Կապիտոլիական թանգարաններ

Կապիտոլիական թանգարաններ
Musei capitolini
Musei capitolini
Ժամանակակից կարգավիճակ`Թանգարաններ
Երկիր`Իտալիա Իտալիա, Հռոմ
Ճարտարապետական ոճ`Ռենեսանս, Բարոկկո
Հիմնող`Սիքստիոս IV
Ճարտարապետ`Միքելանջելո Բուանարոտի
Կառուցման
ժամանակաշրջան`
1734 թվական
Քարտեզ
Քարտեզ

Կապիտոլիական թանգարաններ (իտալ.՝ Musei Capitolini), իրենցից ներկայացնում են գեղարվեստական և հնէաբանական թանգարաններ Պյացա Կապիլիումում, Կապիտոլիումյան բլրի գագաթին, Հռոմում, Իտալիա։ Պալացցո դել Կոնսերվատորի և Պալացցո Նուովո թանգարանների տեղակայման վայրերը, սեղանաձև հրապարակի կենտրոնում, նախատեսված էր Միքելանջելո Բուանարոտիի կողմից 1536 թվականին և գոյություն ունեն ավելի քան 400 տարի։ Թանգարանների պատմությունը կարելի է հաշվարկել 1471 թվականից, երբ Սիքստիոս IV պապը Հռոմի մարդկանց համար զոհաբերում է հնադարյա բրոնզե արձանների հավաքածուն, որոնք այժմ գտնվում են Կապիտոլիումում։ Այդ ժամանակից ի վեր թանգարանների հավաքածուն աճել է և ներառում է բազմաթիվ հնադարյա հռոմեական արձաններ, փորագրություններ և այլ արտեֆակտներ՝ միջնադարյան և ռենեսանսի մշակույթի հավաքածուներ, թանկարժեք իրերի, դրամների և այլ իրերի հավաքածուներ։ Թանգարանները հանդիսանում են Հռոմի քաղաքապետարանի սեփականությունը և կառավարվում են նրա կողմից։

Հրապարակի կենտրոնում տեղադրված ձիավորի արձանը իրենից ներկայացնում է Մարկոս Ավրելիոս կայսրի արձանը։ Դա կրկնօրինակն է, իսկ բնօրինակը գտնվում է Կապիտոլիական թանգարաններում։ Բազմաթիվ հռոմեական արձաններ միջին դարերում ավերվել են քրիստոնեական եկեղեցական իշխանությունների հրամանով։ Այդ արձանը պահպանվել է շփոթության արդյունքում՝ ենթադրելով, որ այն պատկերում է կայսր Կոնստանտինին, ով քրիստոնեությունը դարձրել էր Հռոմեական կայսրության պաշտոնական պետական կրոնը։

Հասարակության համար այն բացվել է 1734 թվականին, Կլիմենտ XII-ի ժամանակ։ Կապիտոլիական թանգարանները համարվում են առաջինը աշխարհում, որն ընդունվում է որպես վայր, որտեղ մշակույթը կարող է հասանելի լինել բոլորի համար, այլ ոչ միայն սեփականատիրոջ համար։

Շինություններ

Կապիտոլիումյան բլրի Միքելանջելոյի դիզայնը, Էտյեն Դուպերակի փորագրություն, 1568 թվական

Կապիտոլիական թանգարանները կազմված են երեք հիմնական շինություններից, որոնք շրջապատում են Պյացա Կապիտոլիումը և միմյանց հետ փոխկապակցված են հրապարակի տակ գտնվող ստորերկրյա միջանցքներով։

Կապիտոլիական թանգարանների երեք հիմնական շինություններն են հանդիսանում.

  • Պալացցո Սենատորիո (իտալ.՝ Palazzo Senatorio), կառուցված XII դարում և վերակառուցված համապատասխան Միքելանջելոյի նախագծի։
  • Պալացցո դել Կոնսերվատորիո (իտալ.՝ Palazzo dei Conservatori), կառուցված XVI դարի կեսերին և վերամշակված Միքելանջելոյի կողմից, առաջին անգամ հսկայական սյուների օգտագործմամբ։
  • Պալացցո Նուովո (իտալ.՝ Palazzo Nuovo), կառուցված XVII դարում, Պալացցո դել Կոնսերվատորիոյի հետ միևնույն արտաքին դիզայնով, որպեսզի նրանք եզրագծեն Կապիտոլիումի հրապարակը։

Բացի այդ, XVI դարում, Պալացցո Կաֆարելի Կլեմենտինոն (իտալ.՝ Palazzo Caffarelli-Clementino), տեղակայված Պալացցո դել Կոնսերվատորիոյին սահմանակից շուկայի հրապարակի մոտ, ավելացվում է թանգարանային համալիրի կազմի մեջ XX դարի սկզբին։

Պալացցո դել Կոնսերվատորիո

Կապիտոլիական թանգարանների ցուցասրահները

Այստեղ ցուցադրված է հնադարյան քանդակագործության հավաքածու, հիմնականում հռոմեական, սակայն կան նաև հունական և եգիպտական։

Գլխավոր սանդուղք

Երկրորդ հարկ

Շինության երկրորդ հարկը զբաղեցնում էին կոնսերվատորների բնակարանները և տարածությունները, այժմ նրանցում բացված են հասարակության համար և ցուցադրվում են այնպիսի հայտնի ստեղծագործություններ, ինչպիսին է Կապիտոլիական գայլի բրոնզե արձանը, որը դարձել է Հռոմի խորհրդանիշը։ Կոնսերվատորների բնակարանները առանձնանում են բարդ ինտերիերով, այդ թվում ֆրեսկաներով, սվաղով, գոբելեններով և փորագրաքանդակ առաստաղով և դռներով։

Երրորդ հարկ

Պալացցո դել Կոնսերվատորիոյի երրորդ հարկում տեղակայված է Կապիտոլիական պատկերասրահը, թանգարանի գեղանկարչության բնակարանը և պարունակում է գեղանկարչական պատկերասրահ։ Կապիտոլիական Դրամային Աշխատասենյակը, որը պարունակում է դրամների, շքանշանների, ոսկերչական իրերի հավաքածուներ, գտնվում են հարակից Պալացցո Կաֆարելի Կլեմենտինոյում։

Պալացցո Նուովո

Պալացցո Նուովո
Կապիտոլիական Վեներայի արձանը

Արձաններ, փորագրություններ, սարկոֆագներ, կիսանդրիներ, խճանկարներ և այլ հնադարյա հռոմեական արտեֆակտները զբաղեցնում են պալացցո Նուովոյի երկու հարկերը։

Գալիական սրահում կարելի է գնահատել մարմարե «Մահացող գայլի» արձանը, որը նաև անվանվում է «Կապիտոլիական գայլ» և «Ամուրի և Փսիխեայի» արձանը։ Այս շինությունում տեղակայված են նաև.

  • Օկեանիայի վերականգնված հսկայական արձանը, տեղադրված այդ շինության թանգարանային բակում։
  • Թաբուլայի փորագրության հատված, տեղադրված Աղավնիների սրահում։
  • Կապիտոլիական Վեներայի արձանը, քանդակված Պրաքսիտելեսի բնօրինակից (IV դար մ. թ. ա.)

Կոնքուինցիոնե պատկերասրահ

«Կոնքուինցիոնե պատկերասրահ» (իտալ.՝ Galleria Congiunzione) հյուրանոցը գտնվում է Պալացցո դել Կոնսերվատորիոյի և հենց հրապարակի տակ և միացնում է երեք պալացցոները, որոնք գտնվում են հրապարակում։ Պատկերասրահը կառուցվել է 1930 թվականին։ Այն պարունակում է II դարի հին հռոմեական բնակավայրերի ավերեկները նույնությամբ, ինչպես նաև, այնտեղ տեղակայված է Լապիդարիա պատկերասրահը (իտալ.՝ Galleria Lapidaria), որը պարունակում է արձանագրությունների թանգարանների հավաքածուներ։

Նոր թև

Նոր թևի կենտրոնն է հանդիսանում Մարկոս Ավրելիոսի ձիավոր բրոնզե արձանը, որը մի ժամանակ եղել է Պյացա կապիտոլիումի հրապարակի կենտրոնում և պահպանվում էր փակ տարածքում՝ մինչ նրա ժամանակակից վերականգնումը։ Այդ արձանների տեղափոխումը պալացցիոյից թույլ է տալիս նրանք ժամանակավորապես պահել Կենտրոնական Մոնտեմարտինում և վերադարձնել։ Այստեղ է գտնվում նաև բրոնզե Կոստանտինի հսկայական կոթողի հատվածները և Կապիտոլիական Յուպիտերի տաճարի հիմքը կազմող հրաբխային տուֆի հնէաբանական մնոցորդները նախատիպարով, նկարված և համարկագչային վերականգնման ենթարկված։

Երեք սրահներում, որոնք հարում են Կոնսերվատորիաների հարկաբաժնին, գտնվում են հանրահայտ Կաստելանիի հավաքածուն՝ հունական և էտրուսկյան սկահակների մի մասի հավաքածուով, որոնք Հռոմի քաղաքապետարանին են նվիրվել Աուգուստո Կաստելանիի կողմից XIX դարի կեսին։

Կենտրոնական Մոնտեմարտինի

Կենտրոնական Մոնտեմարտինին, «Acea» ընկերության նախկին էլեկտրակայանը (որպես էլեկտրակայան ակտիվ 1890-1930 թվականների միջև), Հարավային Հռոմում, Ցեստիուսի բուրգի (իտալ.՝ Piramide Cestia) և Սան Պաոլո ֆիորի լե Մուրա բազիլիկայի (իտալ.՝ Basilica di San Paolo fuori le Mura) միջև, Garbatella մետրոյի կայարանից ոչ հեռու։ Նրա հավաքածուն իր մեջ մշտապես ներառում է 400 հնադարյա արձաններ, որոնք այստեղ են տեղափոխվել 1997 թվականի Կապիտոլիական թանգարանների վերակառուցման ընթացքում, շիրիմների, կիսանդրիների և խճանկարների հետ միաժամանակ։ Նրանցից շատերը պեղվել են հին հռոմեական հնավայրերում (օրինակ, Սալուստիայի այգիներում), 1890-1930 թվականների միջև, հռոմեական հնէաբանության պտղաբեր ժամանակաշրջանում։

Ծանոթագրություններ

  1. AA. VV. Roma e dintorni, edito dal T.C.I. nel 1977, pag. 83. ISBN 88-365-0016-1. Sandra Pinto, in Roma, edito dal gruppo editoriale L'Espresso su licenza del T.C.I. nel 2004, pag. 443. ISBN 88-365-0016-1. AA. VV. La nuova enciclopedia dell'arte Garzanti, Garzanti editore, 2000, ISBN 88-11-50439-2, alla voce "museo".

Աղբյուրներ

Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Կապիտոլիական թանգարաններ» հոդվածին։