել նրա ոչ ավանդական սեքսուալ կողմնորոշման մասին, որոնք Փրինսը ամրապնդում էր «Controversy» կոմպոզիցիայի տեքստով։
Անձնական կյանք
Մի քանի տարիների ընթացքում Փրինսը հարաբերությունների մեջ է նկատվել մի քանի աստղերի հետ՝ Քիմ Բեյսինգերի, Մադոննայի, Վենիթիի, Շեյլոյի, Կարմեն Էլեկտրոյի, Սյուզանա Հոֆսի և Աննա Ֆանտաստիկի։
Փրինսը նշանադրվել էր Սյուզանա Մելվոինի հետ 1985 թվականին։ 37 տարեկանում նա ամուսնացել է 22-ամյա պարուհի և բեք վոկալիստ Մայթ Գարսիայի հետ։ 1996 թվականի հոկտեմբերի 16-ին նրանք որդի են ունեցել, ով մի շաբաթ անց մահացել է։ Փրինսը և Մեյթը ամուսնալուծվել են 1999 թվականին։
2001 թվականին Փրինսը նորից ամուսնացել է Մանուելա Տեստոլինիի հետ։ Նրանք ամուսնալուծվել են 2006 թվականի մայիսին։
2013 թվականի մարտի 28-ին Փրինսը դարձել է Եհովայի վկա։ Նա սկսել է ուսումնասիրել Աստվածաշունչը իր ընկերոջ՝ Լարի Գրեհեմի հետ, ով նույնպես դարձել է Եհովայի վկա 1975 թվականին։ Փրինսը Եհովայի վկա է մնացել մինչև կյանքի վերջ։
Մահ
2016 թվականի ապրիլի 15-ին Փրինսը հոսպիտալացվել է Ատլանտայի համերգներից հետո։ Փրինսի ներկայացուցիչները նշել են, որ նա պայքարում է գրիպի դեմ։
2016 թվականի ապրիլի 21-ին Փրինսը մահացել է Մինեսոտայում՝ Փեյսլի Պարկ կալվածքում։ Մահվան պատճառ է անվանվել ֆենտանիլի վերադոզավորումը, որը նա ընդունում էր ծանր ցավերի պատճառով։
2015 թվականի դեկտեմբերին ախտորոշվել է, որ նրա մոտ ՁԻԱՀ է զարգացել։