Թոփալ Օսման

Թոփալ Օսման
Դիմանկար
Ծնվել է1883
ԾննդավայրԿերասուն, Թուրքիա
Մահացել էապրիլի 2, 1923(1923-04-02)
Մահվան վայրԱնկարա, Անկարայի վիլայեթ, Օսմանյան կայսրություն
ԳերեզմանGiresun Castle
Քաղաքացիություն Օսմանյան կայսրություն
Մասնագիտությունսպա
 Topal Osman Agha Վիքիպահեստում

Թոփալ Օսման Աղա (թուրք.՝ Hacı Topal Osman Ağa, 1883, Կերասուն, Թուրքիա - ապրիլի 2, 1923(1923-04-02), Անկարա, Անկարայի վիլայեթ, Օսմանյան կայսրություն), Օսմանյան կայսրության դաշտային հրամանատար։ Մասնակցել է 1912-1913 թվականների Բալկանյան պատերազմին, որտեղ վիրավորվել է ոտքից և ստացել «թոփալ» (կաղ) անվանումը։ Անմիջական մասնակցություն է ունեցել Սև ծովի հարավային ափերին բնակվող հայերի և հույների զանգվածային կոտորածներին։

Գործունեությունը

Առաջին համաշխարհային պատերազմի տարիներին, գտնվելով Սև ծովի պոնտական տարածաշրջանում, Թոփալ Օսմանն իր հրոսակախմբով մասնակցել է հայերի կոտորածներին։ 1915 թվականի գարնանը նա Տրապիզոնում արդեն իսկ անուն էր հանել տեղի հայ բնակչության ջարդերն իրականացնելով և ծովում նրանց խեղդամահ անելով։ Բացի այդ, հարստություն էր կուտակում հայերին պատկանող գույքի բռնագրավումից։ Իր հրոսակախմբով Հատուկ կազմակերպության կազմում՝ մասնակցել է Արդվինի շրջակայքի հայերի տեղահանությանը։

Առաջին համաշխարհային պատերազմից հետո նա շարունակել է իր գործունեությունը սևծովյան տարածաշրջանում, այս անգամ թիրախ դարձնելով պոնտացի հույներին, որոնք այն ժամանակ ցանկանում էին ստեղծել անկախ Պոնտոսի պետությունը։ Ըստ Մուսթաֆա Քեմալ Աթաթուրքի վերջին կենսագիրի խոսքերի՝ Թոփալ Օսմանը հայերի և հույների էթնիկ խմբերի սադիստական մղումներ ունեցող մաքրագործն էր։ Իր հրոսակախմբով նա պատասխանատու էր կտրված կոկորդների, կոտորածների, տեղահանումների, գույքի ոչնչացման և բռնագրավման, շորթումների, բռնաբարությունների և այլ ոճրագործությունների համար, որոնք նա կատարում էր և գյուղերում, և քաղաքներում (Սամսուն, Մարզվան, Կերասուն (Գիրեսուն), Տիրեբոլու, Ունյե, Հավզա և այլն)։

Ազգային շարժմանը նպաստող աշխատանքի համար Թոփալ Օսմանը դարձել էր Աթաթուրքի հատուկ թիկնազորի հրամանատարը։ 1923 թվականի մարտի 27-ին, Տրապիզոնի պատգամավոր Ալի Շյուքրյու Բեյի սպանությունը վերջ դրեց Թոփալ Օսմանի սանձարձակություններին։ Կարծիք կա, որ պատգամավորն սպանվել էր Աթաթուրքի դեմ քննադատական ելույթների համար։ Այդ սպանությունը թշնամանք առաջացրեց Աթաթուրքի կառավարության և Տրապիզոնի բնակչության միջև։

1923 թվականի ապրիլի 1-ին, Աթաթուրքի հրամանով Թոփալ Օսմանը իր ընկերների հետ շրջապատման մեջ է ընկնում և վիրավորվում։ Նրան բռնելուց հետո գնդակահարում են։ Հաջորդ օրը նրա մարմինը հասարակությանը ցուցադրելու համար կախել են խորհրդարանի շենքի դարպասներից։ Ըստ որոշ աղբյուրների, նրա գլխատված մարմինը կախել են Անկարայի կենտրոնական հրապարակում։

Թոփալ Օսմանի մարմինը թաղված է Կերասունի ամրոցում գտնվող պանթեոնում։ 2007 թվականին Կերասունում կանգնեցվել է նրա հուշարձանը։

Ծանոթագրություններ

  1. 1,0 1,1 Faceted Application of Subject Terminology
  2. 2,0 2,1 2,2 Deutsche Nationalbibliothek Record #11946814X // Gemeinsame Normdatei (գերմ.) — 2012—2016.
  3. Clark, Bruce (2006). Twice a stranger : the mass expulsion that forged modern Greece and Turkey. Cambridge (Massachusetts): Harvard University Press. էջ 113. ISBN 0674023684.
  4. 4,0 4,1 Gawrych, George W. (2013). The Young Atatürk: From Ottoman Soldier to Statesman of Turkey. I.B.Tauris. էջ 180. ISBN 0857733273.
  5. Gerlach, Christian (2010). Extremely Violent Societies: Mass Violence in the Twentieth-Century World. Cambridge University Press. էջ 118. ISBN 1139493515.
  6. Jerjian, George (2003). The truth will set us free: Armenians and Turks reconciled. GJ Communication. էջ 26.
  7. Raymond Kévorkian, The Armenian Genocide: A Complete History, I.B.Tauris, 2011, 9781848855618, p. 221.
  8. Raymond Kévorkian, The Armenian Genocide: A Complete History, I.B.Tauris, 2011, 9781848855618, p. 486.
  9. Shenk, R. America's Black Sea Fleet: The U.S. Navy Amidst War and Revolution, 1919-1921". Naval Institute Press 2012. 50-51
  10. Black Book: The Tragedy of Pontus Արխիվացված 2018-11-20 Wayback Machine, The Central Council of Pontus, Athens 1922, 20-21
  11. Taner Akçam, A Shameful Act: The Armenian Genocide and the Question of Turkish Responsibility, 0-8050-7932-7, p. 341-2.
  12. Ayşe Hür, "Çağımızın Bir (Başka) Kahramanı Արխիվացված 2012-03-26 Wayback Machine", Birikim, February 2006 (թուրքերեն)
  13. Twice a Stranger: The Mass Expulsions that Forged Modern Greece and Turkey, p.112-116 Bruce Clark, 2006, Harvard University Press.
  14. «1923 Timeline». Turkish Ministry of Culture and Tourism. Վերցված է 2008 թ․ սեպտեմբերի 4-ին.
  15. Ergün Aybars, İstiklâl Mahkemeleri: 1923-1927, Kültür ve Türizm Bakanlığı, 1982, p. 14. (թուրքերեն)
  16. Uğur Mumcu, Kürt-İslam Ayaklanması, 1919-1925, Tekin Yayınevi, 1991, p. 194. (թուրքերեն)
  17. Vahakn N. Dadrian, Taner Akçam, Tehcir ve Taktil: Divan-ı Harb-i Örfî Zabıtları İttihad ve Terakki'nin Yargılanması: 1919-1922, p. 214. (թուրքերեն)
  18. Teoman Alpaslan, Topal Osman Ağa efsanesi, Kum Saati Publishing, 2007.[Հղում աղբյուրներին]
Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Թոփալ Օսման» հոդվածին։