Ատտալոս I Սոտեր | |
---|---|
Ծնվել է՝ | մ. թ. ա. 269 |
Մահացել է՝ | մ. թ. ա. 197 |
Վախճանի վայր | Պերգամոն, Պերգամոնի թագավորություն |
Տոհմ | Ատտալյան դինաստիա |
մարզիկ | |
Հայր | Attalus of Pergamum? |
Մայր | Antiochis? |
Երեխաներ | Ատտալոս II, Եվմենոս II, Athenaeus of Pergamon? և Philetaerus? |
Պարգևներ |
Ատտալոս I Սոտեր (հին հուն. Άτταλος Α' ο Σωτήρ, մ.թ.ա. 269-197 թթ.), Պերգամոնի կառավարիչ Ատտալյան դինաստիայից, որը գահը ժառանգել է հորեղբորից մ.թ.ա. 241 թվականին և ընդունել թագավորի տիտղոս մ.թ.ա. 230 թվականին։
Ատտալոսը Սելևկյաններից սերած արքայադստեր զավակ էր և Ատտալյաններից առաջինն էր, ով հայտարարեց Պերգամոնի գահի նկատմամբ իր ունեցած իրավունքների մասին։ Նա հրաժարվեց հարկ վճարել փոքրասիական կելտերին (գալատներ), և ջախջախելով նրանց Պերգամոնի պարիսպների տակ, սկսեց իրեն թագավոր անվանել։ Նրա փառասիրությունը կասկած առաջացրեց Անտիոքոս Հիերաքսի մեջ, և առաջացած պատերազմի ընթացքում Ատտալոսը Սելևկյաններին դուրս մղեց Փոքր Ասիայից դեպի Կիլիկիա։
Մ.թ.ա. 228-222 թվականներին Սելևկյաններին հաջողվեց վերադարձնել կորցրած տարածքները Անատոլիայում, մասամբ այն պատճառով, որ Ատտալոսը զբաղված էր պատերազմով Մակեդոնիայի թագավոր Փիլիպպոս V-ի հետ։ Նա հանդես եկավ Հռոմի կողմից I և II Մակեդոնյան պատերազմների ժամանակ, նաև աջակցել է մակեդոնացիների կողմից ճնշված հռոդոսցիներին, բայց մահացել է իր ոխերիմ թշնամու վերջնական պարտությունից քիչ առաջ։
Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Ատտալոս I Սոտեր» հոդվածին։ |
|