Ալասքա (նահանգ)

«Ալասքա (նահանգ)»
անգլերէն՝ State of Alaska
Ալյասկայի դրոշ? Զինանշան

Կաղապար:Պատկերի ֆորմատավորում2
Երկիր Կաղապար:Դրօշաւորում/Ամերիկայի Միացեալ Նահանգներ
Մաան է մայրցամաքային Միացյալ Նահանգներ?
Հիմն Ալյասկայի դրոշ?
Կարգավիճակ ԱՄՆ-ի նահանգ? եւ էքսկլավ?
Մտնում է Ամերիկայի Միացեալ Նահանգներ
Վարչկեդրոն Ջունո?
Ամենաբարձր կետ Մակ-Քինլի?
ԲԾՄ 580 մեթր
օրէնսդրական մարմին Alaska Legislature?
Դատական մարմին Alaska Supreme Court?
պաշտօնական լեզուներ անգլերէն, Tlingit?, Iñupiaq?, Yupik?, Alutiiq?, Aleut?, Dena'ina?, Deg Xinag?, Holikachuk?, Koyukon?, Upper Kuskokwim?, Gwich’in?, Tanana?, Tanacross?, Hän?, Ahtna?, Eyak?, Haida? եւ Tsimshian?
Բնակչութիւն
733 391 մարդ (1 Ապրիլ 2020) (47 տեղ)
Տարածք 1 717 856 քմ²
Հիմնադրուած է 3 Յունուար 1959 թ.
Կը սահմանակցի Յուկոն?, Բրիտանական Կոլումբիա? եւ Չուկոտկայի ինքնավար օկրուգ?
Ժամային գօտի UTC-9?, UTC+14?, Հավայան-ալեուտյան ժամանակ? եւ America/Anchorage?
Յապաւում AK
Փոխարինեց Territory of Alaska?
ISO 3166-2 կոդ US-AK
Մականուն The Last Frontier
Lua error in Մոդուլ:Wikidata at line 701: Tried to write global coord_mod.
alaska.gov(անգլերէն)

Ալասքա (անգլերէն՝ Լսել Alaska) Լսել Alaska), ԱՄՆ-ի՝ տարածքի ընդարձակութեամբ ամենամեծ նահանգն է եւ կը գտնուի Հիւսիսային Ամերիկայի հիւսիս-արեւմուտքը։ Տարածքի մակերեսը (ամբողջ)՝ 1 717 854 քառակուսի քիլոմեթր։ Վարչական կեդրոնը՝ Ճունօ (անգլ.՝ Juneau )։

Աշխարհագրութիւն

Տիպիկ Ալասքայի լանտշաֆթ (լիճ Ուանտեր, ազգային հանրային պարտէզ Տենալի)

Նահանգը կը գտնուի պետութեան հիւսիս-արեւմուտքը: Անջատուած է Չուքոթքա թերակղզիէն (Ռուսաստան) Պերինկենեան նեղուցով, արեւելքէն սահմանակից է Գանատային, արեւմուտքէն Պերինկի նեղուցի միջոցով փոքր մասով մը սահմանակից է Ռուսաստանին: Այն կազմուած է ցամաքային մասէ եւ մեծ թիւով կղզիներէ, որոնցմէ են` (Alexander Archipelago) Ալեքսանտր Արքիփելակոն, (Aleutian Islands) (/əˈluːʃən/ Ալիութեան կամ Ալիուշըն կղզիները, (Pribilof Islands) Փրիպիլոֆ կղզիները, (Kodiak Island) Քոտիաք կղզին եւ Սբ. Լորենս կղզին: Այն կ'ողողուի (arctic) Սառուցայինի եւ Խաղաղ ովկիանոսի կողմէն: Տենալի լեռը (6194 մ, նախապէս `Մաք-Քինլի) (անգլ.՝ Mount McKinley, Denali) ամենաբարձրն է Հիւսիսային Ամերիկայի մէջ: Որուն մերձակայ շրջանին մէջ կը գտնուի Տենալի ազգային հանրային պարտէզը: Կան աշխոյժ հրաբուխներ:

1912 թ. հրաբուխի ժայթքումի հետեւանքով յայտնուեցաւ տաս հազար աղի հովիտ եւ նոր հրաբուխային լեռ `Նովարուփթան: Նահանգի հիւսիսային մասը ծածկուած է բաց դաշտով: Հարաւային մասը կը գտնուի անտառներու հիմնական մասը: Նահանգը կ'ընդգրկէ Քերքենշթայն կղզին (Փոքր Տիոմետ), որը կը գտնուի Ռուսաստանի Ռաթմանով կղզիէն 4 քմ հեռաւորութեան վրայ:

Խաղաղ ովկիանոսի ափին կլիման չափաւոր ծովային է եւ համեմատաբար մեղմ, այլ վայրերուն `կլիման ցամաքային է եւ (subarctic) ենթասառուցային ցամաքային:

Խոշոր քաղաքներ

Ճունօ (Ալասքա)

Քաղաքներ որոնց բնակչությունը 100.000-էն աւելի է

  • Անքորեճ

Քաղաքներ որոնց բնակչութիւնը 10.000-ից մինչեւ 100.000 է

  • Ֆերպանքս
  • Ճունօ (նահանգի վարչական կեդրոնը)
  • Քոլէճ

10.000-էն քիչ բնակչութիւն ունեցող քաղաքներ

  • Քեթչիքան Ketchikan
  • Սիթքա
  • Վասիլլա
  • Քենայ
  • Քոտիաք
  • Փալմերը
  • Պեթել
  • Պրոու
  • Ունալասքա Unalaska
  • Վալտեզ
  • Սոլտոթնա
  • Հոմեր
  • Նոմ Nome
  • Փիթերպերկ
  • Քոթզեպու
  • Սեւարտ
  • Տիլինկհեմ
  • Քորտոպա
  • Հեյնս
  • Հիւսիսային Փոլ
  • Էսթեր
  • Տելթա Ճանքշեն
  • Կլենալլեն

Բնակչութիւն

Անքորէճ
Ուլալճասկի ուղղափառ եկեղեցին

Թէեւ նահանգը ամենաքիչ բնակեցուածն է երկրին, 1970-ական թուականներուն շատ նոր բնակիչներ տեղափոխուեր են այստեղ, ներգրաւուելով նավթային արդիւնաբերութեան եւ փոխադրութեան թափուր աշխատատեղերու մէջ, իսկ 1980-ականներու ընթացքին բնակչութեան աճը կազմեր է աւելի քան 36 %:

Ալասքայի բնակչութիւնը վերջին տասնամեակին`

  • 1990 թիւ — 560 718 բնակիչ
  • 2004 թիւ — 648 818 բնակիչ
  • 2005 թիւ — 663 661 բնակիչ
  • 2006 թիւ — 677 456 բնակիչ
  • 2007 թիւ — 690 955 բնակիչ

2005 թուականին Ալյասկայի բնակչության թիվը աճել է 5906 մարդով կամ 0.9 %: 2000 թուականի համեմատ բնակչութիւնը աճել է 36 730 մարդով (5,9 %): Բնակչութեան շուրջ 75 տոկոսը սպիտակամորթ տեղաբնիկներ են: Նահանգն ունի մօտաւորապէս 88 հազար տեղաբնիկ` հնդկացիներ, էսքիմոսներ եւ ալլեսներ: Նահանգում կան նաեւ ռուսների մի քանի ժառանգորդներ: Հիմնական կրօնական խումբերու մէջ կը մտնեն` պափթիսթներ, կաթոլիկներ, ուղղափառներ, պրեսբիտերներ եւ մեթոտիսթներ: Ուղղափառ հաւատացեալներու քանակը, որը կը կազմէ 8-10%, ամենաբարձրն է երկրին մէջ:

Հարեւան տարածքներ

Ծանօթագրութիւններ

Պատկերասրահ