Քոջաթեփե մզկիթ

Քոջաթեփե մզկիթ
թուրքերեն՝ Kocatepe Camii
Տեսակմզկիթ
Երկիր Թուրքիա
ՎարչատարածքԱնկարա
Հիմնվել է1987
Կառուցման սկիզբ1967
Կառուցման ավարտ1987
Ճյուղ/ավանդույթսուննի ջումա մզկիթ
Կարգավիճակգործող մզկիթ
Ճարտարապետություն
ՃարտարապետHüsrev Tayla? և Fatin Uluengin?
Ոճօսմանյան ճարտարապետական ոճ
Գմբեթ1 գլխավոր գմբեթ և 4 կիսագմբեթներ
Արտաքին գմբեթի
բարձրություն
48,5
Արտաքին գմբեթի
տրամագիծ
25,5
Մինարեթներ4
Մինարեթի բարձրություն88
Քարտեզ
Քարտեզ

Քոջաթեփե մզկիթ (թուրքերեն՝ Kocatepe Camii), Անկարայի ամենամեծ մզկիթը։ Համարվում է քաղաքի տեսարժան վայրերից մեկը։ Գտնվում է Անկարայի համանուն թաղամասում՝ քաղաքի պատմական հատվածից դեպի հարավ։

Պատմություն

Մզկիթի կառուցումը սկսվել է 1967 թվականին։ Ճարտարապետ Վեդաթ Դալոքայի նախնական նախագծով նախատեսվում էր կառուցել ժամանակակից մզկիթ, սակայն հետո քաղաքային իշխանությունները վերանայեցին իրենց որոշումը և նախապատվությունը տվեցին ճարտարապետ Հյուսրեվ Թայլայի դասական ոճի նախագծին։ Մզկիթի կառուցումը տևել է ավելի քան 20 տարի և ավարտվել 1987 թվականին։ Քոջաթեփե մզկիթը ունի չորս մինարեթներ և մեծ գմբեթ՝ բնորոշ օսմանյան ճարտարապետական ոճի մնացած մզկիթներին։ Գլխավոր գմբեթի բարձրությունը կազմում է 48,5 մ, իսկ տրամագիծը՝ 25,5 մ։ Մինարեթների բարձրությունը, որոնք զարդարված են ոսկեզօծ կիսալուսիններ, կազմում է 88 մետր։ Մզկիթի ընդհանուր տարածքը կազմում է 4288 մ²։

Մզկիթը ներսից զարդարված է ապակենախշերով և ոսկե թիթեղիկներով, հախճապակե մեծ ջահերով, դեկորատիվ սալիկներով։ Հատակը պատված է մարմարով։ Մզկիթի կենտրոնում գտնվում է Մասջիդ ան Նաբավի մզկիթի մոդելը, որը գտնվում է Մեդինայում։ Մոդելը 1993 թվականին Թուրքիայի նախագահ Սուլեյման Դեմիրելին նվիրել է Սաուդյան Արաբիայի թագավոր Աբդուլլահ իբն Աբդուլ-Ազիզ ալ-Սաուդը։

Ստորգետնյա տարածքներում տեղակայված են սրճարաններ և քաղաքի ամենամեծ սուպերմարկետներից մեկը, որի վարձավճարը վճարվում է մզկիթի բյուջեից։

Պատկերասրահ

Ծանոթագրություններ

  1. «Мечеть Коджатепе (Турция, Анкара) — вОтпуск.ру». Votpusk.ru. Վերցված է 2017 թ․ դեկտեմբերի 2-ին.

Գրականություն