Ֆերնանդեշը 2016 թվականի Օլիմպիական խաղերի ժամանակ | |||
Անձնական տվյալներ | |||
Ամբողջական անուն | Bruno Miguel Borges Fernandes | ||
Քաղաքացիությունը | Պորտուգալիա | ||
Ծննդյան ամսաթիվ | սեպտեմբերի 8, 1994 (29 տարեկան) | ||
Ծննդավայր | Մայա | ||
Հասակ | 173 սմ | ||
Քաշ | 80 կգ | ||
Դիրք | հարձակվողական կիսապաշտպան | ||
Համար | 8 | ||
Պատանեկան կարիերա | |||
2002-2004 | Ինֆեստա | ||
2004-2012 | Բոավիշտա | ||
2005-2010 | → Պաստելեյրա | ||
2012-2013 | Նովարա | ||
Մասնագիտական կարիերա* | |||
Տարի | Ակումբ | Խաղ (գոլ) | |
2012-2013 | Նովարա | 23 | (4) |
2013-2016 | Ուդինեզե | 86 | (10) |
2016-2017 | Սամպդորիա | 33 | (5) |
2017-ներկա | Սպորտինգ Լիսաբոն | 33 | (11) |
Ազգային հավաքական‡ | |||
2012 | Պորտուգալիա Մ19 | 2 | (0) |
2014 | Պորտուգալիա Մ20 | 5 | (1) |
2014-2017 | Պորտուգալիա Մ21 | 17 | (6) |
2016 | Պորտուգալիա Մ23 | 4 | (0) |
2017-ներկա | Պորտուգալիա | 4 | (0) |
| |||
* Մասնագիտական կարիերայում ընդգրկված են միայն առաջնության խաղերը և գոլերը |
Բրունու Ֆերնանդեշ (պորտ.՝ Bruno Fernandes, սեպտեմբերի 8, 1994, Մայա), պորտուգալացի պրոֆեսիոնալ ֆուտբոլիստ։ Ներկայումս հանդես է գալիս Սպորտինգ Լիսաբոնի և Պորտուգալիայի ազգային հավաքականի կազմում։ Խաղում է հարձակվողական կիսապաշտպանի դիրքում։
Ֆերնանդեշը Բոավիշտայի ակադեմիայի սան է։ 2012 թվականի օգոստոսի 27-ին նա միացավ Նովարային՝ շարունակելու իր զարգացումը։ Իր պրոֆեսիոնալ դեբյուտը նշեց 2012 թվականի նոյեմբերի 3-ին՝ Չիտադելայի դեմ խաղում։ Իր առաջին գոլը խփեց 2013 թվականի փետրվարի 22-ին՝ Սպեցիայի դեմ խաղում։ 2012-13 մրցաշրջանում Ֆերնանդեշը անցկացրեց 23 հանդիպում՝ դառնալով 4 գոլի հեղինակ և օգնելով իր թիմին զբաղեցնել 5-րդ հորիզոնականը Սերիա B-ում։
2013 թվականի ամռանը Ֆերնանդեշը համատեղ սեփականության գործարքով միացավ Ուդինեզեին։ Սերիա A-ում իր դեբյուտը նշեց նոյեմբերի 3-ին՝ Ինտեր Միլանի դեմ խաղում։ Իր առաջին գոլը ակումբի կազմում խփեց դեկտեմբերի 7-ին՝ Նապոլիի դեմ խաղում։ 2014 թվականի հունվարի 30-ին Ուդինեզեն գնեց Ֆերնանդեշի տրանսֆերը ամբողջությամբ։ 2016 թվականի ապրիլի 3-ին պորտուգալացին դուբլ ձևակերպեց Նապոլիի դեմ խաղում՝ օգնելով իր թիմին հաղթել 3-1 հաշվով։ Ուդինեզեի կազմում Ֆերնանդեշը անցկացրեց 3 մրցաշրջան՝ մասնակցելով 95 հանդիպման և դառնալով 11 գոլի ու 13 գոլային փոխանցման հեղինակ։
2016 թվականի օգոստոսի 16-ին Ֆերնանդեշը տեղափոխվեց Սամպդորիա։ Իր դեբյուտը ակումբի կազմում նշեց օգոստոսի 28-ին՝ Ատալանտայի դեմ խաղում։ Իր առաջին գոլը խփեց սեպտեմբերի 26-ին՝ Կալյարիի դեմ խաղում։ 2017 թվականի մարտի 4-ին պորտուգալացին դարձավ գոլի և 2 գոլային փոխանցման հեղինակ Պեսկարայի դեմ խաղում՝ օգնելով Սամպդորիային հաղթել 3-1 հաշվով։ Այս մրցաշրջանում Ֆերնանդեշը անցկացրեց 35 հանդիպում՝ դառնալով 5 գոլի և 3 գոլային փոխանցման հեղինակ։
2017 թվականի հունիսի 27-ին Ֆերնանդեշը 8․5 միլիոն եվրոյի դիմաց տեղափոխվեց Սպորտինգ Լիսաբոն։ Ակումբը նրա հետ կնքեց 5 տարվա պայմանագիր՝ 100 միլիոն հրաժարագինով։ Իր դեբյուտը ակումբի կազմում նշեց օգոստոսի 6-ին՝ Ավեշի դեմ խաղում։ Իր առաջին գոլը խփեց օգոստոսի 19-ին՝ Վիտորիա Գիմարայնշի դեմ խաղում՝ այս խաղում դառնալով դուբլի հեղինակ։ Պորտուգալիայի առաջնությունում անցկացրած առաջին 6 խաղերում Ֆերնանդեշը դարձավ 5 գոլի հեղինակ։ Իր առաջին հանդիպումը Չեմպիոնների Լիգայում անցակցրեց 2017 թվականի սեպտեմբերի 12-ին՝ Օլիմպիակոսի դեմ խաղում՝ այս խաղում դառնալով գոլի հեղինակ։ 2018 թվականի հունվարի 7-ին՝ Մարիտիմուի դեմ խաղում Ֆերնանդեշը դարձավ 4 գոլային փոխանցման հեղինակ։ Ապրիլի 28-ին՝ Պորտիմոնենսիի դեմ խաղում նա դարձավ դուբլի հեղինակ՝ օգնելով իր թիմին հաղթել 2-1 հաշվով։ 2017-18 մրցաշրջանում Ֆերնանդեշը անցկացրեց 56 հանդիպում՝ դառնալով 16 գոլի և 20 գոլային փոխանցման հեղինակ՝ օգնելով իր թիմին նվաճել Պորտուգալիայի լիգայի գավաթը և ընդգրկվելով Եվրոպայի Լիգայի խորհրդանշական հավաքականում։
Ֆերնանդեշը ներկայացրել է Պորտուգալիան 2016 թվականի ամառային Օլիմպիական խաղերում՝ մասնակցելով առաջնության ամեն խաղին, սակայն Պորտուգալիան դուրս մնաց քառորդ եզրափակչից։
Պորտուգալիայի ազգային հավաքական Ֆերնանդեշը առաջին անգամ հրավիրվեց 2017 թվականի օգոստոսի 28-ին՝ Ֆարերյան կղզիների և Հունգարիայի դեմ խաղերի համար, սակայն այդպես էլ խաղադաշտ դուրս չեկավ։ Իր դեբյուտը ազգային հավաքականի կազմում նշեց 2017 թվականի նոյեմբերի 10-ին՝ Սաուդյան Արաբիայի դեմ ընկերական խաղում։
2018 թվականի մայիսին Կարվալյուն ընդգրկվեց Պորտուգալիայի՝ աշխարհի առաջնության համար վերջնական կազմում Ֆերնանդու Սանտուշի կողմից։
2018 թվականի մայիսի 23-ի դրությամբ
Ակումբ | Մրցաշրջան | Առաջնություն | Գավաթ | Եվրոպա | Այլ | Ընդհանուր | ||||||
---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|
Դիվիզիոն | Խաղեր | Գոլեր | Խաղեր | Գոլեր | Խաղեր | Գոլեր | Խաղեր | Գոլեր | Խաղեր | Գոլեր | ||
Նովարա | 2012–13 | Սերիա B | 23 | 4 | 0 | 0 | — | 23 | 4 | |||
Ուդինեզե | 2013–14 | Սերիա A | 24 | 4 | 4 | 0 | 28 | 4 | ||||
2014–15 | 31 | 3 | 3 | 1 | 34 | 4 | ||||||
2015–16 | 31 | 3 | 2 | 0 | 33 | 3 | ||||||
Ընդհանուր | 86 | 10 | 9 | 1 | 0 | 0 | 0 | 0 | 95 | 11 | ||
Սամպդորիա | 2016–17 | Սերիա A | 33 | 5 | 2 | 0 | — | 35 | 5 | |||
Սպորտինգ Լիսաբոն | 2017–18 | Պրիմեյրա Լիգա | 33 | 11 | 5 | 1 | 14 | 4 | 4 | 0 | 56 | 16 |
Կարիերայի ընդհանուր | 175 | 30 | 16 | 2 | 14 | 4 | 4 | 0 | 209 | 36 |
2018 թվականի մայիսի 23-ի դրությամբ
Պորտուգալիա | ||
---|---|---|
Տարի | Խաղեր | Գոլեր |
2017 | 2 | 0 |
2018 | 2 | 0 |
Ընդհանուր | 4 | 0 |
Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Բրունու Ֆերնանդեշ» հոդվածին։ |
|
|
|