Այս հոդվածը կարող է վիքիֆիկացման կարիք ունենալ Վիքիպեդիայի որակի չափանիշներին համապատասխանելու համար։ Դուք կարող եք օգնել հոդվածի բարելավմանը՝ ավելացնելով համապատասխան ներքին հղումներ և շտկելով բաժինների դասավորությունը, ինչպես նաև վիքիչափանիշներին համապատասխան այլ գործողություններ կատարելով։ |
Հեռահաղորդակցությունը Հայաստանում | |
---|---|
Հեռախոսացանց (2008)։ | 650,000 |
Բջջային ցանց (2009)։ | 2.8 միլիոն |
Ազգային դոմեն։ | .am, .հայ |
Հեռախոսային կոդ։ | +374 |
Հոդվածը Հայաստանի հեռահաղորդակցությունների համակարգի մասին է։
Հայաստանում գործում են երեք հեռախոսային ընկերություններ՝ «Տելեկոմ Արմենիա (Team ապրանքանիշ), որը ապահովում է Հայաստանի հիմնական ֆիքսված հեռախոսակապի և բջջային հեռախոսակապի 30%-ը, «ՎիվաՍել-ՄՏՍ, որին պատկանում է բջջային հեռախոսակապի 70%-ը, և «Յուքոմը, որը մատուցում է ինչպես շարժական, այնպես էլ ֆիքսված կապի ծառայություններ։ Բիլայնը ունի մոտ 550 000 բջջային կապի բաժանորդ, ՎիվաՍել-ՄՏՍ-ը մոտ 1,8 միլիոն և Յուքոմի միայն շարժական ծառայությունների բաժանորդները՝ մոտ 300 000։
Օպերատորներ | Տեխնոլոգիա | Հեռախոսահամարների կոդեր | Բաժանորդներ | Սեփականատեր |
---|---|---|---|---|
ՎիվաՍել-ՄՏՍ | GSM, GPRS, EDGE, UMTS, HSDPA, LTE | 77, 93, 94, 98 | 1,750,000 (2011, հունիս) 1,800,000 (2012, մարտ) 2,200,000 (2022, Q1) |
MTS (100%) |
Թիմ | GSM, GPRS, EDGE, UMTS, HSDPA, LTE LTE+ | 33, 43, 91, 96, 99 | 550,000 (2011, հունիս) 600,000 (2012, մարտ) 1,000,000 (2017, նոյեմբեր) |
Տելեկոմ Արմենիա (100%) |
Յուքոմ | GSM, GPRS, EDGE, UMTS, HSDPA, LTE+ | 41, 44, 55, 95 | 330,000 (2011, հունիս) 400,000 (2012, մարտ) 933,000 (2017, դեկտեմբեր) |
Յուքոմ (100%) |
Տվյալ պահին բոլոր ընկերությունները գտնվում են մոդեռնիզացիայի պրոցեսում՝ լայնացնելով սպասարկման տարածքները։ Յուքոմը հայրենական ընկերություն է, որը ֆիքսված ծառայություններ է մատուցում սկսած 2007 թվականից, իսկ 2015 թվականին ձեռք է բերել նախկինում շարժական կապի ծառայություններ մատուցող Օրանժ Արմանիա ընկերության 100% բաժնետոմսերը։ 3G համակարգի ծառայություններ մատուցումը Հայաստանում առաջինը հայտարարել է ԱրմենՏել ընկերությունը 2008 թվականի ամռանը, իսկ հետո ՎիվաՍել-ՄՏՍ-ը՝ նույն թվականի հոկտեմբերին։ Երկու ընկերությունների ծառայությունները հասանելի են Հայաստանի բնակչության 90%-ի համար։ Յուքոմի շարժական ծառայությունները հասանելի են Հայաստանի տարածքի 95%-ում։ 4G ցանցը առաջինը Հայաստանում ներկայացրել է ՎիվաՍել-ՄՏՍ ընկերությունը։ Յուքոմ ընկերությունը 2016 թվականից մարտ ամսից նույնպես հայտարարել է 4G ցանցի ներդրման մասին, որը գործարկվել է 2016 թվականի սեպտեմբերի 23-ին։
Երևանը Վրաստանի տարածքով միացված է Անդրասիական-Եվրոպական օպտիկամանրաթելային մալուխին։ Լրացուցիչ միջազգային ծառայությունը հասանելի է միկրոալիքային ռադիոռելեի և ԱՊՀ այլ երկրների ֆիքսված կապի, Մոսկվայի միջազգային անջատիչի և արբանյակային կապի միջոցով։
Հայկական ցանցերի ողնաշարը բաղկացած է E3 կամ STM-1 գծերից՝ միկրոալիքային բլոկների միջոցով ամբողջ երկրում՝ բազմաթիվ պասիվ ռելեներով։
Ավանդաբար Հայաստանում ֆիքսված հեռախոսակապը լավ զարգացած է։ Հեռահաղորդակցության միջազգային միության պաշտոնական վիճակագրության համաձայն՝ 2017 թվականի դրությամբ Հայաստանում ֆիքսված հեռախոսակապի 505,190 բաժանորդ (բնակիչներ և բիզնես) կա կամ 100 բնակչի հաշվով՝ 17,24 բաժանորդ։ Ֆիքսված հեռախոսակապից օգտվողների թիվը զգալիորեն նվազել է նախորդ 10 տարիների համեմատ՝ 2006 թվականի 20,41-ից։ Անկման հիմնական պատճառը ֆիքսված կապի փոխարինումն է բջջայինով։
2012 թվականի դրությամբ Հայաստանում գործում են 9 AM և 18 FM ռադիոկայաններ։ Ռադիոկայաններին ցանցը տրամադրվում է Հայաստանի Հեռուստատեսության և ռադիոյի ազգային կոմիտեի կողմից։
Հայաստանում գործում են 1 պետական և 48 մասնավոր հեռուստաալիքներ։ Հայաստանի հեռուստատեսությունը անալոգային համակարգից լիովին անցումը թվային հեռարձակման նախատեսված է եղել 2015 թվականին, սակայն անցումը հետաձգվել է մինչև 2016 թվականի հոկտեմբերի 20-ը։
Հայաստանում ինտերնետից օգտագործողների թիվը հասնում է մոտ 1,5 միլիոնի, և մոտ 65,279 ինտերնետի հասցեներ Հայաստանի վերին մակարդակի ազգային դոմենն է .am, որը նախկինում օգտագործվում էր AM-ռադիոկայանների կայքէջերի համար։ Հայաստանին է տրվել 1994 թվականի օգոստոսի 26-ին։
2015 թվականից հայաստանին հատկացվել է երկրորդ վերին մակարդակի ազգային դոմեյնը՝ .հայ։ Դա .am-ի հայատառ տարբերակն է։
«ԱրմենՏել» ազգային կապի ընկերությունը միայն օպտիկամալուխային միացումով միանում է համացանցին Վրաստանից (Մառնեուլի քաղաքից), այնուհետև միանում է ինտերնետին Սև ծովի միջով անցնող ներգետնյա մալուխով։ Հայաստանը միացված է Ասիա-Եվրոպական օպտիկական մալուխային համակարգին Վրաստանի տարածքով, որն անցնում է Փոթիից դեպի Թբիլիսի երկաթգծի շուրջ։ GNC-Alfa-ն ինտերնետ և տվյալների խոշորագույն անկախ մատակարարն է Հայաստանում՝ 1500 կմ երկարությամբ օպտիկամանրաթելային մալուխի ենթակառուցվածքով, որն ընդգրկում է Հայաստանի տարածքի 70%-ը։
Dial-up-ը Հայաստանում ինտերնետ կապի հիմնական տեսակներից էր մինչև 2008 թվականը, երբ «Տելեկոմ Արմենիա»-ն (Beeline TM) սկսեց գործել ADSL ցանցը և ՎիվաՍել-ՄՏՍ-ի և Օրանժ Արմենիայի հետ միասին ներկայացրեց նաև շարժական USB մոդեմներ, որոնք աշխատում են հիմնականում 3G-ով և դեռևս գործում են։ Տարածված է գյուղական վայրերում, հատկապես փոքր լեռնային գյուղերում, որտեղ լարային կապը հասանելի չէ։
2010 թվականի մարտին Հայաստանում հաշվում էր շուրջ 100,000 լայնաշերտ ինտերնետի բաժանորդ։
DSL կապի մեծ մասն առաջարկում է «Տելեկոմ Հայաստան» ՓԲԸ-ն։ Որոշ այլ ISP (Արմինկո, WEB, Bionet և այլն) առաջարկում են նաև DSL կապեր։
WiMAX-ի արագ զարգացումը գրանցվել է 2008–2010 թվականներին։ Երկու WiMAX պրովայդերներ, մասնավորապես Այքոն Քոմունիքեյշնսը և Cornet Ltd.-ն, որոնք աշխատում էին 3,6–3,8 ԳՀց տիրույթում, օգտագործելով IEEE 802.16e, հասան 2000 օգտատերերի յուրաքանչյուրը, բայց շուտով անհետացան շուկայից՝ ADSL և FTTB օպերատորների հետ ուժեղ մրցակցության պատճառով։ Cornet-ը փակվել է, իսկ Այքոն Քոմունիքեյշնսը ձեռք է բերել «Տելեկոմ Արմենիա» ՓԲԸ-ն։
Յուքոմ ընկերությունը առաջինն է Հայաստանում ներկայացրել FTTH (Fiber to the home) ցանցը։
2011 թվականի ապրիլին Հայաստանում ինտերնետի խափանում է տեղի ունեցել, երբ վրացի մի տարեց կին պատահաբար կտրել է ստորգետնյա մալուխը, որը տալիս է Հայաստան ինտերնետ հասանելիություն։