Բրունեյ, պետություն Հարավարևելյան Ասիայում, Բոռնեո կղզու հյուսիսարևմտյան ափամերձ հատվածում՝ Հարավչինական ծովին սահմանակցելով։ Մակերեսը 5,8 հազար կմ² է, իսկ բնակչությունը 388 հազար (2009 թ.)։ Մայրաքաղաքը Բանդար Սերի Բեգավանն է։
Բրունեյում պետություն կազմավորվել է դեռևս աշխարհագրական մեծ հայտնագործությունների ժամանակ։ Մինչ բրիտանական գաղութացման գործընթացը Բրունեյը համարվում էր հարուստ և հզոր իշխանություն, որը կառավարվում էր սուլթանի կողմից։ 1888 թվականին Բրունեյում սուլթանը գահընկեց արվեց և երկիրը անցավ Մեծ Բրիտանիայի իշխանության ներքո։ Երկիրը պայքարելով անկախացման համար կարողացավ իր լիակատար անկախություն ստանալ 1984 թվականին։ Ընդերքը հարուստ է նավթի պաշարներով։
Ծանոթագրություններ
| |
---|
| Բառարաններ և հանրագիտարաններ | |
---|
| |
|
Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբնական կամ ներկայիս տարբերակը վերցված է Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) ազատ թույլատրագրով թողարկված Հայկական սովետական հանրագիտարանից (հ․ 2, էջ 579)։
|