Գորան Իվանիշևիչ Goran Ivanišević |
---|
|
Սեռ | արական |
---|
Քաղաքացիություն | Խորվաթիա, Հարավսլավիա և ՀՍՖՀ |
---|
Բնակվելու վայր | Մոնտե Կառլո |
---|
Ծննդյան ամսաթիվ | սեպտեմբերի 13, 1971(1971-09-13) (52 տարեկան) |
---|
Ծննդավայր | Սպլիտ, ՀՍՖՀ |
---|
Հասակ | 193 սանտիմետր սմ |
---|
Քաշ | 82 կիլոգրամ կգ |
---|
Կարիերայի սկիզբ | 1988 թ. |
---|
Կարիերայի ավարտ | 2004 թ. |
---|
Աշխատող ձեռք | ձախ |
---|
Հարված ձախից | երկձեռքանի |
---|
Մարզիչ | Balázs Taróczy? |
---|
Պարգևավճար, USD | 19 876 579 |
---|
Մենախաղ |
---|
Խաղեր Հ/Պ | 599–333 |
---|
Տիտղոսներ | 22 |
---|
Ամենաբարձր վարկանիշ | 2 (1994 թվականի հուլիսի 4) |
---|
Մեծ Սաղավարտի մրցաշարեր |
---|
Ավստրալիա | 1/4 (1989, 1994, 1997) |
---|
Ֆրանսիա | 1/4 (1989, 1994, 1997) |
---|
Ուիմբլդոն | Հաղթանակ (2001) |
---|
ԱՄՆ | 1/2 (1996) |
---|
Օլիմպիական խաղեր | 3 Բրոնզ 1992, Բարսելոնա (մենախաղ) 3 Բրոնզ 1992, Բարսելոնա (զուգախաղ) |
---|
Զուգախաղ |
---|
Խաղեր Հ/Պ | 263–226 |
---|
Տիտղոսներ | 9 |
---|
Ամենաբարձր վարկանիշ | 20 (1992 թվականի հունվարի 6) |
---|
Մեծ Սաղավարտի մրցաշարեր |
---|
Ավստրալիա | 2-րդ շրջան (1990, 1994) |
---|
Ֆրանսիա | եզրափակիչ (1990, 1999) |
---|
Ուիմբլդոն | 3-րդ շրջան (1989, 1993) |
---|
ԱՄՆ | 1/4 (1997) |
---|
Ավարտել է կարիերան |
Գորան Սիմուն Իվանիշևիչ (խորվ.՝ Goran Simun Ivanišević, 1971 թվականի սեպտեմբերի 13, Սպլիտ, Հարավսլավիա), հարավսլավացի և խորվաթացի թենիսիստ, 2001 թվականին Ուիմբլդոնի մրցաշարի մենախաղի հաղթող, աշխարհի նախկին թիվ երկրորդ ռակետ։
Նվաճումներ
- 2001 թվականի Ուիմբլդոնի մրցաշարի մենախաղի հաղթող (պատմության մեջ միակ հաղթողը, ով հիմնական ցանց է ընկել շնորհիվ կազմակերպիչներից ուայլդ-քարտի)։ Իր հաղթանակը Իվանիշևիչը նվիրել է իր ընկերոջը՝ բասկետբոլիստ Դրաժեն Պետրովիչին, ով մահացել էր 1993 թվականին։
- Ուիմբլդոնի մրցաշարի մենախաղի եզրափակիչի եռակի մասնակից 1992, 1994 և 1998 թվականներին։
- Ռոլան Գարոսի զուգախաղի եզրափակիչի կրկնակի մասնակից՝ 1990 թվականին (Պետր Կորդայի հետ) և 1999 թվականին (Ջեֆ Տարանգոյի հետ)։
- 22 մրցաշարի հաղթող (այդ թվում Մեծ Սաղավարտի մեկ մրցաշարի, Մեծ Սաղավարտի գավաթի մեկ մրցաշարի և «Մասթերս» շարքի երկու մրցաշարի) և ATP մրցաշարերի 27 եզրափակիչի մասնակից մենախաղում։
- 9 մրցաշարի (այդ թվում «Մասթերս» շարքի մեկ մրցաշարի) հաղթող և զուգախաղի 10 մրցաշարի եզրափակիչների մասնակից։
- Բարսելոնայի Օլիմպիական խաղերի կրկնակի բրոնզե մեդալակիր (մենախաղում և զուգախաղում (Գորան Պրպիչի հետ))։
- Եղել է Խորվաթիայի հավաքականի կազմում, որը 2005 թվականին հաղթել է Դևիսի Գավաթում, սակայն ոչ մի անգամ կորտ դուրս չի եկել։
- 1996 թվականին ATP մրցաշարերում մրցաշրջանի ընթացքում մատուցել է 1477 էյս, որը ռեկորդ է հանդիսանում թենիսի պատմության մեջ։
- MTF ֆորումի տվյալների համաձայն, Իվանիշևիչը կարիերայի ընթացքում 34 անգամ մեկ խաղի ընթացքում մատուցել է 30 և ավելի էյսեր՝ լավագույն ցուցանիշը թենիսի պատմության մեջ։
- Իր 22 տիտղոսներից 15-ը Իվանիշևիչը հաղթել է գորգային ծածկույթի վրա, դա լավագույն ցուցանիշներից մեկն է տղամարդկանց թենիսում։
- 5 անգամ ճանաչվել է Խորվաթիայի տարվա լավագույն մարզիկ (1992, 1993, 1994, 1996, 2001)։
Մեծ Սաղավարտի մրցաշարերի մենախաղի եզրափակիչներ (4)
Հաղթանակներ (1)
Պարտություններ (3)
Մեծ Սաղավարտի մրցաշարերի զուգախաղի եզրափակիչներ (2)
Պարտություններ (2)
Ծանոթագրություններ
Աղբյուրներ
Ուիմբլդոնի մրցաշարի տղամարդկանց մենախաղի հաղթողներ (Բաց ժամանակաշրջան)