Կարտոֆիլ (լատին․՝ Solánum ), մորմազգիների (Solanaceae) ընտանիքի պալարապտղավոր բազմամյա խոտաբույսերի ցեղ։ Oսլա պարունակող պալարապտղավոր մշակաբույս է։
Անվանում
Ժամանակակից գիտական անվանումը՝ տվել է Կասպեր Բաուգին 1596 թվականին իր «Theatri botanici» աշխատությունում, ավելի ուշ այդ անվանումը օգտագործեց Կառլ Լիննեյը իր «Species Plantarum» (1753) աշխատությունում;
«Կարտոֆիլ» բառը նկարագրում է բուն կարտոֆիլ բուսատեսակը, սակայն առավել հաճախ մարդիկ «կարտոֆիլ» ասելով հասկանում են ուտելի պալարները։ Գյուղատնտեսության ասպարեզում կարտոֆիլը մշակվում է պարենային, կերային և տեխնիկական նպատակների համար։ Կարտոֆիլը մարդու կողմից տասնյակ կերակրատեսակների ձևով օգտագործվում է ամբողջ տարվա ընթացքում, ինչի համար այն հաճախ անվանվում է «երկրորդ հաց»։
Արմատային համակարգը թույլ է զարգացած, ցողունը երկկող է, քառակող կամ կլոր, բարձրությունը՝ 50-80 սմ, հիմնականում՝ կանաչ, երբեմն՝ նաև կարմրամանուշակագույն կամ կապտամանուշակագույն։ Տերևներն ընդհատվող կենտփետրաձև են, կտրտված։ Ծաղկաբույլը ոլորք է, ծաղիկները՝ սպիտակ, կարմրամանուշակագույն, կապտամանուշակագույն։ Պտուղը մանր սերմերով երկբուն հատապտուղ է։ Պալարը ձևափոխված ստորգետնյա ցողուն է։ Լինում է տարբեր գույների (սպիտակ, կարմիր, վարդագույն, կապտամանուշակագույն և այլն) և ձևերի (կլոր, ձվաձև, երկարավուն, տակառաձև և այլն)։
Նշանակություն և կիրառում
Կարտոֆիլը մշակվում է պարենային, կերային և տեխնիկական նպատակներով։
Կարտոֆիլի պալարը պարունակում է մինչև 75% ջուր, 25% չոր նյութեր, որից օսլա՝ 17-22%, սպիտակուցային նյութեր՝ 2%։ Այն պարունակում է C, B1, B2, B6, PP և A վիտամինները։ 300գ եփած կարտոֆիլը պարունակում է 21մգ ասկորբինաթթու, որը 30-50%-ի չափով բավարարում է մարդու օրական C վիտամինի պահանջը։
Կարտոֆիլի հայրենիքը Հարավային Ամերիկան է (Չիլի, Պերու, Բոլիվիա), որտեղ դրա մշակությունը բնիկներին հայտնի է եղել դեռ մեր թվարկությունից առաջ։ Եվրոպական երկրներում կարտոֆիլի մշակությունը սկսվել է 16-րդ դարի վերջերին։
Տեսակներ
Յուրահատուկ պայմաններում հանդիպում է մոտ կարտոֆիլի 10 տարբեր տեսակներ.։
Բելգիայում գոյություն ունի կարտոֆիլի թանգարան։ Ի թիվս իր ցուցանմուշների - հազարավոր իրերի, որոնք պատմում են կարտոֆիլի ստեղծման պատմության մասին, ինչպես նաև կան այդ թեմայով բազմաթիվ նկարներ։
2008 թվականին Մարինսկ քաղաքում բացվել է Կարտոֆիլի հուշարձան։
Հետաքրքիր փաստեր
Գինեսի գրքում գրանցված ամենամեծ կարտոֆիլի քաշը կազմել է ավելի քան 8 կգ։
Ծանոթագրություններ
↑«Todo sobre la patata». www.historiacocina.com. 2005 թ․ մայիսի 4. Արխիվացված օրիգինալից 2011 թ․ օգոստոսի 23-ին. Վերցված է 2009 թ․ նոյեմբերի 12-ին.
Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբնական կամ ներկայիս տարբերակը վերցված է Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) ազատ թույլատրագրով թողարկված Հայկական սովետական հանրագիտարանից (հ․ 5, էջ 349)։