Եոհան Քրույֆ

Եոհան Քրույֆ
հոլ.՝ Hendrik Johannes Cruyff
Ծննդեան անուն հոլ.՝ Hendrik Johannes Cruijff
Ծնած է 25 Ապրիլ 1947(1947-04-25)
Ծննդավայր Betondorp, Ամստերդամ, Հյուսիսային Հոլանդիա, Հոլանտա, Հոլանտայի թագաւորութիւն
Ամսթերտամ, Հոլանտայի թագաւորութիւն
Մահացած է 24 Մարտ 2016(2016-03-24) (68 տարեկանին)
Մահուան վայր Պարսելոնա, Սպանիա
Քաղաքացիութիւն  Հոլանտայի թագաւորութիւն
Մայրենի լեզու հոլանդերեն?
Ուսումնավայր Կիրակնօրեայ դպրոց
Մասնագիտութիւն ֆութպոլիստ, ֆուտբոլային մարզիչ, մարզիչ
Ամուսին Danny Coster?
Երեխաներ Յորդի Կրոյֆ?
Կայքէջ johancruyff.com(անգլերէն)(նէտեր.)(արաբ.)(սպան․)

Եոհան Քրույֆ (25 Ապրիլ 1947(1947-04-25), Betondorp, Ամստերդամ, Հյուսիսային Հոլանդիա, Հոլանտա, Հոլանտայի թագաւորութիւն
Ամսթերտամ, Հոլանտայի թագաւորութիւն - 24 Մարտ 2016(2016-03-24), Պարսելոնա, Սպանիա), հոլանտացի ֆութպոլիստ։

Եոհան Քրույֆ ծնած է Հոլանտայի մայրաքաղաք Ամսթերտամի մէջ: 12 տարեկանին իր մայրը «Աժաքս»էն խնդրած է իր տղան ակումբ ընդունիլ։ 4 տարի ետք՝ 1963 թուականին, ան պայմանագիր կնքած է «Աժաքսի» հետ։

Ան համբաւաւոր դարձած է «Այաքս Ամսթերտամ»ի շարքերէն խաղալով, ուր ճանչցուած է «թռչող հոլանտացին» անունով:

Հոլանտայի ազգային խումբին հետ խաղցած է շուրջ 12 տարի՝ 1966-1977: Հաւաքականին հետ կատարած է 48 մրցումներ եւ նշանակած 33 կոլեր: Հոլանտայի ազգային խումբին հետ աչքի ինկած է 1974-ին Արեւմտեան Գերմանիոյ մէջ տեղի ունեցած աշխարհի ֆութպոլի ախոյեանութեան աւարտախաղերուն, ուր աչքառու խաղ եւ բացառիկ արդիւնքներ արձանագրած է՝ յատկապէս 1970ի բաժակակիր Պրազիլի հաւաքականին դէմ, պարտութեան մատնելով զայն:

Իբրեւ մարզիչ գլխաւորած է երեք խումբեր՝ Ամսթերտամի Աժաքսը (1985-1988), Սպանիոյ Պարսելոնան (1988-1996) եւ Քաթալոնիան (2009-2013)։

Եոհան Քրույֆ մահացած է 24 Մարտ 2016-ին, Պարսելոնայի մէջ։

Մահէն ետք, զետեղուած է հոլանտացի ֆութպոլիստին 3,5 մեթր բարձրութիւն ունեցող արձանը՝ Պարսելոնայի «Քամփ-Նու» մարզադաշտին մօտակայքը:

Ծանօթագրութիւններ

  1. 1,0 1,1 1,2 1,3 1,4 Encyclopædia Britannica
  2. 2,0 2,1 Transfermarkt.com — 2000.
  3. 3,0 3,1 Discogs — 2000.
  4. 4,0 4,1 4,2 4,3 4,4 4,5 4,6 4,7 4,8 Չեխիայի ազգային գրադարանի կատալոգ
  5. 5,0 5,1 5,2 NRC HandelsbladMediahuis NRC, 1970. — ISSN 0002-5259; 2589-0719
  6. 6,0 6,1 6,2 Dutch football icon Johan Cruyff passes away at age 68
  7. 7,0 7,1 7,2 Բրոքհաուզի հանրագիտարան
  8. 8,0 8,1 8,2 http://www.independent.ie/sport/dutch-football-icon-johan-cruyff-passes-away-at-age-68-34569484.html
  9. «Պարսելոնայի Մէջ Զետեղուեցաւ Քրույֆի Արձանը»։ Aztag Daily - Ազդակ Օրաթերթ (Armenian Daily Newspaper based in Lebanon) (Հայերէն)։ 2019-08-28։ արտագրուած է՝ 2020-05-21