Քուր (German: ]]]]) կամ Coire (ֆրանսերեն: ; ռոմանշ.՝ Cuira ˈkweːrɐ||roh-putèr-Cuira.ogg}} ), ՇվեյցարիայիԳրաուբյունդենկանտոնի վարչական կենտրոնն ու ամենամած քաղաքը։ Ընկած է կանտոնի հյուսիսային հատվածում, Գիսոնյան-Հռենոսյան հովտի հենց այն մասում, որտեղ Հռենոսը թեքվում է դեպի հյուսիս։ Գետի աջ ափին կառուցված այդ բնակավայրը համարվում է Շվեյցարիայի հնագույն քաղաքը։
Զբաղեցնում է 28,09 քառակուսի կիլոմետր տարածք, որի 17.6%-ն օգտագործվում է գյուղատնտեսական նպատակներով, 52.1%-ն անտառապատ է, 26.5%-ը գրավել են շենքերն ու ճանապարհները։ Վերջին երկու տասնամյակների ընթացքում վերջինիս բաժինը գյուղատնտեսական օգտագործման հողերի հաշվին 87 հեկտարով ավելացել է։
Ժողովրդագրություն
2018 թվականիդեկտեմբերի 31-ի տվյալներով՝ Քուրի բնակիչների թվաքանակը եղել է 35,378. Նրանց 19.2%-ը օտարերկրացիներ էին։ Բնակչության թվաքանակի փոփոխության միջին տարեկան ցուցանիշը կազմել է 2.34%: Քաղաքի բնակիչների 81.0%-ի մայրենի լեզուն գերմաներենն է, 5.4%-ինը՝ ռոմանշերենը, 5.1%-ինը՝ իտալերենը։
Քուրի բնակչության թվաքանակը պատմական ժամանակի ընթացքում կրել է հետևյալ փոփոխությունները.
Քուրի մի շարք պատմամշակութային հուշարձաններ ընդգրկված են Շվեյցարիայի համազգային նշանակության պատմամշակութային ժառանգության ցանկում, այդ թվում՝ հնագիտական երկու վայր, հին (միջնադարյան) քաղաքամասը, նախապատմական Welschdörfli բնակավայրը, հին հռոմեականվիկուսը, չորս արխիվ ու գրադարան, չորս թանգարան, երեք եկեղեցի, ևս 15 այլ շինություններ։
Տաճարի ներկայիս տարածքի մերձակայքում առաջին եկեղեցին հիմնվել է 5-րդ դարի առաջին կեսին։ 8-րդ դարում, դրա հարևանությամբ, ռոմանական ճարտարապետության ոճով կառուցվել է կրիպտ, որտեղ պահպանվել են Ալբրեխտ Դյուրեր և Հանս Հոլբեյն Կրտսերի նշանակալից ստեղծագործություններ։ Իսկ տաճարն ինքը կառուցվել է 1154-ից 1270 թվականների միջակայքում։ Նրա բարձր խորանը ուշ գոթիկայի ոճով 1492 թվականին ավարտի է հասցրել Յակոբ Ռուսսը։
St. Luzi եկեղեցին հավանաբար կառուցվել է 8-րդ դարում։ Կարոլինգյան ժամանակներում այնտեղ գրչագրության դպրոց է գործել։
Քաղաքի տեսարժան վայրերից են նաև շվեյցարացի նկարիչ Հ. Գիգերի ձևավորած ու պատկերազարդած Giger Bar-ը, հին քաղաքամասի շինությունները, պատկերասրահը, բնության պատմության թանգարանը...
Ռուդոլֆ Օլգիատի (1910–1995)- ճարտարապետ, New Objectivity շարժման ներկայացուցիչ
Հ. Ռ. Գիգեր (1940–2014)- նկարիչ, «Օսկար» մրցանակի դափնեկիր
Պետեր Ցումտոր (ծնվ. 1943)- ճարտարապետ
Ալեքս Պ. Շմիդ (ծնվ. 1943)- գիտնական, ՄԱԿ-ի ահաբեկչության կանխարգելման բաժնի նախկին աշխատակից
Մարիո Իլլիեն (ծնվ. 1946)- ինժեներ, շարժիչագործ
Ռոբերտ Ինդերմաուր (ծնվ. 1947)- նկարիչ, քանդակագործ
Հանս Դանուզեր (ծնվ. 1953)- նկարիչ, լուսանկարիչ
Կորին Կուրշելաս (ծնվ. 1956)- երգչուհի, երգերի հեղինակ, դերասանուհի
Վալերիո Օլգիատի (ծնվ. 1958)- ճարտարապետ
Ռեբեկա Ինդերմաուեր (ծնվ. c.1977)- հեռուստատեսային դերասանուհի
Մարզիկներ
Ռիկո Բիանկի (ծնվ. 1930)- թիավարող մարզիկ, 1952 թվականի և 1960-ի ամառային օլիմպիական խաղերի մասնակից
Իվոն Ռյուեգ (ծնվ. 1938)- լեռնադահուկորդ, 1960 թվականի ձմեռային օլիմպիական խաղերում ոսկե մեդալ է նվաճել հսկայական ոլորավայրէջք մարզաձևում
Մարիո Ֆրիք (ծնվ. 1974)- ֆուտբոլիստ
Բինիա Ֆելչեր (ծնվ. 1978)- կյորլինգիստ, 2006 թվականի ձմեռային օլիմպիական խաղերի արծաթե մեդալակիր
Նինո Շուրտեր (ծնվ. 1986)- հեծանվաարշավորդ, օլիմպիական խաղերի ոսկե մեդալակիր
Գրականություն
A. Eichhorn, Episcopatus Curiensis (St Blasien, 1797)
W. von Juvalt, Forschungen fiber die Feudalzeit im Curischen Raetien, 2 parts (Zürich, 1871)
C. Kind, Die Reformation in den Bistumern Chur und Como (Coire, 1858)
Conradin von Moor, Geschichte von Curraetien (2 vols., Coire, 1870–1874)
P. C. you Planta, Des alte Raetien (Berlin, 1872); Idem, Die Curraetischen Herrschaften in der Feudalzeit (Bern, 188i); Idem, Verfassungsgeschichte der Stadt Cur im Mittelalter (Coire, 1879); Idem, Geschichte von Graubünden (Bern, 1892).