Հելսինկի (ֆիններեն՝ Helsinki, շվեդ.՝ Helsingfors), Ֆինլանդիայի մայրաքաղաքը, նավահանգիստ Բալթիկ ծովի Ֆիննական ծոցի ափին։
Պատմական տեղեկություններ
Հիմնվել է 1550 թվականին Վանտանյոկի գետի գետաբերանում՝ Շվեդիայի թագավոր Գուստավ Վազայի հրամանով։ 1641 թվականին փոխադրվել է 5 կմ ավելի հարավ՝ դեպի Էստնես թերակղզու ծայրը։ 1812 թվականից եղել է Ֆինլանդական մեծ իշխանության (Ռուսական կայսրության կազմում) մայրաքաղաքը։ 1917 թվականի դեկտեմբերից Ֆինլանդական հանրապետության մայրաքաղաքն է։
Անվանում
Քաղաքը շվեդերեն կոչվում է Հելսինգֆորս (շվեդ.՝ Helsingfors)․ անվանումը կազմված է հելսինգներ ցեղանունից և շվեդերեն Fors՝ «ջրվեժ» բառից (սկզբնապես քաղաքը հիմնադրվել է ջրվեժի մոտ)։
Ծանոթագրություններ
| |
---|
| Ֆոտո, վիդեո և աուդիո | |
---|
| Թեմատիկ կայքեր | |
---|
| Բառարաններ և հանրագիտարաններ | |
---|
| |
|
Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբնական կամ ներկայիս տարբերակը վերցված է Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) ազատ թույլատրագրով թողարկված Հայկական սովետական հանրագիտարանից (հ․ 6, էջ 340)։
|