Նապոլեոնյան Ֆրանսիայի դեմ պատերազմ սկսելուց անմիջապես հետո Բրիտանիան ձեռնամուխ եղավ Ֆրանսիայի ծովային ուղիների շրջափակմանը` կանխելով չեզոք երկրների հետ առևտուրը, ինչը Միացյալ Նահանգները համարեց միջազգային իրավունքի խախտում։ Շրջափակումը կազմակերպելու համար Բրիտանիան ներգրավեց ամերիկացի նավաստիներին Արքայական նավատորմ։ Մինչև պատերազմը բազմակի ծովային պատահարները ԱՄՆ-ի և Բրիտանիայի միջև ազդեցություն ունեցան ԱՄՆ-ում հակաբրիտանական տրամադրվածության վրա։ ։ Բրիտանիան սատարում էր բնիկ ամերիկացիներին, որոնք ասպատակում էին ամերիկյան բնակավայրերը։ Պատմաբանների մի մասը կարծում է, որ ԱՄՆ-ի կողմից պատերազմ հայտարարելու նպատակն էր Բրիտանական Հյուսիսային Ամերիկայի (ներկայիս Կանադա) նվաճումը։ 1812 թվականի հունիսի 18-ին ԱՄՆ նախագահ Ջեյմս Մեդիսոնը Կոնգրեսի մեծամասնության ճնշման ներքո ստորագերց Բրիտանիային պատերազմ հայտարարելու մասին հռչակագիրը։
Քանի որ Բրիտանացիների զինված ուժերի մեծ մասը Եվրոպայում կռվում էր Նապոլեոն Բոնապարտի դեմ, Բրիտանիան հաստատեց պաշտպանողական մարտավարություն, որը սահմանափակվում էր սահմանագծով և արևմտյան ճակատով։ Ամերիկայի պատերազմ հայտարարելը ժողովրդականություն չէր վայելում, հատկապես Նոր Անգլիայում, որտեղ այն անվանում էին «Պրն. Մեդիսոնի պատերազմ»։ Ամերիկյան պարտությունները Դետրոյթի պաշարումում և Քուինսթոն բարձունքի ճակատամարտում ի չիքս դարձրեցին Վերին Կանադան գրավելու ամերիկացիների փորձերը և բարձրացրեցին բրիտանացիների բարոյահոգեբանական վիճակը։ 1813 թվականին ամերիկացիները հաղթեցին Էրի լճի ճակատամարտում` իրենց վերահսկողության տակ առնելով լիճը և Թեմսի ճակատամարտումՏեկումսեի կոնֆեդերացիայի նկատմամբ։ Ամերիկացիների գլխավոր փորձը ներխուժել Կանադա տեղի ունեցավ Լանդիս-Լեյնի ճակատամարտում 1814 թվականի ամռանը։ Ծովում հզոր Արքայական նավատորմը շրջափակեց ամերիկյան նավահանգիստները` փակելով առևտրի ուղիները և թույլ տալով բրիտանացիներին հարձակվել առափնյա բնակավայրերի վրա։ 1814 թվականին այս հարձակումներից մեկում այրվեց մայրաքաղաք Վաշինգթոնը, սակայն ամերիկացիները կարողացան կանգնեցնել բրիտանացիներին և թույլ չտվեցին ներխուժել Նյու Յորք և Մերիլենդ` վերջ դնեոլվ Կանադայից դեպի ԱՄՆ-ի միջատլանտյան տարածաշրջան ներխուժումներին։
Կռիվներ տեղի ունեցան նաև Ատլանտյան և Խաղաղ օվկիանոսներում։ Հարևան Իսպանական Ֆլորիդայում երկօրյա ճակատամարտը Պենսակոլայում ավարտվեց իսպանացիների պարտությամբ։
Բրիտանիայում ահռելի չափերի հասավ պատերազմական նպատակներով բարձր հարկերի ընդդիմադիրերի թիվը, որոնք պահանջում էին նաև վերաբացել առևտուրը ԱՄՆ-ի հետ։ Երբ գահընկեց եղավ Նապոլեոնը, Ֆրանսիայի հետ պատերազմն ավարտվեց և Բրիտանիան կետնրոնացավ Ամերիկայի վրա։ Բրիտանիան ի վիճակի էր շրջափակել ԱՄՆ-ի ողջ ափամերձ հատվածը, սակայն ԱՄՆ ներխուժման փորձերը անհաջող էին, որից հետո Բրիտանիան սկսեց հաշտության քննարկումների առաջարկներ անել։
Հաշտության քննարկումներն սկսեցին 1814 թվականի օգոստոսին և Գենտի պայմանագիրը կնքվեց դեկտեմբերի 24-ին։ Խաղաղության մասին նորությունները Ամերիկա հասան երկար ժամանակ անց։ Չիմանալով պայմանագրի մասին Բրիտանական ուժերը ներխուժեցին Լուիզիանա և պարտություն կրեցին Նոր Օռլեան ճակատամարտում 1815 թվականի հունվարին։ Պայմանագրի մասին նորությունը հասավ ճակատամարտից շատ չանցած և ռազմական գործողությունները դադարեցին։ Պայմանագիրը վավերացրեց Սենատը 1815 թվականի փետրվարի 17-ին` ավարտելով պատերազմը առանց սահմանային փոփոխությունների։
Հերթական անգամ Անգլիան վերցրեց ամերիկյան նավատորմի նավերը ֆրանս-ամերիկյան առևտրային հարաբերությունները խափանելու նպատակով։ Ամերիկյան կոնգրեսում որոշվում է պատերազմ սկսել Միացյալ Թագավորության դեմ։ Այս քայլին դիմելով ԱՄՆ-ն նպատակ ուներ ինդլայնել իր տարածքները Կանադայի և Ֆլորիդայի հաշվին։ Բացի այդ ազատագրել Կանադան և ԱՄՆ-ն «Բրիտանական լծից» և պաշտպանել նախագահ Թոմաս Ջեֆերսոնին և փոխնախագահ Ջեյմս Մադիսոնին։
Այս որոշումների հիման վրա 1812 թվականի հունիսին պատերազմ հայտարարեց Միացյալ Թագավորությանը։
Գրականություն
Adams, Henry (1891). History of the United States of America during the Administrations of Thomas Jefferson and James Madison. New York: Library of America. Table of contents, the classic political-diplomatic history
Boswell, Randy (2009 թ․ դեկտեմբերի 9). «Who won War of 1812 baffles poll respondents». Canwest News Service.
Bowler, R Arthur (1988 թ․ մարտ). «Propaganda in Upper Canada in the War of 1812». American Review of Canadian Studies. 18 (1): 11–32. doi:10.1080/02722018809480915.
Burroughs, Peter (2000). «Prevost, Sir George». In English, John (ed.). Dictionary of Canadian Biography Online. Vol. V (1801–1820). University of Toronto/Université Laval.
Calloway, Colin G. (1986). «The End of an Era: British-Indian Relations in the Great Lakes Region after the War of 1812». Michigan Historical Review. 12 (2): 1–20. doi:10.2307/20173078. JSTOR20173078. 0890-1686
Egan, Clifford L (1974 թ․ ապրիլ). «The Origins of the War of 1812: Three Decades of Historical Writing». Military Affairs. 38 (2): 72–75. doi:10.2307/1987240. JSTOR1987240.
«Essex». Dictionary of American Naval Fighting Ships (DANFS). Washington DC: Naval Historical Center. 1991. Արխիվացված է օրիգինալից 2011 թ․ մայիսի 9-ին. Վերցված է 2015 թ․ հուլիսի 13-ին.
Faye, Kert (1997). Prize and Prejudice Privateering and Naval Prize in Atlantic Canada in the War of 1812. St. John's, Nfld: International Maritime Economic History Association. էջ 171.
Forester, C.S. (1970) . The Age of Fighting Sail. New English Library. ISBN0-939218-06-2.
Fraser, Robert Lochiel (2000). «Mallory, Benajah». In English, John (ed.). Dictionary of Canadian Biography Online. Vol. Volume VIII (1851–1860). University of Toronto/Université Laval. {{cite encyclopedia}}: |volume= has extra text (օգնություն)
Gardiner, Robert, ed. (1996). The Naval War of 1812: Caxton pictorial history. Caxton Editions. ISBN1-84067-360-5.
Gash, Norman (1984). Lord Liverpool: The Life and Political Career of Robert Banks Jenkinson, Second Earl of Liverpool, 1770–1828. Weidenfeld and Nicolson. էջեր 111–119. ISBN0-297-78453-6.
Gates, Charles M. (1940). «The West in American Diplomacy, 1812-1815». Mississippi Valley Historical Review. 26 (4): 499–510. JSTOR1896318.
Goltz, Herbert C. W. (2000). «Tecumseh». In English, John (ed.). Dictionary of Canadian Biography Online. Vol. V (1801–1820). University of Toronto/Université Laval.
Goodman, Warren H. (1941). «The Origins of the War of 1812: A Survey of Changing Interpretations». Mississippi Valley Historical Review. 28 (2): 171–186. doi:10.2307/1896211. JSTOR3738032.
Gwyn, Julian (2003). Frigates and Foremasts: The North American Squadron in Nova Scotian Waters, 1745–1815. UBC Press. էջ 134.
Hacker, Louis M. (1924 թ․ մարտ). «Western Land Hunger and the War of 1812: A Conjecture». Mississippi Valley Historical Review. X (4): 365–395. JSTOR1892931.
Jackson, Donald (1960). «A Critic's View of Old Fort Madison». Iowa Journal of History and Politics. 58 (1): 31–36.
Johnson, Paul E.; McPherson, James M.; Gerstle, Gary; Murrin, John M. (2007). Liberty, Equality, Power: A History of the American People, Compact (5th ed.). Cengage Learning. էջ 299.
Jones, Elwood H. (2000). «Willcocks (Wilcox), Joseph». In English, John (ed.). Dictionary of Canadian Biography Online. Vol. V (1801–1820). University of Toronto/Université Laval.
Kennedy, David M; Cohen, Lizabeth; Bailey, Thomas A (2010). The American Pageant. Vol. Volume I: To 1877 (14th ed.). Boston: Wadsworth Cengage Learning. էջ 244. ISBN0-547-16659-1. {{cite book}}: |volume= has extra text (օգնություն)
Leckie, Robert (1998). The Wars of America. University of Michigan. էջ 255. ISBN0-06-012571-3.
Lindsay, Arnett G. (1920 թ․ հոկտեմբեր). «Diplomatic Relations Between the United States and Great Britain Bearing on the Return of Negro Slaves, 1783-1828». Journal of Negro History. 55 (4).
Morison, E. (1941). The Maritime History of Massachusetts, 1783–1860. Houghton Mifflin Co. էջեր 205–6. ISBN0-9728155-6-2.{{cite book}}: Invalid |ref=harv (օգնություն)
Nelson, Kenneth Ross (1972). Socio-Economic Effects of the War of 1812 on Britain (PhD Dissertation). University of Georgia. էջեր 129–44.
Stearns, Peter N., ed. (2008). The Oxford encyclopedia of the modern world. Vol. 7. էջ 547. {{cite encyclopedia}}: Missing or empty |title= (օգնություն)
Strannack, Lt. Commander Ian (1909). The Andrew And The Onions: The Story Of The Royal Navy In Bermuda, 1795–1975. The Bermuda Maritime Museum Press, The Bermuda Maritime Museum. ISBN0-921560-03-6.
Jensen, Richard. "Military history on the electronic frontier: Wikipedia fights the War of 1812." Journal of Military History 76.4 (2012)։ 523-556; Examines this Wikipedia article Online
Malcomson, Robert. Historical Dictionary of the War of 1812. Landham, Md.: Scarecrow.
Smith, Joshua M. (2011 թ․ հունիս). «The Yankee Soldier's Might: The District of Maine and the Reputation of the Massachusetts Militia, 1800–1812». New England Quarterly. LXXXIV (2): 234–264. doi:10.1162/tneq_a_00088.
Ծանոթագրություններ
↑Hickey, Donald R (2006). Don’t Give Up the Ship! Myths of The War of 1812. Urbana: University of Illinois Press. ISBN 978-0-252-03179-3. p. 297