Կյանքի հանրագիտարան (անգլ.՝ Encyclopedia of Life, (EOL)), ազատ խմբագրմամբ, առցանց հանրագիտարան է, որը ստեղծվել է ներառելու գիտությանը հայտնի բոլոր 1,9 միլիոն կենդանիների տեսակների մասին տեղեկություններ։ Այն ստեղծվել և զարգացվում է գոյություն ունեցող տվյալների բազաների, ինչպես նաև մասնագետների և ոչ մասնագետների անհատական ներդրումների միջոցով։
Կայքի նպատակն է ստեղծել "անսահման ընդլայնվող" էջ ամեն տեսակի կենդանու համար, որի մեջ տեքստային մասին զուգահեռ նաև ներառված են տեսանյութեր, ձայնային հոլովակներ, լուսանկարներ, գրաֆիկական պատկերներ։ Որպես հավելում, հանրագիտարանը նաև ներառում է բովանդակություն Biodiversity Heritage Library-ից, որը թվայնանում է միլիոնավոր էջեր պարունակող տպագրված նյութեր աշխարհի հիմնական բնական գիտությունների մասին նյուեր պարունակող գրադարաններից։
Նախագիծը իսկզբանե ստեղծվել էր ՄակԱրտուրի և Սլոանի հիմնադրամների կողմից 50 միլիոն դոլար չափով ֆինանսավորման առաջարկի միջոցով, հիմնադրամները տրամադրել են համապատասխանաբար 20 և 5 միլիոն դոլար։ Մնացած 25 միլիոնը տրամադրվել է հինգ կազմակերպությունների կողմից՝ Ֆիլդի թանգարան, Հարվարդի համալսարան, Ծովային կենդանիների կենսաբանական լաբորատորիա, Միսուրիի բուսաբանական այգի, և Սմիթսոնյան ինստիտուտ։
Նախագիծը սկզբում ղեկավարում էր Ջիմ Էդվարդսը, իսկ զարգացնող թիմը ղեկավարում էր Դևիդ Պատերսոնը։ Այսօր ևս նախագծին մասնակից կազմակերպությունները շարունակում են աջակցել նախագծին ֆինանսական ներդրումներով։
Տես նաև
Ծանոթագրություններ
Արտաքին հղումներ