Քառակուսի մետր

Քառակուսի մետր (մ², , քառ. մ) մակերեսի չափման միավոր է Միավորների միջազգային համակարգում (ՄԻ), ինչպես նաև ՄՏՍ և MKGSS համակարգերում։ Որպես մակերեսի չափման միավոր սովորաբար վերցնում են 1 մետր կողմ ունեցող քառակուսի (1 մ²)։

Կապը մակերեսի այլ միավորների հետ

1 մետր կողմով քառակուսի

1 քառակուսի մետրը հավասար է.

  • 0.000001 քառակուսի կիլոմետր (կմ²)
  • 0.0001 հա (հա)
  • 0.01 ար (ար)
  • 100 քառակուսի դեցիմետր (դմ²)
  • 10,000 քառակուսի սանտիմետր (սմ²)
  • 1.195990 քառակուսի յարդ (յարդ²)
  • 10.76391 քառակուսի ֆուտ (ֆտ²)
  • 1,550.003 քառակուսի դյույմ (դյույմ²)

Սանտյար

Քառակուսի մետր միավորի փոխարեն երբեմն օգտագործվում է ցենտրիար (ֆր. Centiare, ca), որը ներառված չէ միավորների միջազգային համակարգում (ՄԻ)։ Ռուսաստանում սանտյարը գործնականում չի կիրառվում, որպես մակերեսի չափման միավոր օգտագործում են քառակուսի մետրը։ Սանտյարը որպես մակերեսի չափման միավոր օգտագործվում է Կամերունում և Իտալիայի ցամաքային գործակալությունում` հողամասի մակերեսը ցույց տալու կամ տարածքի մոտ նշելու համար։

Տես նաև

Ծանոթագրություններ

  1. Деньгуб В. М., Смирнов В. Г. Единицы величин. Словарь-справочник. — М.: Издательство стандартов, 1990. — С. 58—59. — 240 с. — ISBN 5-7050-0118-5
  2. «Единицы измерения площади земельных участков». Земельный вопрос.
  3. «сантиар». stopudov.info.