Եբրայերեն (עִבְרִית, իվռիթ), Աֆրասիական լեզվաընտանիքի սեմական խմբի լեզու, Իսրայելի Պետության պետական լեզուն։ Եբրայերեն խոսում են աշխարհում 7 միլիոն մարդ։ Ըստ աշխարհի լեզուների դասակարգման՝ եբրայերենը չի մտնում աշխարհի 100 տարածված լեզուների մեջ։ Եբրայերեն լեզվում գործածվում է եբրայական գիրը։ Դասավանդվում է Երևանի պետական համալսարանի արևելագիտության ֆակուլտետում։ Հայաստանում եբրայերենի առաջին դասագիրքը հեղինակել է ԵՊՀ դասախոս, բանասիրական գիտությունների թեկնածու Արման Հակոբյանը («Արդի եբրայերեն», 2003, երկրորդ հրատարակությունը՝ 2019):
Տես նաև
Ծանոթագրություններ
Գրականություն
| |
---|
| Բառարաններ և հանրագիտարաններ | |
---|
| |
|
Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբնական կամ ներկայիս տարբերակը վերցված է Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) ազատ թույլատրագրով թողարկված Հայկական սովետական հանրագիտարանից (հ․ 3, էջ 465)։
|