Քլայվ Գրեյնջեր անգլ.՝ Clive Granger | |
---|---|
Ծնվել է | սեպտեմբերի 4, 1934 Սուոնսի, Ուելս, Միացյալ Թագավորություն |
Մահացել է | մայիսի 27, 2009 (74 տարեկան) Լա Խոյա, Սան Դիեգո, Կալիֆոռնիա, ԱՄՆ |
Քաղաքացիություն | Միացյալ Թագավորություն |
Մասնագիտություն | տնտեսագետ, վիճակագրագետ, համալսարանի դասախոս և տնտեսաչափագետ |
Հաստատություն(ներ) | Կալիֆոռնիայի համալսարան և Նոթինգհեմի համալսարան |
Գործունեության ոլորտ | տնտեսագիտություն և Էկոնոմետրիկա |
Անդամակցություն | Արվեստների և գիտությունների ամերիկյան ակադեմիա, Բրիտանական ակադեմիա և Տնտեսաչափական ընկերություն |
Ալմա մատեր | Նոթինգհեմի համալսարան և Cambridgeshire High School for Boys? |
Տիրապետում է լեզուներին | անգլերեն |
Գիտական ղեկավար | Հարի Փիթ |
Եղել է գիտական ղեկավար | Tae-hwy Lee?, Anthony N. Pettitt?, Norman R. Swanson?, Jesús Gonzalo?, Zhuanxin Ding? և Heather M. Anderson? |
Ազդվել է | Դևիդ Հենդրի Հարի Փիթ Նորբերտ Ուիներ |
Ազդել է | Փոլ Նյուբոլդ Քրիստոֆեր Սիմս Ջեյմս Ստոկ Մարկ Ուոթսոն |
Պարգևներ | |
Clive Granger Վիքիպահեստում |
Քլայվ Գրեյնջեր (անգլ.՝ Sir Clive William John Granger, սեպտեմբերի 4, 1934, Սուոնսի, Ուելս, Միացյալ Թագավորություն - մայիսի 27, 2009, Լա Խոյա, Սան Դիեգո, Կալիֆոռնիա, ԱՄՆ, ԱՄՆ), անգլիացի ականավոր տնտեսագետ, Նոբելյան մրցանակի դափնեկիր՝ ընդհանուր միտումներով տնտեսական ժամանակային շարքերի վերլուծության մեթոդների (կոինտեգրացիոն) մշակման համար (2003)։
Քլայվը ծնվել է 1934 թ. Մեծ Բրիտանիայի Սուոնսի քաղաքում (հարավային Ուեյլս)՝ Էդվարդ Ջոն և Էվելին Գրեյնջերների ընտանիքում։ Հաջորդ տարի ծնողները տեղափոխվեցին Լինքոլն։
Երկրորդ համաշխարհային պատերազմի տարիներին մոր հետ տեղափոխվել է Քեմբրիջ, որտեղ ստացել է նախնական կրթությունը։ Միջնակարգ կրթությունը կրկին սկսել է Քեմբրիջում, սակայն շարունակել Նոթինգհեմում, որտեղ ընտանիքը տեղափոխվեց պատերազմից հետո։ Դպրոցական տարիներին ի հայտ եկան Գրեյնջերի ունակությունները մաթեմատիկայում։ Քլայվին շատ էր հետաքրքում կիրառական մաթեմատիկան։
Միջնակարգ կրթությունն ստանալուց հետո Գրեյնջերն ընդունվեց Նոթինգհեմի համալսարան՝ մասնագիտանալու և տնտեսագիտության և մաթեմատիկայի բնագավառում, սակայն հաջորդ տարվանից շարունակեց միայն մաթեմատիկայի ուղղությամբ։ 1955 թ. ստանալով բակալավրի աստիճան՝ մնաց Նոթինգհեմի համալսարանում՝ Հարի Փիթի ղեկավարությամբ ստանալով վիճակագրության գիտությունների թեկնածու աստիճանը։
1956 թ. 21 տարեկան հասակում Գրեյնջերն սկսեց վիճակագրություն դասավանդել համալսարանում։ Քանի որ հիմնականում հետաքրքրված էր կիրառական վիճակագրությամբ և տնտեսագիտությամբ, ապա որպես դոկտորականի թեմա ընտրեց տնտեսական ժամանակային շարքերի վերլուծությունը, մի ոլորտ, որտեղ կարծում էր, թե շատ քիչ բան է արված։
|
Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Քլայվ Գրեյնջեր» հոդվածին։ |
|