Հելսինքիի համալսարան | |
---|---|
Հիմնադրուած է | 1640 |
Հիմնադրիր | Քրիսթինա |
Ռեկտոր | Sari Lindblom? |
Անդամակցութիւն | Ութրեխթի ցանց, ORCID?, Եւրոպայի համալսարաններու միութիւն, ArXiv?, Հետազօտական համալսարաններու եւրոպական միաւորում, FinELib? եւ Կոալիցիա հանուն հետազոտությունների գնահատման առաջխաղացման? |
Երկիր | Ֆինլանտա |
Կայք | helsinki.fi/en |
University of Helsinki Վիքիպահեստում |
Հելսինքիի համալսարան (ֆին.՝ Helsingin yliopisto, շուէտ.՝ Helsingfors universitet, լատ.՝ Universitas Helsingiensis), Ֆինլանտայի հնագոյն եւ խոշորագոյն համալսարանը: Համալսարանի մէջ կ'ուսանին մօտաւորապէս 38 հազար ուսանող (այդ կ'ընդգրկէ՝ 5500 թեկնածու):
Պոլոնիայի հռչակագիրի եւրոպական չափանիշերու համապատասխան՝ համալսարանը 2005 թուականի Օգոստոս 1-էն կ'առաջարկէ ուսուցում Պսակաւոր, Մագիստրոս եւ Գիտութիւններուդոկտորի աստիճաններու համար: Համալսարանը Եւրոպական հետազօտական համալսարաններու միութեան, «Unica»-ի (Եւրոպայի մայրաքաղաքներու համալսարաններ) անդամ է: Համալսարանը ընդգրկուած է Եւրոպական համալսարաններու Ութրեխթի ցանցի միութեան մէջ։ Համալսանի շրջակայքը կայ բուսաբանական այգի: 2012 թուականի Յունուարէն համալսարանին կից բացուեր է Ռուսաստանի հետազօտութիւններու նոր կեդրոն: 2017 թուականէն համալսարանի Քանցլերը Քաարլէ Հիամերին է:
Ըստ 2018 թուականի տուեալների՝ Հելսինքիի համալսարանը «Times Higher Education»-ի համալսարաններու համաշխարհային վարկանիշի մէջ զբաղեցուցած է 48-րդ հորիզոնականը:
Համալսարանը հիմնադրուեր է 1640 թուականին (Տուրկու) Ապօ քաղաքում՝ որպէս թագաւորական ակադեմիա:
1809 թուականին՝ Ռուսական կայսրութեանը Ֆինլանտայի դքսութեան միանալէն յետոյ, համալսարանը սկսեր է կոչուիլ Ապոյի կայսերական ակադեմիա:
1827 թուականին տեղի ունեցած աւերիչ հրդեհէն յետոյ կայսր Նիկոլայ I-ի հրամանով համալսարանը տեղափոխուեր է Հելսինքֆորս եւ ստացեր Ալեքսանդրի կայսերական համալսարան (ի պատիւ կայսեր հանգուցեալ եղբոր՝ Ալեքսանդր I-ի) անուանումը: Համալսարանի գլխաւոր շէնքը նախագծեր է ճարտարապետ Քարլ Լիութվիք Էնկելը (1832):
Ֆինլանտայի անկախութեան հռչակումէն յետոյ (1917) ուսումնական հաստատութիւնը ստացեր է Հելսինքիի համալսարան անուանումը:
1944 թուականին համալսարանի շինութիւններու մասը մը ոչնչացեր է Հելսինքիի խորհրդային ռմբակոծութեան ժամանակ։
1990 թուականի Օգոստոսի 28-ին՝ ԽՍՀՄ պատմութեան մեջ առաջին անգամ, խորհրդային «Ռելկոմ» գիտական ցանցը Հելսինքիի համալսարանի գիտնականներու հետ հեռախօսային մոտեմի կապ հաստատեր է, որ Ռունետի զարգացման ելակետերէն մէկն է:
Համալսարանին մէջ կայ դոցենտներ Արթո Լուկանենից եւ Փեքքի Քաուփալայից կազմուած խումբ, որ կը զբաղուի ԽՍՀՄ-ի եւ Ռուսաստանի կողմէն Ֆինլանտայի տարածքին հետախուզական գործունէութեան պատմութեան ուսումնասիրութեամբ:
1990 թուականին Ֆինլանտայի մէջ համալսարանի հիմնադրման 350-ամեակի առթիւ 150 հազար տպաքանակով թողարկուեր է «350 տարեկան Հելսինքիի համալսարան» անուանումով 100 նամականիշ:
2015 թուականի նոյեմբերին համալսարանի դասախօսները կ'որոշեն կայացնել գործադուլ յայտարարել՝ ի նշան կառավարութեան կողմէն ծրագրուող ֆինանսաւորման զգալի կրճատման դէմ բողոքի:
2016 թուականին համալսարանի վարչական բաժնի կառուցուածքը փոփոխութիւններու ենթարկուեր է, կրճատուեր է 200-300 աշխատակից:
2017 թուականին համալսարանը ստացեր է իր գոյութեան պատմութեան մէջ ամենամեծ դրամական նուիրատուութիւնը։ Ընդհանուր գրականագիտութեան եւ գեղագիտութեան նախկին Փրոֆեսոր Մայա Լեհտոնենը համալսարանին 4 միլիոն եւրո կտակեր է՝ նպատակ ունենալով դրանք օգտագործել ֆրանսերէնի, ֆրանսական գրականութեան, Ֆրանսայի պատմութեան, ֆինն-ֆրանսական մշակութային յարաբերութիւններու եւ ֆիննական գրականութեան ուսումնասիրութեանը աջակցելու համար:
2015 թուականին համաշխարհային կարգի համալսարաններու հետազօտութեան կեդրոնը (CWCU) Շանհայի Ցզեաո Տունի համալսարանի մէջ Հելսինքիի համալսարանին շնորհեր է 67-րդ տեղը (500-ից), որ վեց հորիզոնականով աւելի բարձր է, քան 2014 թուականին:
«Times Higher Education»-ի վարկանիշի մէջ.
Տարի | 2011 | 2012 | 2013 | 2014 | 2015 | 2016 | 2018 |
---|---|---|---|---|---|---|---|
Հորիզոնականը լաւագոյն հարիւրեակին մէջ | 91 | - | 67 | - | 48 |
Բրիտանական հեղինակաւոր «Quacquarelli Symonds» (QS) ընկերութեան վարկանիշի մէջ.
Տարի | 2011 | 2012 | 2013 | 2014 | 2015 | 2016 | 2017 |
---|---|---|---|---|---|---|---|
Հորիզոնականը լաւագոյն հարիւրեակին մէջ | 69 | 67 | 91 | 102 |