Ֆլորին Պիերսիկ ռումիներեն՝ Florin Piersic | |
---|---|
Ծնվել է | հունվարի 27, 1936 (88 տարեկան) |
Ծննդավայր | Կլուժ-Նապոկա, Ռումինիա |
Կրթություն | Բուխարեստի կինոյի և թատրոնի ազգային համալսարան «Ի. Օ. Կարաջիալե» (1957) |
Քաղաքացիություն | Ռումինիա և Մոլդովա |
Մասնագիտություն | երգիչ, կինոդերասան, թատրոնի դերասան և հեռուստատեսային դերասան |
Ամուսին(ներ) | Աննա Տյորյոկ |
Երեխա(ներ) | Ֆլորին Պիերսիկ Կր. և Դանիել Պիերսիկ |
Պարգևներ և մրցանակներ | |
florinpiersic.com | |
Ֆլորին Պիերսիկ (ռումիներեն՝ Florin Piersic, հունվարի 27, 1936, Կլուժ-Նապոկա, Ռումինիա), ռումինացի դերասան։
Պիերսիկը ծնվել է 1936 թվականի հունվարի 27-ին՝ Կլուժ քաղաքում։ Նրա մայրը ծնվել է Վալեայում, իսկ հայրը՝ Կորլատայում։ Պիերսիկը իր մանկությունն անց է կացրել Կորլատայում։
1957 թվականին Պիերսիկը ավարտել է Բուխարեստի թատրոնի և կինոմատոգրաֆիայի համալսարանը։ 1959 թվականին աշխատանքի է անցել Բուխարեստի ազգային թատրոնում, որտեղ աշխատել է մինչև 1989 թվականը։
2006 թվականին նա Ռումինիայի նշանավոր 100 մարդկանց ցանկում գրավել է 51-րդ հորիզոնականը։
Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Ֆլորին Պիերսիկ» հոդվածին։ |
|