Գորշ ածուխ (սև լիգնիտ), ածուխի տեսակ է, ունի գորշ երանգավորում և թույլ փայլ։ Ի տարբերություն քարածխի և անտրացիտի՝ նրա ածխացման աստիճանը ցածր է։ Պարունակում է ավելի քիչ բուսական մնացորդներ, քան տորֆը։ Գորշ ածուխները երիտասարդ կամ թերհաս ածուխներ են, այսինքն՝ դեռևս չեն փոխակերպվել քարածխի։
Գորշ ածխի խոշոր հանքավայրեր կան Գերմանիայում, Չեխիայում, ՌԴ-ում։ Հայաստանում գորշ ածխի փոքր քանակներ կան Գեղարքունիքի, Լոռու, Շիրակի (Ջաջուռ) մարզերում։
Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբնական կամ ներկայիս տարբերակը վերցված է Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) ազատ թույլատրագրով թողարկված Հայկական սովետական հանրագիտարանից (հ․ 3, էջ 180)։ |