Բնակավայր | |||||
---|---|---|---|---|---|
Օրմի | |||||
մալթ.՝ Ħal Qormi | |||||
| |||||
Երկիր | Մալթա | ||||
Մակերես | 5 կմ² | ||||
ԲԾՄ | 35 մետր | ||||
Բնակչություն | 93 897 մարդ (մարտ 2014) | ||||
Հեռախոսային կոդ | 356 | ||||
Պաշտոնական կայք | qormilc.gov.mt(անգլ.)(մալթ․) | ||||
| |||||
Օրմի, նաև՝ Քորմի (մալթ.՝ Ħal Qormi. արտասանվում է Oor'mie, անգլ.՝ Qormi կամ Città Pinto, պատմական անվանումը՝ Curmi կամ Casal Fornaro), քաղաք Մալթայի Հանրապետությունում՝ կղզու կենտրոնական մասում։ Բնակչության թվաքանակով երկրում զբաղեցնում է երրորդ տեղը։ 2018 թվականի մարտի 31-ի տվյալներով քաղաքում ապրում էր 16.324 մարդ։ Ավագ սերնդի խոսակցական լեզուն տեղական բարբառն է։
Պատմական փաստաթղթերում Օրմին առաջին անգամ հիշատակվել է 1417 թվականին. այդ ժամանակ բնակկավայրում եղել է շուրջ 100 տղամարդ՝ ազգային գվարդիայի ռազմիկներ։
1743 թվականին Մալթայի ուխտի մեծ մագիստր Մանուել Պինտո դե Ֆոնսեկան Օրմիին քաղաքի կարգավիճակ է շնորհել և վերանվանել «Città Pinto»:
19-րդ դարի կեսերից Օրմին դարձել է Մալթայի առևտրաարհեստագործական խոշորագույն կենտրոններից մեկը՝ ջրի ու էլեկտրաէներգիայի մատակարարման ցանցերով, մի բան, որ հազվադեպ էր այն Ժամանակներում։ Այդ տարիներին քաղաքը համբավվել էր նաև պարբերաբար կազմակերպվող ձիարշավային մրցույթներով։
Մալթայում Օրմին հայտնի է նաև որպես հացաթխման մայրաքաղաք. երկրի փռերի մեծ մասն այստեղ է գործում։ Որոշ փռեր մինչև օրս աշխատում են ավանդական եղանակով, որպես վառելիք փայտ կամ փայտածուխ են օգտագործում։
Թե՛ քաղաքի բնակիչների և թե՛ հյուրերի, զբոսաշրջիկների շրջանում մեծ ժողովրդականություն են վայելում ամեն տարի այստեղ կազմակերպվող երկօրյա «Գինու փառատոնը» և «Թռչնային փառատոնը»։
Քաղաքում գործող առևտրական խոշոր օբյեկտներից են Pavi Shopping Complex համալիրը, Lidl սուպերմարկետը, Shopwise սուպերմարկետը։
{{cite web}}
: More than one of |accessdate=
and |access-date=
specified (օգնություն)
Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Օրմի» հոդվածին։ |
|