Գրականության Նոբելյան մրցանակ

Գրականության Նոբելյան մրցանակ
Շնորհելու հիմքԳրականության Նոբելյան մրցանակի առաջին դափնեկիր Սյուլի-Պրյուդոմը
ԵրկիրՇվեդիա
ՊարգևատրողՆորվեգայի Նոբելյան հանձնաժողովն ի դեմ Ալֆրեդ Նոբելի
Առաջին շնորհում1901
Վեբկայքnobelprize.org/prizes/literature/


Շվեդական ակադեմիայի շենքը

Գրականության Նոբելյան մրցանակ (շվեդ.՝ Nobelpriset i litteratur), ամենամյա հեղինակավոր մրցանակ, որը շնորհվում է Նոբելյան ֆոնդի կողմից գրականության ոլորտի ձեռքբերումների գնահատման համար։ Մրցանակաբաշխությունը կայանում է ամեն տարի Նոբելյան կոմիտեի կողմից Ստոկհոլմում։ Ալֆրեդ Նոբելի կողմից 1895 թվականին հաստատված 5 մրցանակներից մեկն է, որը տրվում է 1901 թվականից։ Մյուս մրցանակներն են՝ քիմիայի Նոբելյան մրցանակ, ֆիզիկայի Նոբելյան մրցանակ, խաղաղության Նոբելյան մրցանակ, բժշկության կամ ֆիզիոլոգիայի Նոբելյան մրցանակ։ Գրականության ոլորտում առաջին Նոբելյան մրցանակը շնորհվել է ֆրանսիացի բանաստեղծ և էսսեիստ Ռենե Ֆրանսուա Արման Պրյուդոմին՝ «նշանակալի գրական արժանիքների, հատկապես բարձր իդեալիզմի, գեղարվեստական կատարելատիպի, ինչպես նաև հոգևորի և տաղանդի յուրօրինակ համացության համար, որի վկայությունն են նրա գրքերը»։

Տես նաև

Ծանոթագրություններ

  1. The Nobel Prize Medal for Literature Նոբելյան հիմնադրամի պաշտոնական կայք