Ֆինիս Օ'Քոնել անգլ.՝ Finneas O'Connell | |
---|---|
Ծնվել է | հուլիսի 30, 1997 (26 տարեկան) |
Ծննդավայր | Լոս Անջելես, Կալիֆոռնիա, ԱՄՆ |
Քաղաքացիություն | ԱՄՆ |
Մայրենի լեզու | ամերիկյան անգլերեն |
Մասնագիտություն | դերասան, հեղինակ-կատարող, կիթառահար, երաժշտական պրոդյուսեր, երգիչ, երգերի հեղինակ և կոմպոզիտոր |
Ծնողներ | հայր՝ Պատրիկ Օ'Քոնել, մայր՝ Մեգի Բեյրդ |
Պարգևներ և մրցանակներ | |
Կայք | finneasofficial.com |
Finneas O'Connell Վիքիպահեստում |
Ֆինիս Օ'Քոնել (հուլիսի 30, 1997, Լոս Անջելես, Կալիֆոռնիա, ԱՄՆ), հայտնի է նաև որպես FINNEAS, ամերիկացի երգիչ-երգահան, երաժիշտ, երգերի հեղինակ, ձայնային պրոդյուսեր և դերասան։ Նա թողարկել է բազմաթիվ սինգլներ և գրել երաժշտություն մի շարք արտիստների համար, այդ թվում իր քրոջ՝ Բիլլի Այլիշի։ Որպես դերասան, Օ'Քոնելը «Կյանքը ներսի դրսից» անկախ ֆիլմում մարմնավորել է Շեյնին։ Հայտնի է նաև որպես Ալիսթեյր՝ Fox հեռուստաալիքով հեռարձակվող «Glee» հեռուստասերիալից։ 2011 թվականին «Վատ ուսուցչուհի» ֆիլմում կատարել է Սպենսերի դերը։ ABC հեռուստաալիքի «Ժամանակակից ընտանիք» հեռուստասերիալում ունեցել է հաճախ հանդիպող դեր, հայտնվել է նաև «Ջրհոս» սերիալի երկու սերիաներում։
Ֆինիսը ծնվել է դերասանուհի Մեգի Բեյրդի և Պետրիկ Օ'Քոնելի ընտանիքում, նրա նախնիները իռլանդացիներ և շոտլանդացիներ են։ 2015 թվականին նա Glee երաժշտական հեռուստաշոուի վերջին եթերաշրջանում մարմնավորել է Ալիստերին։ Նրա քույր Բիլլի Այլիշը երգչուհի է, ում երգերի համահեղինակը և պրոդյուսերը Ֆինիսն է։ Օ'Քոնելը մեծացել է Լոս Անջելեսում, 12 տարեկանից սկսել է երգեր գրել և զբաղվել պրոդյուսերությամբ։ Նա The Slightlys երաժշտական խմբի գլխավոր երգիչը և երգերի հեղինակն է։ Խումբը Լոս Անջելեսում հաղթել է մի շարք մրցույթներում և ստացել տարբեր մրցանակներ։ Իր քույր Բիլլի Այլիշի «Don't Smile at Me» մինի ալբոմի համահեղինակը և պրոդյուսերն է, որը ամերիկյան Billboard 200 չարթում զբաղեցրել է 14-րդ հորիզոնականը։ Օ'Քոնելը Բլիլի Այլիշի «When We All Fall Asleep, Where Do We Go?» ալբոմի պրոդյուսերը և Այլիշից բացի երգերի միակ հեղինակն է, որը Մեծ Բրիտանիայի և Միացյալ Նահանգների չարթեորւմ զբաղեցրել է առաջին հորիզոնականը։
Ֆինիսի առաջին՝ «New Girl» սինգլը թողարկվել է 2016 թվականին։ Երգի տեսահոլովակը թողարկվել է 2019 թվականին, ռեժիսորը Էմմա Սինդնի Մենզիսն է, իսկ դերասանները՝ Ֆինիսը և Յասմին Վեգան։ 2017 թվականին նա թողարկել է երկրորդ սինգլը՝ «I'm in Love Without You», իսկ 2018 թվականին՝ ևա 8 սինգլներ՝ «Break My Heart Again», «Heaven», «Life Moves On», «Landmine», «Hollywood Forever», «College», «Luck Pusher» և «Let's Fall in Love for the Night»։ 2019 թվականի սկզբին Ֆինիսը առաջին անգամ ելույթներ է ունեցել Նյու Յորքում և Լոս Անջելեսում։
Ֆինիսը հանդիպում է յություբեր Քլաուդիա Սուլևսկիի հետ։ Ֆինիսը իր «Claudia» սինգլը գրել է նրանց առաջին հանդիպումից հետո։
Տարի | Վերնագիր | Արտիստ | Ալբոմ | Երգահան | Պրոդյուսեր |
---|---|---|---|---|---|
2016 | «Come to Think» | Գաբրիել Քուրենտ | Ոչ ալբոմային սինգլ | Այո | Այո |
«Six Feet Under» | Բիլլի Այլիշ | Այո | Այո | ||
«Ocean Eyes» | Don't Smile at Me | Այո | Այո | ||
2017 | «Your Eyes» (Թայլա Փարքս) |
The Knocks | Testify EP | Այո | Ոչ |
«Filthy Rich» | Էվելին | Ոչ ալբոմային սինգլ | Ոչ | Այո | |
«Bellyache» | Բիլլի Այլիշ | Don't Smile at Me | Այո | Այո | |
«Bored» | Ոչ ալբոմային սինգլ | Այո | Այո | ||
«Lost My Mind» | Ալիս Քիստիանսեն | Այո | Այո | ||
«Watch» | Բիլլի Այլիշ | Don't Smile at Me | Այո | Այո | |
«Copycat» | Այո | Այո | |||
«Idontwannabeyouanymore» | Այո | Այո | |||
«My Boy» | Այո | Այո | |||
«Party Favor» | Այո | Այո | |||
«Hostage» | Այո | Այո | |||
«Satellite» | Ռեբեքա Բլեք | RE / BL | Այո | Այո | |
«burn» (Վայնս Ստեյփլս) |
Բիլլի Այլիշ | Don't Smile at Me | Այո | Այո | |
2018 | «Bitches Broken Hearts» | Այո | Այո | ||
«Lovely» (Քալիդ) |
Այո | Այո | |||
«You Should See Me in a Crown» | When We All Fall Asleep, Where Do We Go? | Այո | Այո | ||
«When the Party's Over» | Այո | Այո | |||
«Come Out and Play» | Ոչ ալբոմային սինգլ | Այո | Այո | ||
2019 | «When I Was Older» | երգի ոգեշնչման աղբյուրը Ռոմա ֆիլմն է | Այո | Այո | |
«Bury a Friend» | When We All Fall Asleep, Where Do We Go? | Այո | Այո | ||
«Wish You Were Gay» | Այո | Այո | |||
«!!!!!!!» | Այո | Այո | |||
«Bad Guy» | Այո | Այո | |||
«Xanny» | Այո | Այո | |||
«All the Good Girls Go to Hell» | Այո | Այո | |||
«8» | Այո | Այո | |||
«My Strange Addiction» | Այո | Այո | |||
«Ilomilo» | Այո | Այո | |||
«Listen Before I Go» | Այո | Այո | |||
«I Love You» | Այո | Այո | |||
«Goodbye» | Այո | Այո |
{{cite web}}
: |last2=
has numeric name (օգնություն)CS1 սպաս․ թվային անուններ: authors list (link)
Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Ֆինիս Օ'Քոնել» հոդվածին։ |
|
|