- Անվան այլ կիրառումների համար տե՛ս՝ Լինքոլն (այլ կիրառումներ)
Լինքոլն (անգլ.՝ Lincoln), քաղաք Անգլիայի արևելքում, Արևելյան Միդլենդ շրջանի Լինքոլնշիփ կոմսության վարչական կենտրոնը։ Գտնվում է Ուիտեմ գետի բարձրադիր ափերին։ Բնակչությունը՝ 93.5 հազար մարդ(2011)։
Պատմություն
Հնում քաղաքի ներկայիս տարածքում գտնվում էր հռոմեական 9-րդ լեգեոնի ամրությունը։ 71 թվականին ամուր պատերի պաշտպանության տակ ձևավորվել է Լինդում (անգլ.՝ Lindum) գաղութը՝ Flavia Caesariensis Արխիվացված 2013-12-07 Wayback Machine մարզկենտրոնը, որը բնակեցնում էին զորացրված զինվորները։ Մինչև օրս Լինքոլն տանող ճանապարհը անցնում է հռոմեացիների կողմից կառուցված կամարով (անգլ.՝ Newport Arch)։ Պեղումների ժամանակ հնէաբանները հայտնաբերել են բազմաթիվ նշաններ, որոնք վկայում են քաղաքի հնության մասին՝ գերեզմանատուն, վերնապարանքներ, վառարաններ և նույնիսկ շատրվան։
Վաղ միջնադարում Լինքոլնը դարձավ Դանելագի հինգ քաղաքներից մեկը։ Քաղաքի հաջող դիրքը ապահովում էր անընդհատ եկամուտ քաղաքին։ Մի ժամանակ այստեղ դրամ էր հատվում։ Անգլիայի գրավումից հետո Ուիլիամ Աշխարհակալը ուշադրություն դարձրեց Լինքոլնի բարձր դիրքին և հրամայեց այստեղ կառուցել Լինքոլնյան ամրոց։ Միջնադարում այս ամրոցի համար դաժան կռիվներ են ընթացել։
Մայր տաճար
Եպիսկոպոսը 1071 թվականին թուլացած Դորչեստերից տեղափոխվեց Լինքոլն, քանի որ Լինքոլնը վերածվել նորմաննյան կալվածքի։ Շատ կարճ ժամանակահատվածում(մինչև 1092 թվականը) այստեղ կառուցվեց տաճար։ Այս կառույցը մի անգամ չէ, որ տուժել է հրդեհներից, իսկ 1185 թվականին ամբողջովին ավերվել է երկրաշարժից։ 13-րդ դարում նրա տեղը կառուցվեց նոր տաճար՝ անգլիական գոթական ճարտարապետության չափանմուշ։
Դա առաջին կառույցն էր, որը գերազանցեց Քեոփսի բուրգի բարձրությունը։ Համարվում է, որ 250 տարվա ընթացքում 160 մետրանոց Լինքոլնյան տաճարը համարվել է Երկրի ամենաբարձր շինությունը։
Պատկերասրահ
-
Բրեյֆուրդ արհեստական լիճը
-
Լինքոլն ամրոցը
-
3-րդ դարում ստեղծված հռոմեական կամարը
-
Լինքոլն ամրոցի արևելյան դարպասները
-
Լինքոլնի մայր տաճարի ճակատային մասը
-
Լինքոլնի մայր տաճարը
-
Լինքոլնի գիլդիայի զինանշանը
-
-
Նյուլենդի կոմսության կառավարական շենքը
-
16-րդ դարի Բարձր կամուրջը
-
Հրեական դատարանը
-
Մայր տաճար տանող դարպասներից մեկը
-
Լինքոլնում ստեղծված առաջին տանկը
-
դեպի պատմական Bailgate տանող ճանապարհը
-
Հուշարձան նվիրված իրավունքների ընդլայնմանը
-
դեպի Լինքոլն լեռը տանող ճանապարհը
-
Բարձր կամուրջը «Glory Hole»
-
Լինքոլնի կենտրոնական կայարանը
-
Լինքոլնի համալսարանը
-
Օրիորդաց ավագ դպրոցը
-
ոսկե փոստարկղ
-
կարապներ Boultham Drain-ում
-
Siemens-ի մասնաճյուղը
Անգլիայում
-
Լինքոլն Սիթի ՖԱ
-ի երկրպագուները խաղից առաջ
Ծանոթագրություններ
Արտաքին հղումներ
Լինքոլնի մասին պատմող տեսանյութեր
Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբնական կամ ներկայիս տարբերակը վերցված է Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) ազատ թույլատրագրով թողարկված Հայկական սովետական հանրագիտարանից (հ․ 4, էջ 618)։
|