Գոտլանդը` գոթերի հայրենիքը Շվեդիայում ։
Գոթեր (գոթ. ՝ 𐌲𐌿𐍄𐌰𐌽𐍃 , Gutans , լատին․ ՝ Gothi, Got(h)ones , հին հունարեն ՝ Γότθοι ), գերմանական ցեղեր 2-9-րդ դարերում։ Մինչև 8-րդ դարը Եվրոպայում խաղացել են մեծ դեր։ Գոթերը հավանաբար ունեցել են սկանդինավյան ծագում և խոսել են արևելագերմանական լեզու գոթերենով (որի համար Ուլֆիլա եպիսկոպոսը IV դարում ստեղծեց այբուբեն)։ Առաջին դարերում գոթերը գաղթելով Շվեդիայից հասան Սև ծով և Դանուբ գետ՝ մոտենալով Հռոմեական կայսրության սահմաններին։ Հետագայում գոթերը կիսվեցին երկու ճյուղի՝ վեստգոթեր կամ արևմտյան գոթեր և օստգոթեր կամ արևելյան գոթեր։ Հետագայում դրանցից օստգոթերը Ապենինյան թերակղզում , իսկ վեստգոթերը՝ Պիրենեյան թերակղզում ստեղծեցին իրենց թագավորությունները։ Գոթերը դավանում էին արիոսականություն ։ Գոթական ցեղերի արշավանքները Հռոմեական կայսրություն ունեցան մեծ դերակատարություն կայսրության կործանման պատմության մեջ։
Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբնական կամ ներկայիս տարբերակը վերցված է Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) ազատ թույլատրագրով թողարկված Հայկական սովետական հանրագիտարանից (հ․ 3, էջ 146 )։