Էսպերանտո Վիքիպեդիա Vikipedio en Esperanto | |
---|---|
URL՝ | eo.wikipedia.org |
Կոմերցիոն՝ | Բարեգործական |
Կայքի տիպ | Ցանցային հանրագիտարան |
Գրանցում | Ոչ պարտադիր |
Լեզու | Էսպերանտո |
Սեփականատեր | Վիքիմեդիա Հիմնադրամ |
Աշխատանքի սկսում | 2001 թ, նոյեմբեր |
Հոդվածների թիվ՝ | 352 850 |
Էջերի թիվ՝ | 792 924 |
Խմբագրումների թիվ՝ | 8 694 391 |
Գրանցված մասնակիցներ՝ | 222 999 |
Ակտիվ մասնակիցներ՝ | 316 |
Ադմինիստրատորներ՝ | 12 |
Խորություն: | 17.1 |
Էսպերանտո Վիքիպեդիա (էսպերանտո՝ Vikipedio en Esperanto), Վիքիպեդիա բազմալեզու և ազատ հանրագիտարանի էսպերանտո արհեստական լեզվով տարբերակն է։
Ինչպես և բոլոր Վիքիմեդիա-նախագծերը, Էսպերանտո Վիքիպեդիայի բովանդակությունը գտնվում է ազատ արտոնագրի ներքո և յուրաքանչյուր ոք կարող է օգտագործել, խմբագրել ու տարածել այդ բովանդակությունը, քանի դեռ հետագա տարբերակները տարածվում են նույն սկզբունքներով և նշվում են հեղինակները։
Ամերիկացի Էսպերանտիստ Չակ Սմիթը համարվում է Էսպերանտո Վիքիպեդիայի հիմնադիրը։ Հանրագիտարանը սկիզբ առավ այն ժամանակ, երբ նա տեղափոխեց Ստեֆանո Կալբի «Enciklopedio Kalblanda»- ի 139 հոդված, ինչը տևեց 2001-ի նոյեմբերի 15-ից սկսած երեք շաբաթ։ Այնուհետև նա ճանապարհորդեց Եվրոպա ՝ նպատակ ունենալով եվրոպական երկրներում շրջանում վիքիպեդիան տարածել էսպերանտո իմացողների շրջանում։ Օրինակ, 2002 թվականի նոյեմբերին նա դասախոսություն մատուցեծ Վիքիպեդիայի մասին Դոբնչովիցեյում (Չեխիա) Էսպերանտոյի կիրառման 10-րդ գիտաժողովում։
Էսպերանտիստները ներգրավվել են նաև Վիքիպեդիայի մի քանի այլ լեզվական տարբերակների (չեխերեն, սլովակերեն, օսեթերեն, սուահիլի) ստեղծման գործում։ 2002 թվականի հունվարին էսպերանտիստ, Wikimedia Foundation- ի առաջին աշխատող Բրիոն Վիբերի կողմից Էսպերանտո այբուբենի աջակցությունը ճանապարհ է հարթել անգլերենից զատ այլ լեզուների այբուբենների համար և օգնել է ամբողջ Վիքիպեդիայի դեպի Յունիկոդ անցմանը։
Վիքիպահեստ նախագծում կարող եք այս նյութի վերաբերյալ հավելյալ պատկերազարդում գտնել Էսպերանտո Վիքիպեդիա կատեգորիայում։ |