Օսմաններ (թուրքերեն՝ Osmanlı Hanedanı, Osman oğulları), Օսմանյան թուրքերի դինաստիա, որը կառավարման ղեկին է եղել 1299- 1924 թվականներին։
Պատմություն
Հիմնվել է դինաստիան Օսման I-ի կողմից (կառավարել է 1299/1300-1324 թվականներին, այլ տվյալներով՝ 1326)։ Դինաստիայի հայտնի ներկայացուցիչներ են նաև Բայազիդ I Յըլդըրըմը («կայծակնային»)՝ կառավարել է 1389-1402 թվականներին, Մեհմեդ II Ֆաթիհը («Նվաճող»)՝ կառավարել է 1444 և 1451-1481 թվականներին, Սելիմ I Յավուզը («Ահեղ», «Դաժան»)՝ կառավարել է 1512 թվականից 1520 թվականները, Սուլեյման I Կանունին («Իրավարար», եվրոպական գրականության մեջ՝ «Հիասքանչ»)` կառավարել է 1520 թվականից 1566 թվականները, Սելիմ III-ը (կառավարել է 1789-1807), Մահմուդ II-ը (1808-1839) և Աբդուլ Համիդ II-ը (1876-1909): Սուլթանության վերացումից հետո (հոկտեմբերի 29 1923 թվական) Օսմանյան վերջին սուլթան Մուհամմեդ VI-ը (կառավարել է 1918-1922 թվականներին), փախավ Թուրքիայից։ Թուրքական մեջլիսի որոշմամբ խալիֆ դարձավ օսմանյան դինաստիայի արքայազն Աբդուլ Մեդջիթ II-ը։ Երբ 1924 թվականի մարտի 3-ին խալիֆայությունը լուծարվեց, կայսերական դինաստիայի բոլոր ներկայացուցիչները արտաքսվեցին երկրից։
Սուլթաններ
Սուլթաններ և խալիֆներ
Խալիֆներ
Ծանոթագրություններ
Արտաքին հղումներ