Մայր Թերեզա ալպ․՝ Anjezë Gonxhe Bojaxhiu | |
---|---|
| |
Ծննդեան անուն | ալպ․՝ Anjezë Gonxhe Bojaxhiu |
Ծնած է | 27 Օգոստոս, 1910 |
Ծննդավայր | Սքոփյէ, Ալպանիա |
Մահացած է | 5 Սեպտեմբեր, 1997 |
Մահուան վայր | Կալկաթա, Հնդկաստան |
Քաղաքացիութիւն | Հնդիկ |
Մայրենի լեզու | Ալպաներէն |
Կրօնք | Կաթողիկէ Քրիստոնեայ |
Մասնագիտութիւն | religious sister |
Վարած պաշտօններ | superior general? |
Ծնողներ | հայր՝ Nikollë Bojaxhiu? |
Երեխաներ | Հարլիալ, Մանիլալ, Ռամդաս, Դեւդաս |
Կայքէջ | motherteresa.org |
Ստորագրութիւն |
Մայր Թերեզա (լրիւ անունը - Մայր Թերեզայ Գալգաթացի, իսկական անունը - Ակնես Կոնկա Պոյաճիու, ալպ.՝Agneze Gonxhe Bojaxhiu), կաթողիկէ միանձնուհի էր, «գթասրտութեան օրտեն»-ի հիմնադիրը, որ կը ծառայէր հիւանդներուն եւ աղքատներուն: Նոպելեան Մրցանակի դափնեկիր է (1979): Կաթողիկէ եկեղեցին դասած է երանելիներու շարքին:
Որոշ տուեալներով ան ունի Հայկական ծագում, ինչի մասին Վազգէն Առաջինը յայտնած է Մայր Թերեզայի հետ հանդիպումէ մը ետք. «1988 թուականի Սպիտակի երկրաշարժէն ետք, երբ Մայր Թերեզան ժամանած էր Հայաստան, հանդիպեցաւ նաեւ Վազգէն Առաջինի հետ: Հանդիպման ընթացքին Մայր Թերեզան կաթողիկոսին պատմած է իր հայկական ծագման մասին: Անոր իսկական անուն ազգանունը Ակնեսսա Պոյաճեան է, հայրը Արեւմտեան Հայաստանէն է գաղթած է Ալպանիա, մայրն էլ ալպանուհի քրիստոնեայ է
Թերեզա անունը ստացած է 1931 թուականին ի պատիւ 1927 թուականին սուրբերու դասին դասուած ֆրանսուհի Թերեզայի (Թերեզայ Լիզյեցի), ով յայտնի էր իր բարութեամբ եւ գթասրտութեամբ:
Ծնած Anjezë Gonxhe Bojaxhiu (gonxhe կը նշանակէ "վարդի բողբոջ" կամ "փոքր ծաղիկ" Ալպաներէնով) 26 Օգոստոս 1910-ին Քոսովար Ալպանեան ընտանիքի մը մէջ: Ան իր կնունքի օրը, 27 Օգոստոսը, կը համարէ իր «իսկական ծննդեան օրը»: Իր ծննդավայր Սքոփյէն, հիմա Մակեդոնիոյ մայրաքաղաք, Օսմանեան Կայսրութեան մէկ մասն էր մինչեւ 1918 երբ եղաւ Իուկոսլավիոյ իշխանութեան տակ: