Ֆրանց Վրանիցկի

Ֆրանց Վրանիցկի
 
Կուսակցություն՝ Ավստրիայի սոցիալ-դեմոկրատական կուսակցություն
Կրթություն՝ Վիեննայի պետական տնտեսագիտական համալսարան
Մասնագիտություն՝ քաղաքական գործիչ, բասկետբոլիստ, տնտեսագետ և բանկիր
Դավանանք Հռոմի Կաթոլիկ եկեղեցի
Ծննդյան օր հոկտեմբերի 4, 1937(1937-10-04) (86 տարեկան)
Ծննդավայր Վիեննա, Ավստրիայի դաշնային պետություն
Քաղաքացիություն  Ավստրիա
 
Ինքնագիր Изображение автографа
 
Պարգևներ

Ֆրանց Վրանիցկի (գերմ.՝ Franz Vranitzky, հոկտեմբերի 4, 1937(1937-10-04), Վիեննա, Ավստրիայի դաշնային պետություն), ավստրիացի պետական և քաղաքական գործիչ։

Վաղ գործունեություն

Մեծացել է աշխատավորի ընտանիքում։ Երիտասարդ տարիքում բասկետբոլ է խաղացել և Ավստրիայի հավաքականի խաղացող է եղել։

1976 թվականից աշխատել է բանկային կազմակերպություններում։ 1984-1986 թվականներին աշխատել է ֆինանսների նախարար Ֆրեդ Զինովացի կաբինետում

Ավստրիայի Սոցիալիստական կուսակցության առաջնորդի և Դաշնային կանցլերի պաշտոնից Զինովացու հրաժարականից հետո գլխավորել է սոցիալիստներն ու երկրի կառավարությունը։

Ավստրիայի կանցլեր

Վրանիցկու առաջին կաբինետը ձևավորվել է, ինչպես արդեն տարիներ շարունակ, սոցիալիստներից և ավստրիական Ազատության կուսակցության ներկայացուցիչներից։ Սակայն 1986 թվականի սեպտեմբերին Ազատության կուսակցության նոր առաջնորդ է ընտրվել Յորգ Հայդերը, որը հայտնի է իր արմատական ազգայնական հայացքներով։ Հայդերի հետ համագործակցելու սկզբունքային մերժման պատճառով Վրանիցկին անմիջապես խզել է կոալիցիան։

Ընտրությունների արդյունքներով՝ Վրանիցկին ձևավորել է «մեծ կոալիցիայի» կաբինետը, որը բաղկացած է երկրի երկու խոշորագույն ուժերի՝ սոցիալիստների և ժողովրդների ներկայացուցիչներից։ «Մեծ կոալիցիան» պետք է ղեկավարեր երկիրը մինչև 2000 թվականը, և կրկին 2007 թվականից՝ արդեն այն բանից հետո, երբ նա հեռացվեց քաղաքական ասպարեզից։

1991 թվականին Վրանիցկին Սոցիալիստական կուսակցությունը Սոցիալ-դեմոկրատական անվանափոխելու նախաձեռնողներից մեկն էր։ 1995 թվականին Ավստրիան անդամակցեց ԵՄ-ին։ 1997 թվականի հունվարին Վրանիցկին հրաժարական տվեց։

Հետագա գործունեություն

Հրաժարականից հետո Ֆրանց Վրանիցկին կատարում էր Ալբանիայում ԵԱՀԿ առաքելության ղեկավարի գործառույթները։

Պարգևներ

  • «Դոստիկ» 1-ին աստիճանի շքանշան (Ղազախստան, 2004 թվականի սեպտեմբերի 7)
  • «Իտալիայի Հանրապետությանը մատուցած ծառայությունների համար» շքանշանի մեծ խաչ

Ծանոթագրություններ

  1. 1,0 1,1 Beyrl M., Filzmaier P., Perlot F. Encyclopædia Britannica
  2. 2,0 2,1 Discogs — 2000.
  3. 3,0 3,1 Բրոքհաուզի հանրագիտարան (գերմ.)
  4. Der Karlspreisträger 1995 Franz Vranitzky (գերմ.)
  5. http://www.ceskenoviny.cz/zpravy/seznam-osobnosti-vyznamenanych-letos-pri-prilezitosti-28-rijna/1140646
  6. http://www.hrad.cz/cs/pro-media/tiskove-zpravy/8465.shtml
  7. http://www3.huji.ac.il/htbin/hon_doc/doc_search.pl?search
  8. Указ Президента Республики Казахстан от 7 сентября 2004 года № 1433 «О награждении орденом „Достык“ I степени Ф. Враницкого».
Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Ֆրանց Վրանիցկի» հոդվածին։