Արթուր Թարխանյան | |
---|---|
Ծնվել է | փետրվարի 23, 1932 |
Ծննդավայր | Լենինական, Հայկական ԽՍՀ, ԱԽՖՍՀ, ԽՍՀՄ |
Մահացել է | ապրիլի 6, 2006 (74 տարեկան) |
Վախճանի վայր | Երևան, Հայաստան |
Ազգություն | հայ |
Ոճ(եր) | մոդեռնիզմ |
Կրթություն | ՀԱՊՀ (1957) |
Աշխատավայր | Հայպետնախագիծ |
Ուշագրավ աշխատանքներ | Զվարթնոց, Կարեն Դեմիրճյանի անվան մարզահամերգային համալիր, Երիտասարդական պալատ և Ծիծեռնակաբերդ |
Պարգևներ | |
Արթուր Թարխանյան Վիքիդարանում | |
Arthur Tarkhanyan Վիքիպահեստում |
Արթուր Արտավազդի Թարխանյան (փետրվարի 23, 1932, Լենինական, Հայկական ԽՍՀ, ԱԽՖՍՀ, ԽՍՀՄ - ապրիլի 6, 2006, Երևան, Հայաստան), հայ ճարտարապետ, ՀԽՍՀ վաստակավոր (1972), ՀԽՍՀ ժողովրդական (1987) ճարտարապետ։ Ճարտարապետության միջազգային ակադեմիայի Մոսկվայի մասնաճյուղի (1992), ՀՃԱ (1996) պատվավոր անդամ։
1957 թվականին ավարտել է Երևանի պոլիտեխնիկական ինստիտուտը։
1957 թվականից աշխատել է Հայպետնախագիծ ինստիտուտում, 1969-1986 թվականներին՝ տիպային նախագծման արվեստանոցի ղեկավար, 1990 թվականից՝ գլխավոր ճարտարապետ։
1986-1989 թվականներին՝ ՀՀ պետշինի նախագահի առաջին տեղակալ։
1968 թվականից դասավանդել է Երևանի ճարտարապետության և շինարարության պետական համալսարանում (պրոֆեսոր՝ 1993 թվականից)։
Եղել է ՀԽՍՀ Գերագույն Խորհրդի պատգամավոր (1980-1989)։
1997 թվականին Երևանի Ճարտարապետության ազգային թանգարան-ինստիտուտում բացվել է Արթուր Թարխանյանի ստեղծագործությունների ցուցահանդեսը։
Համահեղինակների հետ Արթուր Թարխանյանի նախագծերով Երևանում կառուցվել են՝
Արթուր Թարխանյանը շուրջ 2 տասնյակ հուշարձանների ճարտարապետ է։
Նրա նախագծմամբ Երևանում կառուցվել են
Ամուսնացած էր, կինը՝ Գուբիևա Զառեմա, դուստրը՝ Անահիտ Թարխանյան։
Վիքիդարանն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Արթուր Թարխանյան» հոդվածին։ |
Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Արթուր Թարխանյան» հոդվածին։ |
|
Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբնական կամ ներկայիս տարբերակը վերցված է Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) ազատ թույլատրագրով թողարկված Հայկական սովետական հանրագիտարանից (հ․ 4, էջ 151)։ |