Գնչուներ (ինքնանվանումը՝ ռոմ, լոմ— մարդ), ժողովուրդ, ծագումով կապվում են հյուսիսարևմտյան Հնդկաստանում ապրող վաչկատուն ժողովուրդների հետ։ Տարբեր երկրներում գնչուներին տարբեր կերպ են անվանում․ Հնդկաստանում՝ լոխարներ, նատեր, Միջին Ասիայում՝ լյուլիներ, մազանգներ, ջուղիներ, Իրանում՝ ղարաչիներ, Թուրքիայում՝ չինգենեներ, մյութրուբներ, Ռուսաստանում և առհասարակ Եվրոպայում՝ ցիգաններ և այլն։ Հայերը գնչուներ են անվանում նաև հայախոս քրիստոնյա բոշաներին։ Աշխարհում ապրող գնչուների քանակի վերաբերյալ վիճակագրական տվյալները հակասական են (2 միլիոնից 12 մլն), ԽՍՀՄ-ում ապրում էին շուրջ 175 հզ․ (1970) գնչուներ։ Պատմական որոշակի պայմաններում, մոտավորապես V— X դարերում, գնչուները զանգվածաբար լքել են Հնդկաստանը, սփռվել Առաջավոր Ասիայի, ապա (XV դար) Եվրոպայի երկրներում։
Գնչուական լեզուն դասվում է նոր հնդկական լեզվախմբում։ Պահպանելով ծագումնաբանական, լեզվական, կենցաղավարման ն հավատալիքների զգալի ընդհանրություններ՝ գնչուները առավել կամ պակաս չափով ընդօրինակել են մշակութային շատ տարբեր (նաև՝ գերիշխող կրոնը) այն ժողովուրդներից, որոնց շրջապատում ապրել են։ Համարյա բոլոր երկրներում նրանց տարբեր հատվածները վարում են թափառաշրջիկ, կիսանստակյաց կամ նստակյաց կյանք, հասարակական փոխհարաբերություններում և ընտանեկան կենցաղում դեռնս պահպանվում են նախնադարյան-համայնական կարգերի վերապրուկներ։ Գնչուների տարբեր խմբերում, հատկապես անցյալում, գերիշխում էին տնայնագործական բնույթի տարբեր արհեստներ՝ փայտամշակություն, կլայեկագործություն, մաղագործություն, զամբյուղագործություն և այլն։ Նրանք հայտնի էին նաև որպես հմուտ ձիաբույծներ, ձիավաճառներ, ձեռնածուներ և, առավելապես, նվագածուներ։ Կանայք, բացի ընտանեկան գործերից, զբաղվում էին նաև ապրանքափոխանակությամբ, փերեզակությամբ, գուշակությամբ և մուրացկանությամբ։
Ժողովրդի որոշ ներկայացուցիչներ խտրական են համարում «գնչու» բառը՝ հորդորելով անվանել իրենց «ռոմա»։ 1935-1945 թվականներին իրենց էթնիկ պատկանելության պատճառով նացիստների կողմից կազմակերպված ցեղասպանության զոհ է դարձել ռոմա ժողովրդի 200000-500000 ներկայացուցիչ։ 1982 թվականին Արևմտյան Գերմանիան պաշտոնապես ընդունել է այդ փաստը։ 2016 թվականին Հնդկաստանը ճանաչել է ռոմաներին, իբրև հնդկական սփյուռքի ներկայացուցիչների։
Գրականություն
Баранников А․, Цыганы СССР, М․, 1931.
Санаров В․, Проблемы историко-этнографического изучения цыган, «Советская этнография», 1971, N 3․
Цыгане // Народы России. Атлас культур и религий. — М.: Дизайн. Информация. Картография, 2010. — 320 с. — ISBN 978-5-287-00718-8
Цыгане // Этноатлас Красноярского края / Совет администрации Красноярского края. Управление общественных связей ; гл. ред. Р. Г. Рафиков ; редкол.: В. П. Кривоногов, Р. Д. Цокаев. — 2-е изд., перераб. и доп. — Красноярск: Платина (PLATINA), 2008. — 224 с. — ISBN 978-5-98624-092-3
Бессонов Н. Цыганская трагедия. Вооружённый отпор. — Издательский дом «Шатра», 2010. ISBN 978-5-86443-161-0
Кенрик Д., Паксон Г. Цыгане под свастикой. — М.։ 2001.
Марушиакова Е., Попов В. Историческа съдба и съвременна картина на циганските общности в Източна Европа // Studii Romani. Т. VII. София, 2007.
Марушакова Е., Попов В. Цигани в Турция и Иран (статья).
Народы России։ живописный альбом, Санкт-Петербург, типография Товарищества «Общественная Польза», 3 декабря 1877, ст. 227
Сеславинская М. В.Արխիվացված 2019-08-02 Wayback Machine К истории «большой цыганской миграции» в Россию։ социокультурная динамика малых групп в свете материалов этнической истории // Культурологический журнал. 2012, № 2.
Цветков Г. Н.Արխիվացված 2012-11-13 Wayback Machine История и социальное развитие цыган-ловаря // Науковi записки. Т. 15. Тематичний випуск «Роми Украини: iз минулого в майбутнε». Київ, 2008.
A catalogue of the Gypsy books collected by R. A. Scott Macfie, Liverpool, 1936
Black G. F. A Gypsy bibliography. Ann Arbor (Michigan), 1971
Catalogue of the Romany collection formed by Me Grigor Phillips D. U., Edinburgh, 1962.
«Études Tsigines», P., 1955-; «Roma», Chandigarh, 1974-, v. 1-.
«Journal of the Gypsy lore Society», old series, 1888-92, v. 1-3, new series, 1907—1916, v. 1-9, third series, Edinburgh, 1922-, v. 1-;
Marushiakova, Elena; Popov, Vesselin. Gypsies in the Ottoman Empire. Hatfield։ University of Hertfordshire Press, 2001.
Названа самая угнетаемая нация в России(չաշխատող հղում) По мнению членов Европейской комиссии по борьбе с расизмом и нетерпимостью, в России самым угнетаемым нацменьшинством являются цыгане. Статья.
Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբնական կամ ներկայիս տարբերակը վերցված է Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) ազատ թույլատրագրով թողարկված Հայկական սովետական հանրագիտարանից (հ․ 3, էջ 140)։