Պելճիքայի ներկայացուցիչներու պալատ (հոլ.՝ Kamer van Volksvertegenwoordigers, ֆր.՝ la Chambre des Représentants, գերմ.՝ Abgeordnetenkammer), Պելճիքայի դաշնային խորհրդարանի ստորին պալատ: 14 Հոկտեմբեր 2014-էն սկսեալ պալատի նախագահը Նոր ֆլամանտական դաշնութեան անդամ Զիգֆրիտ Պրակկէն է:
Ներկայացուցիչներու պալատը կազմուած է 150 պատգամաւորէ, որոնք կ՛ընտրուին համամասնական ընտրական կարգով՝ դ'Օնդտի մեթոտով, կուսակցութիւններու դիրքը որոշելու համար: Սակայն գոյութիւն ունին նաեւ պետութեան դաշնային կառուցուածքի եւ հոլանտախօս ֆլամանտացիներուի ու ֆրանախօս վալլոնցիներու միջեւ յարաբերութիւններու հետ կապուած որոշ իւրայատկութիւններ:
87 պատգամաւոր կ՛ընտրուի հոլանտախօս համայնքէն, իսկ 63-ը՝ ֆրանսախօս եւ գերմանախօս համայնքներէն: Պելճիքայի նահանգը կը ձեւաւորեն 11-էն 10 ընտրական շրջանները (վերջին շրջանը Պրիւքսելի շրջանն է): 11 շրջաններէն 10-ը միալեզու են (5-ական շրջան տլամանտացիներու եւ վալլոնցիներուի համայքներ), իսկ Պրիւքսելեան համայնքը երկլեզու է (ընդ որուն ֆրանկոֆոններու գերակշռութեան պատճառով ընտրուած բոլոր 15 պատգամաւորները վալլանցիներու կուսակցութեան ներկայացուցիչներ են): Իւրաքանչիւր համայնք համապատասխան քանակով պատգամաւորներ կը ներկայացնէ.
Ներկայացուցիչներու պալատի պատգամաւոր կրնայ դառնալ 21 տարեկանը լրացած եւ երկրին մէջ մշտական բնակուող Պելճիքայի իւրաքանչիւր քաղաքացի: Պաշտօնը ստանալէ պատգամաւորը հոլանտերէն, գերմաներէն եւ ֆրանսերէն լեզուներով երդում կու տայ: Ներկայացուցիչներու պալատին անդամը չի կրնար միաժամանակ անդամակցիլ նաեւ ծերակոյտին կամ տեղական ինքնակառավարման մարմնին: Նաեւ, նախարար դարձած պատգամաւորը կը կորսնցնէ իր պատգամաւորական պաշտօնը նախարարական պարտականութիւնը կատարելու ժամանակով եւ ետ կը ստանայ զանոնք աւարտելէն անմիջապէս ետք:
Կառավարութիւն ձեւաւորեու համար անհրաժեշտ է ունենալ պատգամաւորներու կէսէն աւելիին աջակցութիւնը: Կառավարութիւն ձեւաւորելու կարեւոր նախապայմաններէն է նաեւ երկու լեզուական համայնքներու ներկայացուցիչ հանդիսանալը:
Ներկայացուցիչներու պալատի ներկայիս կազմը ձեւաւերուած է 2014-ի խորհրդարանական ընտրութիւններուն:
Կուսակցութիւն | Ձայներ | Տեղ | Δ 2010 թուականի համեմատ |
---|---|---|---|
Նոր ֆլամանտական ալյանս | 1,366,414 (20,26%) | 33 | ▲ 6 |
Սոցիալիստական կուսակցութիւն (Վալոնիսա) | 787,165 (11,67%) | 23 | Կաղապար:Loss 3 |
Քրիստոնեայ դեմոկրատներ եւ ֆլամանտացիներ | 783,060 (11,61%) | 18 | ▲ 1 |
Ռեֆորմատորական շարժում | 650,290 (9,64%) | 20 | ▲ 2 |
Սոցիալիստական կուսակցութիւն (Ֆլանտրիա) | 595,486 (8,83%) | 13 | ▬ |
Բաց ֆլամանտացի լիպերալներ եւ դեմոկրատներ | 659,582 (9,78%) | 14 | ▲ 1 |
Ֆլամանտական շահ (կուսակցություն) | 490 906 (7,7%) | 12 | Կաղապար:Loss 5 |
Հումանիստական դեմոկրատական կեդրոն | 336,281 (4,99%) | 9 | ▬ |
Կանաչներ | 358,947 (5,32%) | 6 | ▲ 1 |
Պելճիքայի աշխատաւորներու կուսակցութիւն | 251,289 (3,72%) | 2 | ▲ 2 |
Էքոլո | 222,551 (3,30%) | 6 | Կաղապար:Loss 2 |
Դեմոկրատ ֆետերալիստ-ֆրանքֆոններ | 121,403 (1,80%) | 2 | ▲ 2 |
Ազգային կուսակցութիւն | 102,599 (1,51%) | 1 | ▬ |
Լիպերալներ, ուղիղներ, դեմոկրատներ | 28,414 (0,42%) | 0 | Կաղապար:Loss 1 |
Այլ | 233,805 (3,47%) |