Ֆինլանդիայի ազգային գրադարան

Ֆինլանդիայի ազգային գրադարան
Երկիր Ֆինլանդիա
Տեսակազգային գրադարան և գիտական գրադարան
Հիմնվել է1640
ՏեղադրությունՀելսինկի
ՀասցեUnioninkatu 36 և Unionsgatan 36
Այլ տվյալներ
Կայքkansalliskirjasto.fi/en(անգլ.) և kansalliskirjasto.fi(ֆին.)

Ֆինլանդիայի ազգային գրադարան (ֆիններեն՝ Kansalliskirjasto), մինչև 2006 թվականտ՝ Հելսինկիի համալսարանական գրադարան (ֆիններեն՝ Helsingin yliopiston kirjasto), Ֆինլանդիայի ամենահին և առաջատար գիտական գրադարան։ Միաժամանակ իրականացնում է Հելսինկի համալսարանական և ազգային գրադարանի գործառույթներ։

Գրադարանն ունի արժեքավոր հավաքածու սլավոնագիտության մասին (450 000 հատոր), որը հավաքվել է դեռ ռուսական ցարիզմի ժամանակաշրջանում, երբ Հելսինկիի գրադարանն իրավունք ուներ ունենալու Ռուսական կայսրության բոլոր հրապարակումների պարտադիր օրինակ։

Գրադարանի գլխավոր մասնաշենքը, որի նախագիծը մշակել է գերմանացի ճարտարապետ Կարլ Լյուդվիգ Էնգելը, կառուցվել է 1840-1846 թվականներին կլասիցիզմի ոճով։ Գրադարանի ռոտոնդայի նոր հավելվածը, որը նախագծել է ճարտարապետ Գուստավ Նյուստրյոմը, ավարտվել է 1906 թվականին։ 1998 թվականին գրադարանը ընդլայնվել է Ֆաբիանիա (Fabiania) շենքի ավելացմամբ, որի տարբեր մասերը կառուցվել են Վիան Վիկի և Գուստաֆ Նիստրոմի կողմից 1844-1895 թվականներին։ Ֆաբիանիան մյուս շենքերին միացված է ստորգետնյա թունելով։

Գրադարանը գտնվում է քաղաքի կենտրոնում՝ անմիջապես Հելսինկիի համալսարանի դիմաց։ Հավաքածուի մեծ մասը պահպանվում է «Կիրյալուոլա» (գրքերի քարանձավ) կոչվող ստորգետնյա բունկերում, որը զբաղեցնում է 57 600 մ2 տարածք։

Գրադարանում աշխատում են 200 աշխատակից։ 2008 թվականին գրադարանի բյուջեն կազմել է 18 միլիոն եվրո։

Պատկերասրահ

Գրադարանի ճարտարապետ Կարլ Լյուդվիգ Էնգել
Գրադարանի ճարտարապետ Կարլ Լյուդվիգ Էնգել  
Գրադարանի ճարտարապետ Գուստավ Նյուստրյոմ
Գրադարանի ճարտարապետ Գուստավ Նյուստրյոմ  
Ռոտոնդան ըստ Գուստավ Նյուստրյոմի
Ֆաբիանա (Fabiania) շենքը
Ֆաբիանա (Fabiania) շենքը  
Գլխավոր մասնաշենքի գմբեթավոր սենյակը
Գլխավոր մասնաշենքի գմբեթավոր սենյակը  

Տես նաև

Ծանոթագրություններ

Գրականություն

  • П. П. Гнедич История искусств. — С.-Петербург: Издание А. Ф. Маркса, 1897. — Т. 3. — С. 696. — 720 с.