Քիոս | |
---|---|
Տեսակ | կղզի և պոլիս |
Երկիր | Հունաստան |
Վարչատարածք | Chios Municipality? |
Ամենաբարձր կետ | Profitis Ilias? |
ԲԾՄ | 1297 մետր |
Մակերես | 842,5 կմ² |
Ջրլիցի ափին | Եգեյան ծով |
Քիոս (հուն․՝ Χίος, Khíos ( )), Հունաստանի՝ մեծությամբ հինգերորդ կղզին։ Գտնվում է Էգեյան ծովում, անատոլիական (փոքրասիական) ափից 7 կիլոմետր հեռավորության վրա։ Թուրքիայից բաժանված է Քիոսի նեղուցով։ Հայտնի է մաստիկա կոչվող բուսական խեժի արտահանմամբ ( այդ նկատի առնելով՝ անվանում են նաև «Մաստիկայի կղզի»)։ Զբոսաշրջիկների ուշադրությունը գրավում են նաև կղզու միջնադարյան գյուղերը, 11-րդ դարի Նեա Մոնի վանքը, որ ընդգրկված է ՅՈՒՆԵՍԿՕ-ի Համաշխարհային ժառանգության հուշարձանների ցանկում։
Վարչականորեն՝ կղզին ձևավորում է մի առանձին համայնք Քիոսի տարածաշրջանային միավորի կազմում, որը մտնում է Հյուսիս-Էգեյան տարածաշրջանի մեջ։ Վարչական կենտրոնը և կղզու գլխավոր քաղաքը նույն՝ Քիոս անվանումը կրող քաղաքն է։ Տեղացիներն իրենց քաղաքն անվանում են Քորա ("Χώρα" բառացիորեն նշանակում է «երկիր», բայց սովորաբար այդպես է անվանվում հունական կղզու ամենաբարձրադիր բնակավայրը կամ մայրաքաղաքը)։
Կղզին համաշխարհային պատմության մեջ հիշատակվում է հույների ազատագրական պատերազմի ժամանակ՝ 1822 թվականին թուրքական զորքերի կողմից այստեղ կազմակերպված Քիոսյան ահավոր կոտորածով, որին զոհ են գնացել տասնյակ հազարավոր խաղաղ բնակիչներ։
Քիոս, Հունաստանի կլիմայական տվյալները | |||||||||||||
---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|
Ամիս | հունվ | փետ | մարտ | ապր | մայ | հուն | հուլ | օգոս | սեպ | հոկ | նոյ | դեկ | Տարի |
Միջին բարձր °C (°F) | 11 (52) |
11 (52) |
13 (55) |
17 (63) |
22 (72) |
26 (79) |
28 (82) |
28 (82) |
25 (77) |
20 (68) |
16 (61) |
13 (55) |
19.2 (66.5) |
Միջին ցածր °C (°F) | 5 (41) |
5 (41) |
6 (43) |
9 (48) |
13 (55) |
17 (63) |
19 (66) |
19 (66) |
16 (61) |
12 (54) |
9 (48) |
6 (43) |
11.3 (52.4) |
Տեղումներ մմ (դյույմ) | 100 (3.94) |
78 (3.07) |
61 (2.4) |
44 (1.73) |
24 (0.94) |
4 (0.16) |
1 (0.04) |
0 (0) |
8 (0.31) |
23 (0.91) |
55 (2.17) |
122 (4.8) |
520 (20.47) |
աղբյուր: www.weather-to-travel.com |
Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Քիոս» հոդվածին։ |
|